Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչպես լրացնել վիտամին D-ի պակասը ձմռանը

15.01.2016

Ձմռանը մեր օրգանիզմը տառապում է արևային «դիետայից» և մենք ունենում ենք վիտամին D-ի պակաս, որը տարվա մյուս եղանակներին ստանում ենք արևից:

Վիտամին D-ի շնորհիվ կալցիումը, ֆոսֆորը, վիտամին A-ն, մագնեզիումը և այլ օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սննդում, ներծծվում են օրգանիզմի մեջ բարակ աղիքի միջոցով: Այդ պատճառով այս վիտամինի պակասը խանգարում է նաև օգտակար միկրոտարրերի ներթափանցմանը մեր օրգանիզմ:

Բացի այդ վիտամին D-ն կարգավորում է նյութափոխանակման գործընթացները, խթանում որոշ հորմոնների սինթեզը և շատ կարևոր է ոսկորների աճի, սրտի աշխատանքի, արյան մակարդելիության համար: Այս վիտամինի պակասը երեխաների մոտ կարող է ռախիտ առաջացնել իսկ մեծերի մոտ՝ օստեոպորոզ: Վիտամին D-ն նաև կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը:

Ինպե՞ս լրացնել այս կարևոր վիտամինի պակասը ձմռանը

Պարզ է, որ վիտամին D-ի հիմնական աղբյուրն արևն է և դրա պակասի դեպքում պետք է գտնել այլընտրանք: Ձմռանը, երբ լինում է արև, աշխատեք երկար զբոսնել: Վիտամին D-ի առաջացմանը նպաստում են նաև օդային և ջրային լոգանքները և մերսումը: Ստացվում է մազանոթների յուրատեսակ մերսում և օրգանիզմը ստանում է անհրաժեշտ վիտամին D-ն:  Շատ կարևոր է նաև ձմռանը օգտագործել  այս վիտամինի պարունակությամբ սննունդ:

600x580

Այդպիսի սնունդ են ձուկը և ծովային մթերքը

Յուղոտ ձուկը վիտամին D-ի հիանալի աղբյուր է: Ամենաշատը այդ վիտամինը պարունակում է սողմոնը: Վերջինիս 100 գրամը ապահովում է վիտամին D-ի օրական պահանջը:

Կաթնեղենը

Մի բաժակ կաթը կլրացնի վիտամին D-ի օրական պահանջը: Նաև կարելի է օգտագործել պինդ տեսակի պանիր, թթվասեր և կարագ:

Ձու

Ձվածեղը ոչ միայն ամենահասարակ և հայտնի նախաճաշն է, այլ նաև ամենահամեղն ու օգտակարը: Առավոտյան ձվածեղը կապահովվի օրական պահանջի 10%-ը, որը կա դեղնուցի մեջ: Բայց սա այն դեպքում, եթե ձվերը թարմ են, իսկ դրանք ածած հավերը չեն սնվել սինթետիկ կերով:

Սունկ

Վիտամին D-ն սնկի մեջ արտադրվում է արևի ճառագայթների շնորհիվ: Դրա քանակը չի փոխվում սնկի պատրաստման եղանակից:

Բուսական սնունդ

Հատկապես օգտակար են մաղադանոսը, եղինջը, առվույտը, սոյան: Իսկ արտադրանքներից վիտամին D-ի աստաման ամենալավ աղբյուրը խմորիչնեչն են։

Լրացրեք ձմռանը վիտամին D-ի պակասը, որպեսզի գարունը չդիմավորեք ավիտամինոզով: 

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 19919 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2026 12:06
Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03
Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00
Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 1198 անգամ
10.11.2026
Դիտվել է 435 անգամ
13.11.2026
Դիտվել է 245 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster