Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վառ գույներ` առողջության համար

18.01.2016

Գիտնականները իրենց ուշադրությունն արդեն երկար ժամանակ է, ինչ կենտրոնացրել են հետազոտելու, թե ինչպե՞ս են գույներն ազդում մարդու վրա:

Նրանց կարծիքով՝ տեսողական աշխարհընկալման մեջ գույնը շատ կարևոր դեր է խաղում: Բժշկության, մասնավորապես՝ հոգեբանության մեջ, հաճախ օգտագործում են գույնի թերապիա:

Ճիշտ գունային երանգները շատ լավ ազդում են նյարդային համակարգի վրա, նույնիսկ ավելի լավ, քան շատ դեղերը:

Վերջերս հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր-նարնջագույն գույնին երկար նայողների մոտ արագանում է զարկերակը, շնչառությունը հաճախակիանում է, բարձրանում է ճնշումը։ Դրանից հետո նույն մարդիկ նայում էին մուգ կապույտ երանգներին, որից նրանք իրենց ավելի լավ էին սկսում զգալ:

Գիտնականները նաև ապացուցել են, որ այս կամ այն գույնի բացակայությունը շատ վատ է ազդում մարդկանց վրա: Օրինակ, առողջ և ուրախ ապրելու համար պետք են վառ գույներ: Հենց այսպիսի գույներն են մարդուն տալիս ստեղծագործական ուժ, լրացուցիչ էներգիա: Աշնանը մարդիկ զգում են «գունային պակաս», կանաչի բացակայություն, փոխարենը հաճախ տեսնում են գորշ ամպեր և անգույն ցեխ: Դեպրեսիան, անքնությունը և քրոնիկ հոգնածությունը կարող են լինել գույների պակասի հետևանք: Իսկ դեպրեսիան բերում է մի շարք հիվանդությունների: Այդ պատճառով պետք է իմանալ գույնի հոգեբանության մասին:

600x580

Օրգանիզմի լավ աշխատանքի համար մարդուն հարկավոր է, որ գունային տեսողությամբ ստացվի մոտ 80% ինֆորմացիան: Բացի այդ գոյություն ունեն հատուկ կենտրոններ, որոնք վերծանում են գունային ինֆորմացիան: Եվ այսպես․

Կարմիր գույնը լավացնում է մաշկի գույնը, ունենում բուժիչ ազդեցություն կաթվածների դեպքում:

Նարնջագույնը երիտասարդեցնող հատկություն ունի, լավացնում է նյութափոխանակությունը, բարձրացնում ախորժակը, օգնում է բրոնխիտի և աստմայի ժամանակ, բարձրացնում է սեքսուալությունը:

Կանաչը դրական է ազդում գլխացավերի ժամանակ:

Դեղինը կարգավորում է ստամքսի աշխատանքը, էնդոկրին և նյարդային համակարգերը:

Կապույտը իջեցնում է արյան ճնշումը, թուլացնում զարկերակը, գլխացավը և ախորժակը:

Երկնագույնն օգնում է օստեոխոնդրոզի ժամանակ:

Սպիտակ գույնը բուժիչ ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Հոգեկան և նյարդային հիվանդությունների դեպքում օգնում է մանուշակագույնը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9536 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1242 անգամ
06.06.2026
Դիտվել է 417 անգամ
09.06.2026
Դիտվել է 344 անգամ
10.06.2026
Դիտվել է 256 անգամ
11.06.2026
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster