Մենակ ապրելը վտանգավոր է առողջության համար. մասնագետներ
22.04.2016
Մենակությունը բարձրացնում է սրտային կաթվածի հավանականությունը մոտ երեք անգամ:
Այս մասին վկայում է նոր հետազոտությունը: Սոցիալական մեկուսացման էֆեկտը կարելի է համեմատել աշխատանքային անհանգստության և սթրեսի ազդեցության հետ: The Daily Mail պարբերականը գրում է, որ հետազոտվել են ավելի քան 181,000 մարդ: Պարզվել է, որ մենակությունը և մեկուսացումը մեծացնում էին սրտի հիվանդության հավանականությունը 29% իսկ կաթվածինը՝ 32%:
Յորք համալսարանի մասնագետ Նիկոլ Վալտորտայի խոսքով՝ առողջապահության համակարգն ընդունում է սրտի հիվանդությունների ռիսկերի առկայությունը, որոնց դեմ կարելի է պայքարել, օրինակ ճարակալումը և ֆիզիկական ակտիվության բացակայումը, սակայն ոչ մեկը չի խոսում սոցիալական մեկուսացման մասին:
Իր վնասակարությամբ մենակությունը կարելի է հեշտությամբ համեմատել ծխելու և ավելորդ քաշի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6125 անգամ
Читать на русском
|