Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

6 մթերք, որոնք կնճիռներ են առաջացնում

23.02.2016

Վաղուց ապացուցված է, որ ուլտրամանուշակագույնն ամենաշատն է նպաստում կնճիռների առաջացմանը, այդ պատճառով մասնագենտները խորհուրդ են տալիս թաքնվել արևի ճառագայթներից կամ օգտագործել SPF պաշտպանությամբ կրեմներ: Սակայն արևը միակը չէ, որ նպաստում է մաշկի ծերացմանը:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքներ զգալիորեն ազդում են մեր գեղեցկության վրա, տալով դեմքին առողջ կարմրություն: Օրինակ, պղպեղը ապահովում է լավ արյան շրջանառություն, բալը քչացնում է բորբոքային գործընթացները, իսկ խնձորի քացախը կարգավորում է մաշկի pH-ը:

Սակայն այլ մթերքներ, օրինակ, ալկոհոլը, կարող են վատացնել վիճակը: Ալկոհոլային խմիչքներն առաջացնում են հորմոնալ անհավասարակշռություն և խախտում լյարդի աշխատանքը, ինչը ազդում է արյան հոսքի, որն էլ իր հերթին՝ մաշկի վիճակի վրա:

Բացի այդ գոյություն ունեն ուտելիքներ, որոնք կնճիռների առաջացման կատալիզատոր են: Այդ պատճառով, եթե դուք ցանկանում եք առավելագույն երկարացնել ձեր երիտասարդությունը, փորձեք խուսափել հետևյալ 6 մթերքների օգտագործումից:

Սուրճ

600x580

Այո, ցավոք դա այդպես է: Կոֆեինն ուժեղացնում է սթրեսի հորմոնի արտադրումը, որը իր հերթին, դանդաղեցնում է կոլագենի արտադրումը: Վերջինս հենց այն բաղադրիչն է, որը  մեր մաշկը դարձնում է առողջ և ձիգ՝ ինչպես նորածնինը: Կորտիզոլի ավելցուկի ժամանակ մաշկը կորցնում է ինքնավերականգման հատկությունը, ինչը և հանգեցնում է կնճիռների առաջացմանը:

Տապակած սնունդ

600x580

Տապակելու ժամանակ օգտագործվում է յուղ, որը բարձր ջերմաստիճանի ժամանակ արտադրում է ազատ ռադիկալներ՝ թթվածնի մոլեկուլներ, որոնք էլեկտրոններ են գողանում օրգանիզմի առողջ մոլեկուլներից, դրանով իսկ վնասելով բջջիջները: Արդյունքում, այս վնասվածքները վերածվում են կնճիռների և տարիքային պիգմենտային հետքերի:

Սնձան

600x580

Եթե դուք չեք տանում սնձան, ապա ձեր նյութափոխանակությունը 100%-ով չի աշխատում, հետևաբար օրգանիզմը չի ստանում վիտամինների և միկրոէլեմենտների անհրաժեշտ քանակը, որոնք կարող են պայքարել ազատ ռադիկալների դեմ։ Նշվածը մաշկի թուլության հիմնական պատճառներից մեկն են:

Պահանջվածից շատ խաշված մթերքները

600x580

Դրանք կորցնում են օգտագար հատկությունները և նպաստում սննդի գլիկոլիզացիային: Գլիկոլիզն իր հերթին բացասաբար է ազդում մաշկի ձգողության և առաձգականության վրա, ինչը հանգեցնում է դրա վաղ ծերացմանը:

Քաղցր գազավորված ըմպելիքները

600x580

Քաղցր գազավորված ըմպելիքները ոչ միայն բարձր կալորեականություն ունեն, ինչն արդեն իսկ վնասակար է առողջության համար, այլ պարունակում են նաև մեծ թվով ֆոսֆատներ, որոնք հանգեցնում է մաշկի վաղաժամ ծերացման:

Շաքար

600x580

Շաքարն ամենահիմնական մթերքն է, որը ձեզ ծերացնում է, առաջացնում կնճիռներ, պիգմենտային հետքեր, գունատություն, ցելյուլիտ: Այն ուղղակի թույն է ձեր գեղեցկության համար: Ցանկանո՞ւմ եք հիասքանչ լինել։ Սահմանափակեք քաղցրավենիքի օգտագործումը, իսկ ավելի լավ է հրաժարվեք դրա օգտագործումից և առողջ սնվեք:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7150 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 591 անգամ
15.05.2024
Դիտվել է 141 անգամ
17.05.2024
Դիտվել է 52 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster