Երկար համատեղ կյանքից հետո Ձեր ամուսինը կարող է կորցնել Ձեր հանդեպ հետաքրքրությունը: Իսկ հանձնվել պետք չէ, քանի որ այն ոչ հեշտությամբ, բայց կարելի է վերադարձնել: Փորձառու սեքսոլոգները վստահեցնում են, որ համատեղ կյանքի յուրաքանչյուր փուլում Դուք կարող եք վառել նրա մեջ նոր կրակ:
Նախևառաջ հիշեք, որ տղամարդուն պետք է գայթակղել ամեն օր, ամեն վայրկյան: Իսկ ավելի լավ կանեք' այն Ձեր սիրելի հոբբին դարձնեք: Եթե ամուսնական կյանքի ինտիմությունը թողնենք բախտի քմահաճույքին, ապա սեքսը նույնպես վաղ թե ուշ կձախողվի: Պետք է անդադար աշխատեք ինքներդ Ձեզ վրա: Մի զլացեք խնամել Ձեր մարմինը, զբաղվել յոգայով, օգտագործել օգտակար դիմակներ, ինքնակատարելագործվել ամեն օր:
Սեքսի ազդեցությունն ընդհանրապես շատ ուժեղ է տղամարդկանց վրա: Իզուր չեն ասում, որ խելացի կանայք իրենց բոլոր խնդիրներն ամուսնու հետ լուծում են անկողնում: Եթե Ձեր սեռական հարաբերություններն անհանգստության առիթ են տալիս, ապա սթափվելու ժամանակն է: Ազատվեք վերջապես հին գիշերանոցներից և գիշերային խալաթներից:Գնեք Ձեզ համար նոր ներքնազգեստ' վառ ու արտահայտիչ, որպեսզի այն իրեն նկատել տա թափանցիկ վերնաշապիկի տակից: Բայց ամեն դեպքում պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, այլապես ճիշտ հակառակ արդյունքին կհասնեք՝ դառնալով նրա համար ծիծաղելի: Ավելի լավ է, արեք դա այնպես, որ նա աստիճանաբար սկսի նորովի տեսնել Ձեզ, նկատել Ձեր սեքսուալությունը:
Ազատվեք՝ 1. Դեղամիջոցներից:. անընդհատ բուժվող կինը միայն խղճահարություն է առաջացնում, այնպես որ հեռու տեղում պահեք Ձեր «դեղատունը»: 2. Հին օծանելիքից:. դրանք կարող եք թողնել աշխատանքի կամ տնից դուրս գալու համար, իսկ ննջասենյակում Ձեր բույրը պետք է միանգամայն տարբեր լինի' ձգող և խելքահան անող: Աշխատեք ընտրել այնպիսի բուրմունք, որը համապատասխանում է Ձեր ամուսնու ճաշակին:
Տղամարդուն գայթակղելու ամենատարբեր միջոցներից մեկն էլ սա է: Ձեր ամուսնու հետ հաճախ հյուր գնացեք: Գնացեք ընկերների տուն, ռեստորան կամ ուղղակի զբոսնելու: Մինչև տնից դուրս գալը լավ պատրաստվեք' հաշվի առնելով յուրաքանչյուր դետալ: Եթե Ձեր արտաքինն անթերի լինի, ապա բարձր տրամադրությունը երաշխավորված է: Իսկ բարձր տրամադրությամբ կինը զինված է այնպիսի սեքսուալությամբ, որ կարող է իր կամքին ենթարկել յուրաքանչյուր տղամարդու: Թող Ձեր ամուսինը տեսնի, թե ինչ կին է իր կողքին, և ինչպիսի հիացած հայացքներ են ամենուրեք հետևում Ձեզ: Այս մեթոդն իսկապես արդյունավետ է: Այն տղամարդու մեջ արթնացնում է սեփականության զգացումը, որը պարտավորեցնում է Ձեզ իր կողքին պահել:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: