Ամեն օր մեղրաջուր խմելու 8 պատճառ
05.02.2016
Հայտնի է, որ մարդու օրգանիզմը 80% կազմված է ջրից: Լավ և առույգ զգալու համար պետք է ուշադիր հետևել օրգանիզմի ջրային հաշվեկշռին:
Բայց ամենալավ տարբերակը ջուրը մեղրի հետ խմելն է:
Ինչու՞ է օգտակար ամեն օր խմել մեղրաջուր:
Պատճառ 1․ Վերանում է փորի փքվածությունը
Շատերի համար դա լուրջ խնդիր է, իսկ մի բաժակ մեղրով ջուրը օրգանիզմը կազատի ավելորդ գազերից և հետևաբար՝ նաև փքվածությունը կվերանա:
Պատճառ 2․ Ամրացնում է իմունիտետը և ընդհանուր առողջական վիճակը
Մեղրաջուրը օրգանիզմը մատակարարում է օգտակար նյութերով և վիտամիններով, որոնք իմունային համակարգը կպաշտպանեն հիվանդություններից և վիրուսներից:
Պատճառ 3․ Դա տոքսիններից ազատվելու ամենալավ միջոցն է
Մեղրը և ջուրը կմաքրեն ձեր օրգանիզմն ավելորդ նյութերից: Այս միջոցն ավելի արդյունավետ է կիտրոնի հետ:
Պատճառ 4․ Մաշկը դառնում է ավելի բաց և մաքուր
Մեղրը ունի հակաբակտերիալ հատկություն, այդ պատճառով մեղրաջուրը ձեզ կօգնի մաքուր պահել դեմքի մաշկը: Բացի այդ՝ օգտակար են նաև մեղրով դիմակները:
Պատճառ 5․ Օգնում է նրանց, ով նիհարում է
Իրականում մեղրի մեջ գտնվող շաքարը օգտակար է: Եվ եթե փոխարինել քաղցրավենիքները մեղրաջրով, մեկ ամսից արդեն էական տարբերություն կզգացվի:
Պատճառ 6․ Կոկորդի ցավի հիանալի միջոց
Մեղրը հիանալի տաքացնող միջոց է, այն փափկացնում է կոկորդի ցավը: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր հիվանդություն ձեզ շուտ կլքի, եթե դուք խմեք գոլ մեղրաջուր:
Պատճառ 7․ Շաքարի մակարդակը արյան մեջ կարգավորվում է
Մեղրը գլյուկոզայի և ֆրուկտոզայի համադրության շնորհիվ օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը: Այդ պատճառով կարող եք չանհանգստանալ արյան մեջ շաքարի մակարդակի մասին, եթե ամեն օր օգտագործում եք մեղրաջուր:
Պատճառ 8․ Սրտային հիվանդությունների պրոֆիլակտիկա
Քանի որ խոլեստերինը վատ է ազդում սրտի աշխատանքի վրա, անհրաժեշտ է խմել մեղրաջուր, որպեսզի դրա մակարդակն իջնի: Այդ դեպքում ձեր սիրտը կաշխատի առանց խնդիրների:
Խմեք մեղրաջուր ամբողջ ընտանիքով և եղեք առողջ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 12367 անգամ
Читать на русском
|