8 ամենաօգտակար չրերը
25.05.2016
Օգտագործելով այս չրերը դուք հնարավորություն կունենաք ստանալ օգտակար նյութեր ոչ միայն ամռանը, այլև ամբողջ տարի:
Պապայայի չիր. ամրացնում է ամբողջ օրգանիզմը, ակտիվացնում սպիտակուցային նյութափոխանակությունը և բարձրացնում սեքսուալ ակտիվությունը:
Խուրմա. բարձրացնում է աշխատունակությունը, պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ամրացնում է իմունային համակարգը:
Տանձ. այն լավ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա, օրգանիզմից հանում է տոքսինները և ծանր մետաղները:
Ծիրանաչիր. այն կալիումի անփոխարինելի աղբյուր է, շատ լավ ազդեցություն է ունենում սրտի վրա և հիանալի կանխարգելիչ միջոց է օնկոլոգիական հիվանդությունների դեմ:
Թուզ. այն պարունակում է մի շարք օգտակար նյութեր, կանոնավորում է վահանաձև գեղձի աշխատանքը, օրգանիզմից հանում է մակաբույծներին: Թուզի չիրը նույնպես հակազդում է քաղցկեղային հյուսվածքների զարգացմանը:
Սալորաչիր. հիանալի միջոց է առողջ աղեստամոքսային համակարգի համար: Այն օգտակար է նաև երիկամների, լյարդի և սրտի հետ խնդիրներ ունեցողների համար: Վիտամին A-ի շնորհիվ սալորաչիրը նաև լավացնում է տեսողությունը:
Չամիչ. այն հիանալի հակադեպրեսանտ է և օգնում է վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ:
Բալի չիր. այն չեզոքացնում է ազատ ռադիկալների ակտիվությունը, ինչի շնորհիվ երիտասարդացնում է մաշկը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5749 անգամ
Читать на русском
|