Հոգ տանելով մեր արտաքինի մասին, մենք երբեմն մեռանում ենք այնպիսի կարևոր գոտիների մասին, ինչպիսիք են պարանոցը և կզակը։ Սակայն հենց նրանց անխնամ տեսքն է, որ հաճախ փչացնում է դեմքի ընդհանուր պատկերը։
Իսկ ինչպե՞ս ստանալ կատարյալ տեսք, ինչպե՞ս խնամել պարանոցի և կզակի մաշկը։ Ներկայացվող միջոցները կօգեն ձեզ լուծել այդ խնդիրը։
Մեկ բաժակ ջրում խառնում եք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը, 1 ճաշի գդալ բժշկական սպիրտը և 1 թեյի գդալ աղը: Մաքուր պարանոցի վրա բամբակյա թրջոցով քսում եք ստացված խառնուրդը: Չեք լվանում: Երբ չորանա, մեղմորեն քսեք սնուցող կրեմ: Շաբաթը երեք անգամ կրկնեք այս գործընթացը և մեկ ամսից ձեր պարանոցը հիանալի վիճակում կլինի:
Պարանոցի խնամքը
Եթե պարանոցը և կզակը կորցնում են իրենց տեսքը, այլևս ձիգ չեն, պետք է մի քանի տակ փաթաթած բինտը թրջել աղային լուծույթի մեջ (մեկ թեյի գդալ աղը՝ մեկ բաժակ ջրում) և դնել այդ մասերում՝ վրայից կապելով չոր բինտ: Թողնել 30 րոպե: Խնամքի այս միջոցի շաբաթը երկու անգամ կիրառումը ձեզ կօգնի ազատվել կախված մաշկից:
Պարանոցի մաշկըշատ լավ է ընդունում նաև ծովի աղը: Ծովափնյա հանգստից հետո այն միշտ կատարյալ տեսք է ունենում:
Թխմորը նույնպես շատ լավ ձգում է մաշկը: Դրեք այն 30 րոպեով, օրը մեջ՝ քնելուց առաջ, մեկ ամսվա ընթացքում: Արդյունքը կպահպանվի կես տարվա ընթացքում: Այնուհետև կարող եք նորից կրկնել: Այն կարելի է օտագործել դեմքի մաշկի համար ևս:
Պարանոցի վրայի ծալքերից կօգնի ազատվել գոլ կարտոֆիլի պյուրեն, որի մեջ պետք է ավելացնել 1 թեյի գդալ գլիցերին և մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթ: Պյուրեն լցում եք կտորի վրա, դնում վզին, վրան՝ տոպրակ և շարֆ: Թողնում եք այդպես 15-20 րոպե, այնուհետև լվանում գոլ ջրով: Ծալքերը կվերանան մի քանի այդպիսի կոմպրեսից հետո:
12-10-2026 10:09 Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45 Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13 Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55 ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59 Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։