Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը պատմել է իր գեղեցկության գաղտնիքների մասին
16.05.2016
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը, ով ըստ շրջանառվող լուրերի սպասում է 4-րդ երեխային, InStyle ամսագրին պատմել է իր գեղեցկության գաղտնիքների մասին:
48-ամյա աստղը վստահեցնում է, որ չի տանջել իրան ոչ դիետաներով, ոչ էլ ֆիզիկական վարժություններով:
Ռոբերթսը համոզված է, որ եթե նա տարվեր նիհարելու մոլուցքով, ապա դա ոչ մի լավ բանի չէր բերի:
«Ես ուղղակի կխելագարվեի»,- համոզված է դերասանուհին: «Այդ պատճառով ես կարծում եմ, որ ավելի լավ է լինել հանգիստ, խմել ջուր, լավ քնել և ուրախանալ կյանքին», - ասում է նա:
Ջուլիան, ով 3 երեխաների մայր է, նույն փիլիսոփայությունը օգտագործում է ընտանեկան ճաշերի համար:
«Իհարկե մենք փորձում ենք գիտակցաբար սնվել: Ես միշտ ասում եմ իմ երեխաներին՝ դուք պետք է ուտեք լավ մթերքներ, որպեսզի ստանաք լավ արդյունք», - բացատրել է նա:
Ինչ վերաբերվում է նրա հղիության մասին լուրերին, դերասանուհին չի շտապում մեկնաբանել դրանք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10605 անգամ
Читать на русском
|