Տաք կարկանդակներ ձվով, պանրով և խոզապուխտով
20.04.2016
Համեղ ուտեստ պատրաստելու համար պարտադիր չէ ծախսել մեծ գումարներ և ժամեր անցկացնել խոհանոցում:
Կարելի է պատրաստել շատ համեղ ուտեստ․ ձեզանից կպահանջվի ընդամենը 20 րոպե:
Ոչ մի կեղտոտ թավա կամ կաթսա:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 4 հացաբլիթ - 4 ձու - 4 կտոր խոզապուխտ - ½ բաժակ քերած պանիր։ - Ցանկության դեպքում կանաչի։
Անհրաժեշտ է նաև փայլաթիթեղ։
Պատրաստման եղանակը․
1․ Տաքացրեք վառարանը մինչև 180 աստիճան:
2. Կտրեք հացաբլիթների վերևի մասը: Փոքր դանակով հանեք փափուկ մասը:
3. Հացաբլիթների հատակին դրեք խոզախուխտի կտորը, վրան կոտրեք ձուն, լցրեք քերած պանիրը և կանաչին:
4․ Փակեք հացաբլիթի վերևի մասը կտրած գլխիկով, փաթաթեք փայլաթիթեղով և 10-15 րոպեով դրեք վառարանի մեջ:
Բարի ախորժակ։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9303 անգամ
Читать на русском
|