Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչն է սրտի համար ամենից վնասակար

22.03.2016

Դեռ 50 տարի առաջ սրտի իշեմիկ հիվանդությունը շատ հազվադեպ հանդիպող հիվանդություններից էր, իսկ այսօր մահացությունների կեսը բաժին է ընկնում այդ հիվանդությանը՝ անոթների հետ կապված խնդիրների պատճառով:

Գիտնականները համարում են, որ գլխավոր պատճառը սնունդն է, մասնավորապես՝ մեծ քանակությամբ «թաքնված» ճարպերի և աղի օգտագործումը:


Ահա 5 մթերք, որոնք վտանգավոր են սրտի և անոթների համար.

600x580

1. Բոլոր մոդիֆիկացված ճարպերով ուտեստները՝ թխվածքաբլիթները, կրեմով տորթերը, շատ յուղոտ պանիրները:

2. Ապխտած և հում ապխտած երշիկները, գնված պաշտետները։

3. Խավիարը՝ կարմիր և սև։

4. Շամպայնը և փրփրուն գինիները։

5. Գարեջուրը։

Բարձր ճնշումը հաճախ չի զգացվում

600x580

Այն կարծիքը, որ բարձր ճնշումը հաճախ չի գգացվում, միֆ է: Ավաղ, հիպերտոնիկներն իմանում են իրենց ճնշման իրական թվերն արդեն հիվանդասենյակում, որտեղ հայտնվում են «հանկարծակի»՝ սրտի նոպայից հետո: Կորոնար զարկերակներն աղտոտվում են, իսկ անոթային տոնուսի խախտումը օրգանիզմին նույնպես հնարավորություն է տալիս, այսպես ասած, ադապտացվել: Արդյունքում, սիրտը սովորում է աշխատել առավելագույնի վրա և ահա՝ մի պահի լինում է սուր նոպա:

Որպեսզի դա տեղի չունենա, 35 անց բոլոր մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթը մեկ չափել ճնշումը: Վերին սահմանային ցուցանիշը 140/80 է։ Բոլոր այն խոսակցությունները, իբր․ «իմ աշխատանքային ճնշումը 150/90 է»՝ անհիմն են։  

Առաջին նախանշանը վատ քունն է

600x580

Համարվում է, որ սրտի իշեմիկ հիվանդության առաջին նախանշանը կրծքավանդակի ձախ մասում ցավերն են: Սակայն այդ դեպքում արդեն զարգանում են ստենոկարդիան կամ այլ խնդիրներ:

Սիրտ-անոթային խնդիրների առաջին նշաններից en.

- քնի խախտումը,

- անհասկանալի պատճառներով ցերեկային հոգնածությունը,

- օդի պակասի զգացումը՝ սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Ֆիթնեսը՝ սրտի համար

600x580

Սրտի և անոթների համար ամենավնասակար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարճաժամկետ, սակայն լարված մարզումներն են, օրինակ, ծանրաձողով:

Հետևեք զարկերակին․ եթե այն մարզումների ժամանակ անցնում է 130-140-ի շեմը մեկ րոպեում, ապա սիրտը սկսում է «վառվել»: Բանն այն է, որ այդպիսի լարվածության ժամանակ այն թթվածինը, որը օրգանիզմը ի վիճակի է ստանալ, չի հերիքում բավարար էներգիա արտադրելու համար․ արդյունքում՝ սկսվում է թթվածնային քաղցը, հևոց և սրտի գերծանրաբեռնվածություն:

Անոթների համար օգտակար են աերոբիկան՝ վազքի սարքը, պիլատեսը, լողը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 13093 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1198 անգամ
12.08.2026
Դիտվել է 312 անգամ
14.08.2026
Դիտվել է 231 անգամ
15.08.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster