Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

3 կանոն կնոջ կատարյալ զգեստապահարան ստեղծելու համար

30.01.2016

Բոլորս երազում ենք կատարյալ զգեստապահարանի մասին, որպեսզի միշտ իմանանք, թե ինչ հագնենք, որ երևանք ներդաշնակ և ոճային:

Դրա համար պետք չէ գնել շատ բան․ չէ՞ որ, եթե նախօրոք չմտածենք, թե արդյո՞ք իրերը կներդաշնակեն իրար հետ, ապա դրանցից ոչ մի օգուտ չի լինի: Առաջին հերթին պետք է իմանալ, թե ո՞րն է կանացի բազային զգեստապահարանը, ապա նոր գնալ գնումների:

Եվ այսպես՝ կատայալ զգեստապահարան․ ո՞րն է դա: Այն պետք է լինի ձեր անձնական կոնստրուկտորը, որի օգնությամբ կկարողանաք առանց որևէ խնդրի ընտրել կերպարներ ըստ գույնի, դիզայնի և արտաքինի: Մեզանից շատերը լսել են այդպիսի հասկացության մասին, ինչպիսին է բազային զգեստապահարանը, սակայն գործնականում քչերն են հետևում դրան:

Ինչպե՞ս ստեղծել բազային զգեստապահարան, որպեսզի կանայք կարողանան հեշտությամբ ընդգծել իրենց ոճն ու գեղեցկությունը:

Անձնական ոճը գտնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն անձնական նախապատվությունները, այլ նաև մարմնի չափսերը և առանձնահատկությունները: Որպեսզի անիմաստ գնումներ չկատարեք՝ պետք է, նախևառաջ, աշխատեք ձեր ոճի վրա:

Կանոն 1. Գտեք ձեր գունային տեսակը

600x580

Եթե ուզում եք գտնել ձեր անձնական ոճը, առաջին հերթին պետք է իմանաք ձեր գունային տեսակը: Որպես կանոն գունային տեսակը որոշվում է ըստ տարվա եղանակի: Ճիշտ ընտրությունը թույլ կտա ընտրել այնպիսի գույներ, որոնք ներդաշնակ կլինեն ձեր արտաքինի հետ:

Կանոն 2. Իմացեք ձեր կազմվածքի տեսակը

600x580

Որպեսզի իմանաք, թե ինչպիսի զգեստներ պետք է լինեն ձեր բազային պահարանում, պետք է իմանաք ձեր կազմվածքի տեսակը և ըստ դրա ընտրեք համապատասխան ոճային հագուստ:

Կանոն 3. Պահպանեք կատարյալ զգեստապահարանի ճիշտ կառուցվածքը

600x580

Երբ արդեն գիտեք ձեր գունային տեսակը և մարմնի կառուցվածքի ձևը, պետք է հասկանաք, թե ինչպես ճիշտ կառուցել զգեստապահարանը: Այն կարելի է բաժանել երեք մասի:

Բազային զգեստապահարան. այս խումբն ամենաշատ օգտագործվողն է և պետք է կազմի զգեստապահարանի 40%: Այստեղի իրերը պետք է ներդաշնակեն այլ հագուստի հետ և լինեն ավելի շատ չեզոք: Բազային զգեստապահարանում պետք է լինեն որակյալ և բնական կտորներից զգեստներ:

Ոճային պահարան. այստեղ պետք է լինի ձեր ոճային հոգուստը: Հագուստն այս մասում պետք է լինի հարմար և ներդաշնակ յուրաքանչյուր այլ հագուստի հետ: Այսպիսի զգեստապահարանը պետք է կազմի 45%:

Նորաձև զգեստապահարան. այս մասում ավելի վառ և յուրահատուկ հագուստներ պահեք: Այս հագուստը պետք է կազմի 15%, քանի որ նորաձևությունը փոփոխվում է և չարժե ծախսել մեծ գումարներ դրա վրա:

Այսպիսի զգեստապահարան կազմելու դեպքում ձեր մոտ երբեք հարց չի ծագի «Ի՞նչ հագնել»:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 9897 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1019 անգամ
06.05.2024
Դիտվել է 339 անգամ
03.05.2024
Դիտվել է 194 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 55 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster