Կանանց համար տղամարդու ամենագրավիչ հատկութունը
28.01.2016
Կանայք նախընտրում են ոչ այնքան գեղեցիկ արտաքինով տղամարդկանց, այլ ալտրուիստների: Այսպիսին է նոր հետազոտության արդյունքը, որը ներկայացրել է The Independent-ը:
Պարզելու համար գիտնականները կանանց տարբեր տղամարդկանց լուսանկարներ են տվել և ցույցադրել, թե ինչպես են այդ տղամարդիկ իրենց պահելու տարբեր իրավիճակներում: Օրինակ, արդյո՞ք կգնեն ուտելիք անտուն մեկի համար, կամ կօգնեն խեղդվող երեխային:
Արդյունքները ցույց են տվել, որ կանայք նախընտրում են այլասեր տղամարդկանց, մանավանդ, եթե խոսքը գնում է երկարատև հարաբերությունների մասին: Դա նշանակում է, որ ալտրուիզմն ավելի արժեքավոր բնավորության գիծ է, քան ֆիզիկական գրավչությունը:
Կարճաժամկետ հարաբերությունների համար գրավիչ տղամարդիկ ավելի են հետաքրքրում կանանց, քան ոչ գրավիչ այլասերները: Բայց, իհարկե, ամենաշատը հավանության է արժանացել գրավիչ ալտրուիստը:
«Այս տվյալները կարևոր նշանակություն ունեցան, քանի որ մենք հասկացանք ալտրուսիտական վարքի նշանակությունը զույգի ընտրության հարցում: Ընդհանուր առմամբ ստացված արդյունքները հաստատում են, որ զույգի ընտրության հարցում այլասիրությունն ամենակարևոր գործոնն է՝ մանավանդ երկարատև հարաբերությունների համար»,- ասվում է Evolutionary Psychology ամսագրում հրապարակված հոդվածում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6431 անգամ
Читать на русском
|