Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես դադարել անցյալով ապրել

11.06.2016

Որքան էլ կարոտեք անցյալը, այն հետ չեք բերի: Գոյություն ունի ներկա և այն լրացնում է մեր կյանքը:

Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը շատ է սիրում հիշողությունները: Եվ ինչպե՞ս կարելի է դրանք չսիրել: Այնտեղ մենք մեզ զգում ենք հարմարավետ և անվտանգ: Այսպես, թե այնպես՝ մարդը կախված է մնում երեկվա օրից և չի ցանկանում բաց թողնել այն:

Ինչպե՞ս դադարել անցյալով ապրել

Սովորեք ապրել ներկայով

Ասելն ավելի հեշտ է, քան անելը: Ահա մի քանի գաղափար, որոնք կօգնեն ձեզ անել դա:

Շնչառական վարժություններ․ Նստեք հարմարավետ, թուլացեք և հետևեք ձեր շնչառությանը: Ուշադրություն դարձրեք, թե որքան ժամանակ է ձեզանից պահանջում շունչելը և որքան արտաշնչելը: Փորձեք փոխել շնչառության խորությունը: Կատարեք այս ընթացակարգը օրական 2-3 անգամ՝ 5-10 րոպե:

Երբ կանգնում եք՝ ամբողջությամբ զգացեք ձեր ոտքերը: Թաթերն ամողջությամբ դրեք գետնին կամ հատակին։ Պատկերացրեք, որ ձեր ոտնաթաթերից արմատներ են աճում տեպի գետին և ամուր խրվում դրա մեջ։

600x580

Օրը մեկ անգամ մնացեք ինքներդ ձեր հետ՝ առնվազն 40 րոպե: Կարող եք, ասենք, թեյ խմել մենակության մեջ: Ցանկալի է լռության մեջ կամ մաքուր օդին: Առանց հեռախոսի կամ որևէ այլ բանի, ուղղակի հաճույք ստացեք համից, հոտից:

Զբաղմունք գտեք: Նախ դրա ժամանակ դուք նոր բան եք սովորում, երկրորդը՝ այն ձեզ ուրախություն է պարգևում:

Ավելի հաճախ ձեզ հարցրեք, իսկ ի՞նչ եք դուք զգում: Փորձեք զգալ ամեն պահը: Սկզբում դա դժվար կլինի, իսկ մի քանի շաբաթ անց դուք հաճելիորեն կզարմանաք՝ կյանքը կլցվի նոր գույներով, կդառնա ավելի պայծառ, հետաքրքիր:

Մի հետաձգեք գործերը: Առավել ևս՝ հաճելի գործերը:

Կազմեք վախերի ցուցակ։ Անցյալի հանդեպ սերը՝ ներկայով ապրելու վախից է: Ոչինչից մի վախեցեք: Սխալվում է միայն նա, ով ոչինչ չի անում: Կազմեք վախերի ցուցակ, գրեք նույնիսկ այն վախերը, որոնք ձեզ ծիծաղելի են թվում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13786 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-07-2026 11:18
Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25
Բժիշկները զգուշացնում են, որ  վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30
Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35
Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։  Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51
70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.07.2026
Դիտվել է 1568 անգամ
27.07.2026
Դիտվել է 944 անգամ
22.07.2026
Դիտվել է 405 անգամ
25.07.2026
Դիտվել է 337 անգամ
24.07.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster