Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես բարձրացնել օրգանիզմի կենսունակությունը

11.12.2015

Ձմռանը մեզանից շատերը մշտական թուլություն են զգում, ուժասպառություն, էներգիայի պակաս: Այդ պահերին ոչինչ անել չի ստացվում, և բազում բացասական զգացողություններ են կուտակվում: Սակայն պետք չէ հուսահատվել, կենսունակությունը վերադարձնելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է:

Ներկայացնում ենք մի քանի կանոն, որոնք կօգնեն բարձրացնել տրամադրությունը և դրականորեն տրամադրվել:

1. Օրվա կանոնակարգ

Որպեսզի կրկին ձեզ թարմ զգաք, առաջին հերթին պետք է կարգավորել ձեր օրը: Արթնացեք և քնեք միշտ նույն ժամերին, ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստյան օրերին: Վերջ տվեք արթնանալուց հետո անկողնում մնալու սովորությանը: Եթե դուք ցանկանում եք ունենալ արդյունավետ օր, պետք է ձգվել և վեր կանալ:

2. Լվացվեք սառը ջրով

Դա կօգնի ավելի շուտ հանել քնկոտությունը: Կոնտրաստային ցնցուղը նույնպես հիանալի տարբերակ է;

3. Մարզանք

Ապա կատարեք առավոտյան մարզանք: Հայտնի է, որ յուրաքանչյուր ֆիզիկական ակտիվություն նպաստում է օրգանիզմում ուրախության հարմոնի աճին: Այդ պատճառով ֆիզիկական ակտիվությունից հետո հանգստի և բավարարման զգացողություն է գալիս:

4. Սիրած երաժշտություն

Տրամադրության բարձրացման համար միացրեք ձեր սիրած երաժշտությունը: Եթե դրսում արև է, բաց արեք վարագույրները: Ցերեկվա լույսը կտա ուժ և դրական տրամադրություն:

600x580

5. Ճիշտ նախաճաշ

Այնուհետև պատրաստեք ճիշտ նախաճաշ: Ընտրեք համեղ և օգտակար մթերքներ՝ կաթնաշոռ, վարսակ, ընկույզ: Սուրճն ավելի լավ է փոխարինել կանաչ թեյով, կարող եք ավելացնել մի փոքր կիտրոն: Հիմնական սննունդի ընդունման արանքներում կարող եք միրգ ուտել :

6. Խոտաբույսային թուրմեր

Վիտամիններից բացի, ուժերը կարելի է վերականգնել խոտաբույսերով, ինչպիսին են, օրինակ, եղինջը, ալոճենին, երեքնուկը, մասրենին և արևքուրիկը: Այս խոտաբույսերը միմյանց խառնեք հավասար չափաբաժիններով՝ մեկական թեյի գդալ, վրան լցրեք մեկ լիտր եռացրած ջուր։ Թողեք թրմվի երեք ժամ։ Խորհուրդ է տրվում այսպիսի թուրմն ընդունել օրական երկու-երեք անգամ՝ 100 մլ, 14 օրից ոչ ավելի։ Այնուհետև պետք է դադար տալ։

7. Դրական տրամադրվածություն

Եթե դիտարկել կենսունակության բացակայության խնդիրը հոգեբանական տեսանկյունից, պետք է հասկանալ մեկ, հասարակ կանոն՝ չի կարելի հուսահատվել, եթե նույնիսկ ձեր մոտ անհաջողությունների շրջան է և ոչինչ չի ստացվում: Գեղեցիկ հագուստը և շրջակայքի վառ պարագաները կօգնեն դրական տրամադրվել:

8. Զբոսանքներ մաքուր օդին

Նաև խորհուրդ է տրվում հաճախ լինել մաքուր օդին և օրական գոնե 30 րոպե քայլել, անկախ նրանից, թե դրսում ցուրտ է, թե տաք: Լավ կլինի դա դարձնել սովորություն:

600x580

9. ՍՊԱ-արարողակարգեր

Լիցքաթափվելու համար կարելի է այցելել բաղնիք կամ սաունա: Կամ շաբաթը մեկ եթերային յուղերով լոգանք ընդունել:

10. Ժամանց

Ոչ պակաս կարևոր է լինել այն տեղերում, որտեղ մարդկանցից բխում է դրականը: Դա կարող է լինել համերգ, ցուցահանդես, կինոթատրոն: Ամեն դեպքում, շրջապատի դրական էներգիան անպայման կփոխանցվի նաև ձեզ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9863 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ձմեռային դետոքս. ընթացակարգեր մաշկի անվտանգ վերականգնման համար

20.11.2025
Ձմեռանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Այս անվտանգ ընթացակարգերը կօգնեն մաքրել, խոնավեցնել և վերականգնել փայլը նույնիսկ ցուրտ եղանակին։

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025
Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025
Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի:

Ինչու է արծաթը մարդու մարմնի վրա սևանում. 5 պատճառ և մաքրման եղանակներ

30.09.2025
Եթե ձեր արծաթե շղթան կամ սպասքը մգացել է, դա չի նշանակում, որ ժամանակն է դրանք դեն նետել: Եկեք տեսնենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես դա շտկել:

8 մանրուք, որոնք կօգնեն ազատվել սթրեսից գրասենյակում

28.08.2025
Եվ եթե դուք դրա հետ բախվում եք աշխատանքի վայրում, կան մի քանի եղանակներ արագ հանգստանալու համար։

Կոֆեինի միկրոդոզավորում. ինչպես սուրճ խմել առանց նյարդային համակարգը ծանրաբեռնելու

05.08.2025
Պարզվում է բոլորը չէ, որ պետք է հրաժարվեն անուշաբույր ըմպելիքից, բայց միևնույն է կարևոր է հետևել, թե որքան եք խմում, երբ փորձում եք աշխուժանալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-12-2025 11:27
Բրեդլի Քուփերն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ սուպերմոդել Ջիջի Հադիդին։ Ըստ Daily Mail-ի՝ 50-ամյա դերասանը և 30-ամյա Հադիդը կամուսնանան 2026 թվականին։

24-12-2025 10:58
Իսպանացի կինը, որը ծննդատանը խառնվել է մեկ այլ նորածնի հետ և մեծացել ուրիշի ընտանիքում, 975 հազար եվրո փոխհատուցում կստանա, գրում է El Pais-ը։ Նման որոշում է ընդունել Լա Ռիոխայի ինքնավար համայնքի Գերագույն տարածաշրջանային դատարանը: Ճակատագրական սխալը տեղի է ունեցել 23 տարի առաջ։
24-12-2025 10:49
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 21-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանին շնորհել է կանանց գրոսմայստերի կոչում, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Վերջերս անցկացված Kazakhstan Chess Cup 2025 մրցաշարում Մարիամ Մկրտչյանը վաստակել էր 7,5 միավոր եւ դարձել հաղթող։ Մարիամ Մկրտչյանը կանանց Հայաստանի չեմպիոն է (2022), շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն (2022), կանանց Հայաստանի հավաքականի անդամ։
24-12-2025 09:52
Գիտնականները պարզել են, որ հուզական նմանակումը՝ ուրիշների դեմքի արտահայտությունների ակամա նմանակումը, անմիջականորեն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մենք գնահատում ուրիշներին և ում ենք վստահում: Նույնիսկ դեմքի արտահայտությունների կարճ դիտարկումը թույլ է տալիս մեզ եզրակացություններ անել մեկ այլ մարդու մտադրությունների և զգացմունքների մասին:
24-12-2025 01:38
«Տարօրինակ դեպքեր» ֆիլմի աստղ Դեյվիդ Հարբորից վերջերս տեղի ունեցած աղմկոտ ամուսնալուծությունից հետո երգչուհի Լիլի Ալենը սկսել է հանդիպել 28-ամյա գրող Ջոնա Ֆրոյդի՝ Զիգմունդ Ֆրոյդի ծոռի հետ։ 40-ամյա երգչուհուն և նրա նոր ընկերոջը համբուրվելուց են տեսել Լոնդոնի Stringfellow ստրիպտիզ ակումբում՝ Ալենի կազմակերպած Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.12.2025
Դիտվել է 2283 անգամ
19.12.2025
Դիտվել է 374 անգամ
24.12.2025
Դիտվել է 295 անգամ
25.12.2025
Դիտվել է 53 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster