Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

6 տարբերակ տղամարդուն ձեզ սիրահարացնելու համար

06.06.2016

Դրան կարելի է հասնել ընդամենը փոքր-ինչ փոխելով ձեր սովորությունները և պահվածքը:

Զբաղվեք ձեզանով

Գաղտնիքը պարզ է` որպեսզի ձեզ սիրեն, դուք պետք է սիրեք ինքերդ ձեզ: Խնամեք ձեր մազերը, մարմինը, զբաղվեք սպորտով, օգտագործեք օծանելիք, կրեք գեղեցիկ հագուստ: Եթե բոլորը ձեզ վրա ուշադրություն դարձնեն, մի՞թե ձեր ընտրյալը կդիմանա:

Եղեք սիրալիր և քաղաքավարի

Ոչ մի տղամարդ չի ցանկանա հարաբերություններ ունենալ կոպիտ և անպարկեշտ կնոջ հետ: Նրա ենթագիտակցության մեջ կաշխատի պաշտպանական մեխանիմզը՝ այսպիսի կինը չի կարող դառնալ նուրբ և սիրող կին ու մայր, այդ պատճառով չի դառնա իմ ընկերուհին: Անշուշտ պետք է ունենալ սկզբունքներ և պատիվ, սակայն մեծամտության չվերածել դա:

Թող ձեզ հետ հաճելի լինի շփվելը

Ավելի շատ ժպիտ, հետաքրքիր գաղափարներ և խոսակցության թեմաներ: Պետք չէ ճնշել ձեր գիտելիքներով, բայց խոսակցությունը պահել նրան հետաքրքրող թեմաների շուրջ ավելորդ չի լինի: Ցույց տվեք, որ ձեզ հաճելի է նրա հետ շփվելը, և նա իրեն շատ շոյված կզգա: Յուրաքանչյուր թեմաների շուրջ զրույցներ ծավալելու համար հաճելի մթնոլորտ ստեղծելը տղամարդուն սիրահարեցնելու ամենաաշխատող միջոցներից է:

Զարմացրեք ձեր տաղանդներով

Թող տղամարդը հիանա՝ ինչպիսի անհավանական ընկերուհի ունի նա: Նշանակություն չունի, թե ինչ եք դուք կարողանում անել՝ բանաստեղծություններ գրել, համեղ պատրաստել․ կարևորը կարողանաք հաճելի անակնկալներ անել: Նա ոչ միայն ուրախ կլինի կիսել ձեր հաջողությունը, այլ նաև կպարծենա ընկերների մոտ:

Իմացեք հպումի և հայացքի ուժը

600x580

Եւ կարևորը՝ սովորեք այն օգտագործել գործնականում: Տղամարդիկ խենթանում են հանկարծակի նուրբ հպումից, թարթիչների տակից նրանց վրա գցված ակնթարթային հայացքից, նուրբ գրկախառնությունից: Կարևոր է նաև հաճելի կտորներից հագուստ կրել, որպեսզի նրան էլ հաճելի լինի հպվել ձեզ:

Հետաքրքրվեք նրա կարծիքով

Անպայման հարցրեք նրան, թե ինչ է մտածում վերջին քաղաքական զարգացումների մասին, կեսկատակ թույլտվություն հարցրեք ընկերուհու տանը գիշերելու համար, հետաքրքրվեք նրանից, արդյո՞ք ձեր հագած զգեստը գեղեցիկ է նայվում ձեր վրա կամ սազո՞ւմ է արդյոք նոր սանրվածքը:

Տղամարդուն սիրահարեցնելը չափազանց հեշտ է, եթե դուք պատրաստ եք փոքր-ինչ փոխվել: Հետևեք այս խորհուրդներին և տղամարդը մեկընդմիշտ ձերը կլինի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 19080 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-11-2025 09:19
Բժիշկները բացահայտել են նույնիսկ փոքր քանակության ալկոհոլի ազդեցությունը քնի որակի վրա: Ալկոհոլը առաջացնում է մասնատված քուն, ինչը նշանակում է, որ ուղեղը կարճ ժամանակով արթնանում է՝ անընդհատ խափանելով քնի ցիկլը: Արդյունքում մարդը չի կարողանում լիովին վերականգնվել մեկ գիշերվա ընթացքում:
20-11-2025 10:14
Դուբայի Julith Coffee սրճարանի մենյուում հայտնվել է հազվագյուտ սուրճ, որի մեկ բաժակի գինը մոտ 990 դոլար: Ըստ տեղեկությունների՝ այս ըմպելիքը պատրաստվում է Պանամայի արևմուտքում գտնվող Բարու հրաբխի անմատչելի լանջերին աճեցված գեյշա տեսակի սուրճի հատիկներից: Յուրաքանչյուր խմբաքանակից ստացվում է ընդամենը մի քանի կիլոգրամ սուրճ մեկ բերքահավաքի ընթացքում: Julith Coffee-ն կարողացել է Պանամայում կայացած աճուրդում ձեռք բերել 20 կգ սուրճի հատիկներ:
20-11-2025 10:13
Վերամշակված սննդամթերքի, երշիկեղենի և սոուսների չափից շատ օգտագործումը կարող է պոտենցիալ մեծացնել սրտի կաթվածի և ինսուլտի առաջացման ռիսկը: Ըստ բժիշկների՝ որքան շատ աղ եք ուտում, այնքան մեծ է հիպերտոնիայի առաջացման ռիսկը, որը հանգեցնում է սրտի կաթվածի և ինսուլտի։ Շաքարը կարող է ոչ պակաս վտանգավոր լինել. չափազանց շատ քաղցրավենիք և շաքարային ըմպելիքներ հանգեցնում են քաշի ավելացման, տրիգլիցերիդների բարձրացման և շաքարախտի զարգացման ռիսկի, որոնք բոլորն էլ վնասակար են սրտի համար։
20-11-2025 10:11
Օրեգոնի աշխատանքային հիգենիայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ամեն գիշեր նույն ժամին քնելու սովորությունը երկու շաբաթվա ընթացքում նվազեցնում է արյան ճնշումը և ազդեցությունը նկատվում է անկախ հիպերտոնիայի համար դեղորայքի ընդունումից: Ըստ գիտնականների՝ այդ ազդեցությունը համեմատելի էր կանոնավոր վարժությունների կամ սննդակարգում աղի նվազեցման արդյունքների հետ: ։
20-11-2025 10:06
Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի (Իսպանիա) գիտնականները պարզել են, որ փոքր ընտանի կենդանիները, ինչպիսիք են ձկները և համստերները, նվազեցնում են անհանգստությունը երեխաների մոտ: Հետազոտողները ենթադրում են, որ նման կենդանիները ստեղծում են կայուն, հանգիստ միջավայր, որը խթանում է կարեկցանքը և պատասխանատվության զգացումը՝ առանց լրացուցիչ սթրեսի:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.11.2025
Դիտվել է 2395 անգամ
19.11.2025
Դիտվել է 362 անգամ
20.11.2025
Դիտվել է 272 անգամ
21.11.2025
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster