Հագուստ՝ մարզական վարժանքների համար․ ինչպե՞ս ընտրել
09.02.2016
Սպորտով զբաղվելիս լավ արդյունքի հասնելու համար պետք է ոչ միայն հետևողականություն և ցանկություն, այլև մարզանքի համար ճիշտ ընտրված հագուստ:
Ինչպիսի՞ն պետք է լինի սպորտային հագուստը:
- Առաջին հերթին այն չպետք է սահմանափակի շարժումները կամ անհարմարություն պատճառի:
- Երկրորդը, հագուստը պետք է համապատասխանի այն վարժանքներին, որոնք դուք պատրաստվում եք անել: Օրինակ, եթե պատրաստվում եք զբաղվել յոգայով կամ պիլաթեսով, ձեզ հարմար կլինի կարճ շորտեր կամ լեգինսներ և կիպ տոպ:
- Ստեպ-աերոբիկայի համար կամ դասական աերոբիկայի համար հարմար կլինեն երկար տաբաթ և հարմար վերնաշապիկ:
- Անպայման ուշադրություն դարձրեք կտորին․ ցանկալի է, որ այն լինի բամբակյա, որը չի հանգեցնի ալերգիկ հետևանքների և թույլ կտա, որպեսզի մաշկը մարզումների ժամանակ շնչի: Այս կտորի թերությունն այն է, որ այն շուտ թրջվում է քրտինքից և կպնում մարմնին՝ անհարմարություն պատճառելով:
- Սինթետիկ կտորները նույնպես հարմար են, բայց պետք է անպայման խոնավությունը թողնեն՝ մնալով չոր և լինեն բավականին էլաստիկ, որպեսզի չսահմանափակեն շարժումները: Այս կտորի թերությունն այն է, որ կարող է ալերգիկ հետևանքներ առաջացնել:
- Կարելի է ընտրել խառը կտորներից հագուստ․ կատարյալ հարաբերակցությունը կլինի և բնական կտորներից, և սինթետիկ:
- Գնելիս ուշադրություն դարձրեք չափսի վրա, մի ընեք շատ կիպ, քանի որ այն ձեզ կնեղի մարզումների ժամանակ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 12139 անգամ
Читать на русском
|