Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբ ծուլանում եմ, ինքս ինձ հետ պայմանավորվում եմ. Քենդիս Սվեյնփոլ

26.01.2016

Victoria՝s Secret-ի մոդել Քենդիս Սվեյնպոլը կայքերից մեկին տված վերջին հարցազրույցում խոսել է աշխատանքի ու իր մանկության մասին:

- Քենդիս, դուք Victoria՝s Secret բրենդի գովազդային գլխավոր աստղերից մեկն եք: Հիշու՞մ եք ձեր առաջին ֆոտոսեսիան:

-Այո, հիշում եմ, դա եղել է 2008 թ-ին․ ես այդ ժամանակ նկարահանվում էի լողազգեստերի հավաքածուների գովազդում՝ Փերոթ Քեյ կղզում, Կարիբյան ծովում: Հիշում եմ, որ շատ էի հուզվում, քանի որ փորձում էի ամեն ինչ լավ անել, սակայն վայելում էի նկարահանման յուրաքանչյուր վայրկյան:

- Կարո՞ղ էիք դուք այդ ժամանակ պատկերացնել, որ շուտով աստղ կդառնաք:

- Այդ ժամանակ ես չէի մտածում, որ այդքան շատ կնկարահանվեմ Victoria՝s Secret-ի համար, կամ երբեևէ կդառնամ «հրեշտակ», բայց իհարկե երազում էի դրա մասին:

600x580

- Սեքս խորհրդանիշ համարվողներից շատերը պատմում են, որ մանուկ հասակում չեն վայելել հակառակ սեռի համակրանքը, իսկ որոշները ասել են, որ եղել են «անճոռնի ճուտիկ»: Ձեզ մոտ ինչպե՞ս էր:

- Իմ մանկությունն անցել է Հարավային Աֆրիկայի ֆերմաներից մեկում: Դեռահասության շրջանում ես շատ հանգիստ և ամաչկոտ էի: Չեմ եղել շատ հայտնի, բայց նաև փակ էլ չեմ եղել: Իմ հիմնական հետաքրքրությունը բալետն էր, որի վրա կենտրոնացած էի, իսկ մնացած ժամանակը հաճույքով անց էի կացնում ֆերմայում:

- Դուք շատ ընկերներ ունե՞ք, թե՞ ձեր շրջապատում քիչ են ընկերները, բայց նրանք հավատարիմ են:

- Մտերիմ ընկերներ ես քիչ ունեմ: Այժմ դարձել եմ փակ, քանի որ ամբողջությամբ տրվում եմ աշխատանքին: Իմ մտերիմ ընկերները իմ մասին գիտեն ամեն ինչ:

600x580

- Իսկ Victoria՝s Secret-ում դուք ունե՞ք մտերիմ ընկերներ:

- Բոլոր աղջիկներն ընկերություն են անում իրար հետ, քանի որ մեզ շատ բան է կապում: Բոլորս էլ երիտասարդ հասակից գտնվում ենք տանից հեռու, բոլորս նույն գործն ենք անում: Ավելի շատ շփվում եմ Լիլի Օլդրիջի, Բեհատի Փրինսլուի, Դաութեն Քրեզի, Լաիս Ռիբեյրոյի և Մարթա Հանթի հետ:

- Կիսվեք գաղտնիքով, թե ինչպե՞ս գերազանց երևալ լուսանկարներում:

- Այս հարցում կարևոր դեր են խաղում մի շարք հանգամանքներ, սկսած լուսավորությունից, ավարտված՝ սանրվածքով ու դիմահարդարմամբ: Պետք է իմանալ ձեզ համար շահավետ ռակուրսները, իսկ նկարահանման ընթացքում պարզապեց թուլանալ և վայելել պահը:

600x580

- Ինչպես հայտնի է, հրեշտակի կյանքը մշտական համառ պարապմունքներ են: Լինու՞մ են արդյոք օրեր, երբ դժվարանում եք ոչ միայն մարզասրահ գնալ, այլ ընդհանրապես, վեր կենալ անկողնուց: Ի՞նչ եք անում այդ պարագայում:

- Երբեմն ինձ դադար եմ տալիս, երբեմն միացնում երաժշտություն, ինչ-որ առույգ մի բան: Երբ ծուլանում եմ, ինքս ինձ հետ պայմանավորվում եմ, օրինակ՝ հիմա ես կհանգստանամ կես ժամ, հետո վեր կկենամ ու կգնամ: Այդպես էլ անում եմ: Հագնում եմ սպորտային հագուստս և գնում մարզասրահ՝ առնվազն 30 րոպեով:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 11042 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը․ Մերի Հովնանյան

29.03.2023
Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են միլիոնը։

Աշխարհում ամեն հինգերորդ հղիություն ավարտվում է վիժումով․ խորհուրդներ գինեկոլոգից

16.02.2023
Ցանկալի հղիության ընդհատումը միշտ էլ ողբերգություն է կնոջ և ընտանիքի համար․ ծանր սթրեսը ոչ այնքան ֆիզիկական է, որքան բարոյական:

Ընտանեկան ավանդույթներով՝ «Համով հալվա»

02.12.2022
Ստեղծագործական որոնումներն անընդհատ են, նոր մտահղացումները գալիս են շարունակաբար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 587 անգամ
26.09.2023
Դիտվել է 187 անգամ
27.09.2023
Դիտվել է 129 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster