Ընտանեկան երջանկություն. քիչ, թե՞ շատ սեքս
02.02.2016
Շատ աղբյուրներում կարելի է կարդալ, որ երջանիկ ընտանեկան կյանքը հիմնականում կախված է ինտիմ հարաբերություններից, և որ սեքսը շատ չի լինում:
Սեքսոլոգները խորհուրդ են տալիս, թե ի՞նչ անել, որպեսզի ստանալ ամենօրյա հաճույք անկողնում և ինչո՞վ կերակրել սիրած տղամարդուն, որ նա միշտ պատրաստ լինի:
Սակայն իրականում կան շատ զույգեր, որոնք բաժանվել են, չնայած, որ նրանց անկողնային կյանքում ներդաշնակություն էր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն մեկն ունի իր պատկերացումները: Երբեմն շարժվելով ընդունված չափանիշներով՝ մենք ընտրում ենք խաբուսիկ ճանապարհ և քանդում երջանիկ միությունը:
Պատմություններ առանց ոսկե միջինի
Մի կին ապրել է իր ամուսնու հետ գրեթե 10 տարի և հանկարծ մի օր նա հասկանում է, որ իրենք քիչ են հարաբերություններ ունենում քան անցյալում: Նա միանգամից սկսում է կասկածել ամուսնուն դավաճանության մեջ, և որքան էլ նրա հարցաքննության ընթացքում ամուսինը երդվում է, որ չկա այդպիսի բան, նա այդպես էլ չի հավատում:
Իսկ լինում է, որ խնդիրները ծագում են սեքսի ավելցուկից: Մի տղա սիրահարվում և գլուխը կորցնում․ սերը փոխադարձ էր, և նրանք սկսում են միասին ապրել: Ամեն ինչ հիանալի էր, եթե չլիներ աղջկա բուռն խառնվածքը: Տղայի համար սերը վերածվում է տանջանքի: Աղջիկը պահանջում է սեքս ամեն օր՝ վեց ամիսների ընթացքում: Արդյունքում՝ սեքսի այդպիսի ծարավը տղայի մոտ առողջական խնդիրներ է առաջացնում, և նա երկար ժամանակ ապաքինվում է: Այնուհետև, որպեսզի պահպանի հարաբերությունները, տղան պայմաններ է դնում, որ իրենք ունենալու են սեռական հարաբերություն երկկողմանի ցանկության դեպքում: Եվ նրան հաջողվում է պահպանել ամուսնությունը:
Չորս իրավիճակ առանց սեքսի
Լինում են ընտանիքներ, որտեղ ինտիմ կյանքը սահմանափակվում է տարվա մեջ մի քանի հարաբերությամբ: Ե՞րբ է դա տեղի ունենում:
Իրավիճակ 1
Մարդ և կին երկար ժամանակ ապրում են միասին, ոչ մի անգամ չեն դավաճանում և, եթե սկզբնական շրջանում սեքսը հաճույք էր, ժամանակի ընթացքում այն արդեն հոգնեցնում է: Ոչ մի նոր բան չես ակնկալում, այսինքն ամեն ինչ հին ձևով է լինելու:
Իրավիճակ 2
Ամուսինների տարիքը մոտավորապես նույնն է, և այնպես է ստացվել, որ կինը արտաքնապես մեծանում է, ի տարբերություն ամուսնու։ Վերջինս էլ արդեն գտնում է, որ իր կինը այլևս գրավիչ չէ, և նա ինչ-որ նոր բան է ուզում: Արդյունքում՝ սեքսը դատապարված է ամբողջությամբ վերանալու:
Իրավիճակ 3
Անհնար է որակյալ սեքս այն հարաբերություններում, երբ կինն իր սեքսուալ զարթոնքի տարիքում (35-45) սիրո, գրկախառնության անհագ ցանկություն ունի: Սովորաբար տղամարդու մոտ այդ տարիքում սեքսի ցանկությունը գնալով մարում է, այդ պատճառով նա չի կարողանում իր կնոջը պարգևել այդ բուռն զգացողությունները և անհաջողությունից խուսափելու համար, փորձում է ամեն կերպ խուսափել սեռական հարաբերությունից:
Իրավիճակ 4
Այս իրավիճակում դավաճանություն է տեղի ունեցել: Երկար ժամանակ զույգերը դիմանում էին, իսկ հետո նրանցից մեկը կամ երկուսն էլ դավաճանեցին: Եվ այստեղ տեղի է ունենում անուղղելին՝ նրանց դուր է գալիս ուրիշի հետ սեքսով զբաղվելը: Այժմ նրանք չեն ցանկանում հարաբերություններ ունենալ, բայց չեն էլ ցանկանում բաժանվել: Նրանք մնում են ընկերներ և ապրում են առանց սեքսի:
Ի՞նչ անել, եթե մեկի համար սեքսը քիչ է:
Իհարկե պետք է պարզել իրավիճակը, խոսել և պայմանավորվել: Ամեն ինչ ունի իր պատճառները, պետք է ուղղակի մանրամասն պարզել խնդիրը: Ըստ հոգեբանների, մարդիկ հաճախ բաժանվում են, քանի որ չեն կարողանում բացեիբաց խոսել, իսկ հետո գլուխներն են բռնում, երբ հասկանում են, թե ինչի վերածվեց սկզբնական շրջանում եղած փոքրիկ խնդիրը: Եվ, եթե կյանքում լինում են իրավիճակներ, երբ լռությունը ոսկի է, ընտանեկան հարաբերություններում այդպես չէ: Մի ամաչեք, խոսեք, խոսեք և խոսեք: Միայն այդ դեպքում դուք կվերադարձնեք երջանկությունը և ուրախությունը, իսկ ընտանեկան երջանկությունը կախված չի լինի սեքսի քանակից:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 14871 անգամ
Читать на русском
|