Խանդը կուրացնում է կնոջը
01.03.2016
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրկացության, որ «խանդից կուրացած» արտահայտությունը իրոք ճիշտ է:
Նրանք գտնում են, որ խանդը կանանց վրա այնքան ուժեղ զգացմունքային ազդեցություն է թողնում, որ նրանց մոտ կորում է համարժեք ընկալման և իրականությանը ճիշտ գնահատական տալու կարողությունը:
Ինչպես վաղուց հայտնի է, զգացմունքներն ազդում են մարդու վարվելակերպի և ֆիզիկական վիճակի վրա: Սակայն խանդն այնքան ուժեղ ազդեցություն է թողնում մարդու հոգեկանի վրա, որ հասնում է խորքերին ու ներազդում տեսողական գիտակցության վրա:
Հետազոտությանը 50 մարդ է մասնակցել: Գիտնականները մասնակից կանանց առաջարկել են հետևյալ փորձարկումը․ համակարգչի վրա տարանջատել գեղեցիկ տեսարաններով լուսանկարները տհաճներից: Կանանց կողքին էին նրանց զուգընկերները, որոնք պետք է գնահատեին տեսարանների գեղեցկությունը: Սակայն շուտով խնդիրը փոխվում է, և տղամարդիկ պետք է գնահատեին համակարգչի էկրանին հայտնվող աղջիկների գեղեցկությունը:
Փորձարկումից հետո հոգեբանները հարցնում էին կանանց, թե որքան էր նրանց բարկացնում, որ իրենց տղամարդիկ ուսումնասիրում էին այլ գեղեցկուհիների: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր ուժեղ խանդի զգացում են ապրել, ավելի վատ են լուծել իրենց խնդիրը: Խանդով տարված, նրանք ավելի հաճախ էին բաց թողնում գեղեցիկ տեսարաններով լուսանկարները:
Փաստորեն, խանդոտները ուղղակի չէին նկատում գեղեցիկ նկարները, քանի որ նանց գիտակցությունը կենտրոնացված էր նրա վրա, որ իրենց սիրեցյալները ուսումնասիրում են այլ կանանց նկարներ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6645 անգամ
Читать на русском
|