Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ձեր Սիրուց երբեք չբաժանվեք

08.03.2016

Սիրելի լեդիներ, ջերմորեն շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի առթիվ։ Ցանկանում ենք, որ ձեր բոլոր հանդիպումներին դուք գնաք սիրով և ձեր Սիրուց երբեք չբաժանվեք։

Որքան մարդ` այդքան կարծիք: Ոմանք ասում են, որ բոլոր տղամարդիկ դավաճանում են, ուրիշները գտում, որ սեռը կապ չունի, մյուսները պնդում՝ անհավատարմությունը քանդում է հարաբերությունները:

Ներկայացնում ենք հայտնի կանանց 10 ասույթ` հավատարմության և դավաճանության մասին:

Յելենա Լյադովա, դերասանուհի

Խաղացել է «Դավաճանություններ» սերիալում

600x580

«Դավաճանության մեջ մեղավոր են երկուսն էլ՝ և նա ով դավաճանում է, և նա, ում դավաճանում են: Սակայն ես կարծում եմ, որ պատասխանատվությունը միշտ ուժեղինն է, իսկ կինը զույգի մեջ ավելի թույլն է»:

Վիկտորիա Բեքհեմ, դիզայներ

ԶԼՄ-ում մշտապես գրում են, որ նրա ամուսինը՝ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը նրան դավաճանում է։

600x580

«Դավաճանությո՞ւն։ Անհավատարմությո՞ւն: Ամենակարևորն այդ ամենի մասին լսելու ժամանակ չունենալ  է: Ես ու Դեյվիդը ոչ մեկին ոչինչ չունենք ապացուցելու: Մենք սիրում ենք միմյանց և հոգ ենք տանում միմյանց մասին ու մեզ զգում ենք  հիանալի զույգ և հիանալի ծնողներ»:

Քրիստեն Ստյուարտ, դերասանուհի

Քրիստենը դավաճանել է իր ընկեր Ռոբերտ Փաթիսոնին։

600x580

«Դավաճանությունը քեզ ստիպում է խորապես զղջալ՝ զգալով այն ցավը և ամոթանքը, որը դու պատճառել ես քո մտերիմներին: Մեկ սխալը, մեկ թուլությունը վտանգի տակ դրեց ամենակարևորը, ինչ կար իմ կյանքում՝ մարդուն, ում ես սիրում և հարգում եմ ամենաշատը՝ Ռոբին: Ես սիրում եմ նրան, ես շատ եմ զղջում»:

Էմմա Վոտսոն, դերասանուհի

600x580

«Ես իմ մտքում չունեմ տղամարդու հատուկ կերպար: Իմ բոլոր բոյֆրենդները տարբեր են եղել: Կարևորը ոչ թե արտաքինն է, այլ բարությունը, խելքը, հումորի զգացումը և, իհարկե, հավատարմությունը: Տղամարդը պետք է մտածի նրա մասին, ով իր կողքին է»:

Գլաֆիրա Տարխանովա, դերասանուհի

Խաղացել է «Դավաճանություններ» սերիալում

600x580

«Եթե կնոջ մոտ ընտանիքում ամեն ինչ լավ է, ինչի՞ն է նրան պետք ուրիշ տղամարդ: Չէ՞ որ նրա կողքին ամենալավն է, ինքն է ընտրել և ամուսնացել: Լինելով սիրահարված, մենք համարում ենք, որ նա ամենալավն է: Այլապես իմաստ չկա ամուսնանալու»:

Սանդրա Բուլոք, դերասանուհի

Սանդրան բաժանվել է հեռուստահաղորդավար Ջեսի Ջեյմսից, երբ իմացել է, նրա դավաճանության մասին։

600x580

«Դավաճանությունից հետո ես լրիվ կոտրվել էի: Մտածում էի, որ դեռ կցանկանամ աշխատել կամ ինչ-որ կերպ դուրս կգամ իմ «կաղապարից»»:

Եվա Լոնգորիա, դերասանուհի

Լոնգորիան բաժանվել է բասկետբոլիստ Թոնի Պարկերից, երբ վերջինս նրան դավաճանել է։

600x580

«Հարցն այն չէ, թե ում է ընտրել քեզ դավաճանած տղամարդը: Օքեյ, միգուցե ես այդքան էլ սեքսուալ չե՞մ։ Այդքան էլ գեղեցիկ չե՞մ։ Այդքան էլ խելացի չե՞մ։ Որքան հնրավոր է շուտ վանեք այդպիսի մտքերը: Դուք կարող եք մնալ այդ «շրջանակում» և, իրոք, հավատալ դրան»:

Վուպի Գոլդբերգ, դերասանուհի

Գոլդբերգը երեք անգամ ամուսնացած է եղել և բացահայտ խոստովանում է, որ հավատարիմ չի եղել իր ամուսնիններին։

600x580

«Ես դավաճանել եմ 5 կամ 6 անգամ... Այո մի փոքր ուրախանում էի կողքի վրա, երբ ամուսնացած էի, դա ճիշտ է: Ես սխալներ եմ արել, ինչպես բոլոր մարդիկ: Երբեմն այդպիսի բաներ պատահում են»:

Արքայադուստր Դիանա

Արքայազն Չարլզը դավաճանել է նրան Կամիլա Պարկերի հետ։

600x580

«Մեր ամուսնության մեջ կար երեք մարդ, մի քիչ նեղվածք էր... Ես սիրում եմ լինել մարդկանց սրտերի թագուհին»:

Անջելինա Ջոլի, դերասանուհի

Անջելինան սիրավեպ էր սկսել Բրեդ Փիթի հետ, երբ վերջինս դեռ ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ։

600x580

«Ես կասկածում եմ, որ հավատարմությունն անհրաժեշտ է հարաբերությունների համար: Ավելի վատ է, երբ թողնում են զույգին, իսկ հետո սկսում նրա մասին վատ բաներ խոսել: Ոչ ես, ոչ էլ Բրեդը չենք պնդել, որ միասին ապրելը նշանակում է շղթաներով գամված լինել միմյանց»:

LADYNEWS.am

Դիտվել է 11560 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 663 անգամ
01.05.2024
Դիտվել է 560 անգամ
27.04.2024
Դիտվել է 246 անգամ
30.04.2024
Դիտվել է 218 անգամ
03.05.2024
Դիտվել է 75 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster