Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տղամարդկանց 4 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

30.12.2015

Կարծում եք միայն կանա՞յք ունեն գաղտնիքներ, որոնք օգնում են նրանց գրավել տղամարդկանց սրտերը: Ամենևին:

Ամերիկացի հոգեբան Զոուի Շտրիմպելը պնդում է, որ տղամարդիկ նույնպես խորամանկ են հարաբերությունների մեջ և, նույնիսկ, ավելի «դավադիր», քան կանայք, սակայն կարողացել են մարդկությանը համոզել  հակառակը:

Շտրիմպելը կազմել է այս ցուցակը և ներկայացրել իր նոր՝ «Եվ ինչի՞ մասին է նա մտածում. բոլոր գլխավոր հարցերը տղամարդկանց մասին» բեսթսելերում:

Փաստ 1. Տղամարդիկ ուսումնասիրում են կանանց և օգտագործում գիտելիքները նրանց դեմ

Ըստ վիճակագրության` «Ինչպե՞ս գտնել սերը» կամ «Ինչպե՞ս գերել յուրաքանչյուրին 10 օրվա ընթացքում» կարգի գրքերը սովորաբար կարդում են կանայք: Այս գրքերի 70% կարդացողները անինքնավստահ կամ հուսահատ տիկնայք են, իսկ մնացած 30%-ը՝ տղամարդիկ, ովքեր «որսում» են կանանց, պնդում է Շտրիմպելը: Վերջինս գնում է, որ այս կերպ նրանք հեշտությամբ կռահում են ձեր սպասելիքները և մանիպուլյացիայի են  ենթարկում ձեզ: Իմանալով կանանց թույլ կողմերը տղամարդիկ օգտագործում են դրանք, որպեսզի ստանան այն, ինչ ցանկանում են և հետո՝ անհետանում:

Հոգեբանը եզրափակում է, որ, եթե տղամարդը ձեզ անընդհատ անակնկալներ է մատուցում, ուշադրությամբ է շրջապատում և զգացմունքայնություն է ցուցաբերում ծանոթության առաջին իսկ օրերից, դա առիթ չէ նրանից հերթական զանգն ակնկալելու:

Փաստ 2. Տղամարդիկ էլ են կանանց պես «հիստերիկներ»

Մանրուքների համար տագնապների ենթարկվելը բնորոշ չէ միայն կանանց․ տղամարդիկ նույնպես այդպիսի հատկություն ունեն: Եվ, եթե նա սևեռվել է որևէ մանրուքի վրա, դա կարող է իրական հիստերիայի պատճառ դառնալ:

Տարբերությունը պարզապես այն է, որ տղամարդն ավելի շուտ կթաքցնի իր անհանգստությունը, քան կխոստովանի «թույլ սեռին»: Այս թաքնված զգացմունքներն արտահայտվում են բավականին տարօրինակ պահվածքով: Օրինակ, ուղիղ ասելու փախարեն, որ «Ինձ նյարդայնացնում է, որ դու այդքան երկար ես խոսում հեռախոսով», նա սկսում է կամաց-կամաց վրեժ լուծել, ուշադրություն չդարձնել ձեր վրա, չպատասխանել հեռախոսազանգերին և այլն: Եվ դուք երբեք չեք կռահի, թե իրականում ինչից է նա նեղացել: Ավելի լավ է, հստակ հարցնել կամ դիմանալ, մինչև հիստերիան ինքն իրեն կանցնի, այլապես իրավիճակը կարող է հասնել աբսուրդի և ավարտվի բաժանումով:

600x580

Փաստ 3. Ոչ մի տղամարդ իրականում չի ցանկանում «ազատ հարաբերություններ»

Եթե նույնիսկ տղամարդն անընդհատ խոսում է ազատ հարաբերությունների առավելությունների մասին և դեմ չէ, որ դուք կողքից ունենաք որևէ մեկին, հավատացեք նա ի նկատի ունի միմիայն իրեն:

Սեփականատիրության զգացմունքը նրանց մոտ գերակշռում է, և այն միտքը, որ դուք կարող եք ուրիշի հետ հանդիպել, վիրավորում է նրանց ինքնասիրությունը:

Փաստ 4. Տղամարդկանց համար սեքսը հարաբերությունների առիթ չէ

Եթե տղամարդը ձեզ բացեիբաց առաջարկում է ինտիմ հարաբերություններ ունենալ, վստահ եղեք, որ ձեր հարաբերությունները լուրջ շարունակություն չեն ունենա: Հոգեբանի պնդմամբ, տղամարդիկ կանանց տալիս են որոշակի դեր՝ սիրուհի, ընկեր, ընկերուհի մեկ գիշերվա համար, և անցնել մեկ կարգավիճակից մյուսը գրեթե անհնարին է: Երբ տղան առաջարկում է քնել միասին, դա նշանակում է, որ նա պարզապես ցանկանում է հարաբերություն ունենալ ձեզ հետ, ոչ ավելին։ Եթե ցանկանում է երկար, լուրջ հարաբերություններ, նա ամեն ինչ անում է՝ ըստ հասարակությունում գործող կանոների:

Ընդհանրապես համաձայնել ամեն ինչին, լավագույն ռազմավարությունը չէ տղամարդու սիրտը գերելու համար: Ձեր «զոհաբերությունները» կդիտվեն որպես սովորական բան, իսկ հեռախոսահամարը կմոռացվի հաջորդ իսկ օրը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 15085 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1242 անգամ
06.06.2026
Դիտվել է 417 անգամ
09.06.2026
Դիտվել է 344 անգամ
10.06.2026
Դիտվել է 256 անգամ
11.06.2026
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster