Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 22-28-ը 2025 թ․

22.12.2025

Տարվա վերջին նորալուսնից (դեկտեմբերի 20) հետո, կենդանակերպի շատ նշանների համար իրավիճակը վերջապես կբարելավվի։ Ավելին, ներկայումս մեր շուրջը պտտվում են միայն երկու հետադարձ մոլորակներ՝ Յուպիտերը և Ուրանը։ Չնայած դրանք հսկայական են, շատ ավելի քիչ խնդիրներ են առաջացնում, քան փոքրիկ Մերկուրին։

Այսպիսով, շաբաթը բավականին բարենպաստ կլինի, և մենք սահուն կմտնենք 2026 թվական։


Խոյ

Այս շաբաթ Խոյերի համար ամեն ինչ լավանալու մեծ հավանականություն կա։ Կարող է թվալ, թե դուք քիչ գործ եք անում, բայց դա այդպես չի լինի։ Երկուշաբթի ժամանակ հատկացրեք պլանավորմանը։ Եվ, իհարկե, ներառեք նրանց ամբողջական ցուցակը, որոնց համար Նոր տարվա նվերներ պետք է գնեք։ Երեքշաբթի հնարավոր է կոնֆլիկտ անծանոթի հետ։ Հինգշաբթի կարող եք բոլորին գոհացնելու ցանկություն զգալ։ Մի՛ վատնեք ժամանակը, փոխարենը, ինքներդ ձեզ համար ինչ-որ հաճելի բան արեք։ Հնարավորության դեպքում հանգստյան օրերն անցկացրեք բնության գրկում։

Ցուլ

Ցուլեր, այս շաբաթ կարևոր է հատկապես հավաքվաած և արդյունքների վրա կենտրոնացած լինել։ Սակայն ամեն ինչ մի՛ ենթարկեք գծած պլանին. մոռացեք ամենօրյա ռեժիմի մասին։ Տեղ թողեք անսպասելի հրաշքների համար։ Եղեք ինքնաբուխ, եթե հանկարծ ձեզ հրավիրեն ինչ-որ մեկի տուն կամ երեկույթի, սա դրական ազդեցություն կունենա ձեր սիրային կյանքի վրա։ Շաբաթվա առաջին կեսին ավարտեք ցանկացած ձգձգվախ առաջադրանք, իսկ երկրորդ կեսին՝ ժամանակ հատկացրեք ստեղծագործականությանը և ոգեշնչմանը։ Մասնակցեք սեմինարի, գնացեք թատրոն կամ ընկերների հետ կազմակերպեք նախաամանորյա երեկույթ։ Հանգստյան օրերին փորձեք խուսափել որևէ մեկի հետ կոնֆլիկտներից, քանի որ դա կարող է խնդիրների հանգեցնել։

Երկվորյակ

Երկվորյակների համար առաջիկա շաբաթը խոստանում է լինել շատ ակտիվ և իրադարձություններով լի։ Ուշադիր եղեք առաջացող նոր գաղափարներին և մտքերին։ Ճակատագիրը կարող է ձեզ ուղարկել մի մարդու կամ իրավիճակ, որը արմատապես կփոխի ձեր կյանքը դեպի լավը։ Շաբաթվա առաջին կեսին էներգիան և ուշադրությունը կենտրոնացրեք ձեր հեղինակության ամրապնդման վրա։ Չորեքշաբթի փնտրեք այն ոլորտները, որոնք կարող եք բարելավել և թարմացնել, օրինակ՝ ձեր զգեստապահարանը կամ սանրվածքը։ Ուրբաթ օրը ձեր ուշադրությունը տեղափոխեք դեպի դուրս՝ տեսնելով, թե ում կարող եք օգնել՝ խորհուրդներով կամ գործողություններով։ Հանգստյան օրերին կարևոր է լավ լիցքաթափվել։

Խեցգետին

Խեցգետինները, չնայած նախաամանորյա եռուզեռին, դեռ պետք է ժամանակ գտնեն երկու կարևոր բանի համար։ Նախ, տոներից առաջ ազատվեք բոլոր այն իրերից, առարկաներից և կոնտակտներից, որոնք այլևս պետք չեն ձեզ։ Երկրորդ, ձեզ համար պլանավորեք մի քանի հաճելի միջոցառումներ Ամանորյա տոների ընթացքում։ Սա մեծապես կօգնի 2026 թվականը սկսել հիանալի տրամադրությամբ։ Չորեքշաբթի հատուկ ուշադրություն դարձրեք նոր ծանոթություններին. դրանցից մեկը կարող է կյանքը փոխել։ Շաբաթվա երկրորդ կեսին մի փորձեք չափազանց շատ բան ստանձնել՝ կենտրոնացեք կարևորի վրա։ Հանգստյան օրերին թույլ տվեք ինքներդ ձեզ դադար տալ և որոշակի պահերին պարզապես կանգ առնել ու վայելել աշխարհը։

Առյուծ

Առյուծներին կարող է սպասվել ներդաշնակ և դինամիկ շաբաթ, որը, սակայն, չափազանց զբաղված չի լինի։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերը լի կլինեն շփումներով։ Մտքերի փոխանակում, հանդիպումներ, բանակցություններ. այնքան լարված կլինի, որ դուք կարող եք նույնիսկ մի փոքր հոգնածություն զգալ։ Չորեքշաբթին մանրուքների վրա մի կենտրոնացեք, թե չէ ավելորդ ժամանակ կվատնեք։ Հինգշաբթի ձեր էներգիան կենտրոնացրեք ամենակարևոր գործերի վրա։ Ուրբաթ օրը խուսափեք գումար պարտք վերցնելուց, նույնիսկ ձեր ամենամտերիմ ընկերներից։ Շաբաթ օրը ընկերներին մշակութային միջոցառման կամ զբոսանքի հրավիրեք։ Իսկ կիրակի օրը, ընդհակառակը, փորձեք չծանրաբեռնվել և հոգ տանել ձեր առողջության մասին։

Կույս

Այս նշանի տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի հույզերով և տրամադրության հաճախակի փոփոխություններով։ Լեռներ տեղաշարժելու և աշխարհի հետ կռիվ տալու գայթակղություն կունենաք, մինչդեռ միաժամանակ կցանկանաք պարզապես պառկել, ծածկոցը քաշել գլխին և բացարձակապես ոչինչ չանել։ Խուսափեք ծայրահեղություններից և գործեք ձեր հնարավորությունների սահմաններում։ Կենտրոնացեք առողջ սննդակարգի և առօրյա ռեժիմի պահպանման վրա։ Երեքշաբթի փորձեք ձեր կյանքից հեռացնել թունավոր մարդկանց։ Չորեքշաբթին հատկապես բարենպաստ է կենտրոնացում և համառություն պահանջող գործունեության համար։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեր խոսքերն ու գործողությունները կարող են հատկապես համոզիչ լինել։ Ձեր ժամանակը մի վատնեք այնպիսի բաների վրա, որոնք հատկապես կարևոր չեն ձեզ համար։ Հանգստյան օրերին ստիպված կլինեք զբաղվել տոնական ողջ եռուզեռով, այնպես որ փորձեք չծախսել այն ուրիշների վրա։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները հակված կլինեն չափազանց լուրջ վերաբերվել աշխատանքին։ Ժամանակ առ ժամանակ ինքներդ ձեզ հիշեցրեք, որ ունեք անձնական կյանք և աշխատանքից բացի շատ այլ հետաքրքիր բաներ անելու։ Վերջապես, կենտրոնացեք ձեր առողջության վրա, ավելի շատ մարզվեք և ժամանակ հատկացրեք սպորտին։ Մտածեք, թե ինչպես կարող եք բարելավել և կատարելագործել ձեր հմտությունները սիրելի հոբբիում։ Շաբաթվա առաջին կեսին մի մերժեք օգնություն ու խորհուրդներ տրամադրել, երբ ձեզ խնդրեն։ Շաբաթվա երկրորդ կեսին գրի առեք ձեր բոլոր գաղափարները և պատրաստվեք դրանք իրականացնել նոր տարում։ Խուսափեք հանգստյան օրերին մոլի խաղերից։

Կարիճ

Կարիճներն այս շաբաթ չպետք է չափազանց շատ բան ստանձնեն։ Հրաժարվեք լրացուցիչ պարտավորություններից և չափազանց պատասխանատու մի՛ եղեք։ Շրջապատի մարդիկ կարող են չարաշահել ձեր օգնելու պատրաստակամությունը։ Շաբաթվա սկզբին քայլ առ քայլ շարժվեք դեպի ձեր նպատակները, նույնիսկ, թեկուզ՝ շատ դանդաղ։ Ամենակարևորը՝ կանգ մի՛ առեք և մեղավորություն մի՛ զգացեք ամեն ինչ միանգամից չհասնելու համար։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին հնարավոր են անսպասելի հանդիպման հրավերներ. բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը։ Ուրբաթ օրը լավ կլինի խուսափեք հարազատներին այցելելուց. սկանդալի կամ կոնֆլիկտի մեծ ռիսկ կա։ Հանգստյան օրերին զգույշ եղեք նոր ծանոթություններից և փորձեք գումար չծախսել հանպատրաստի գնումների վրա։

Աղեղնավոր

Աղեղնավորներ, այս շաբաթ դուք լի կլինեք կենսունակությամբ, և ձեր առողջությունը կարող է պարգև լինել։ Սա հատկապես կգործի, եթե վերջերս ուշադրություն եք դարձրել ձեր առօրյային։ Երկուշաբթի համոզելու ձեր ունակությունը կլինի իր գագաթնակետին. ազատ զգացեք նախաձեռնել ցանկացած զրույց, նույնիսկ կարևոր թեմաների շուրջ։ Երեքշաբթին հիանալի է խառնաշփոթը (թե՛ տանը, թե՛ աշխատավայրում) կարգավորելու և առկախված խնդիրները լուծելու համար։ Շաբաթվա կեսին զսպեք ձեր զգացմունքները։ Ուրբաթ օրվանից սկսած՝ ձեր մտքի և սրտի միջև կարող են որոշակի անհամաձայնություններ լինել։ Մի՛ փնտրեք տրամաբանություն ձեր ազդակների մեջ. հետևեք ձեր ինտուիցիային։ Փորձեք հանգստյան օրերն անցկացնել միայնակ ձեր սիրելիի հետ. սա կլիցքավորի ձեզ աներևակայելի դրական էներգիայով և կամրապնդի հարաբերությունները։

Այծեղջյուր

Այծեղջյուրներ, այս շաբաթ կարևոր է չվախենալ արտահայտել ձեր զգացմունքները և ուրիշներին հայտնել ձեր ցանկությունները: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կգտնեք հոգեհարազատ և նման մտածող մարդկանց: Շաբաթվա առաջին կեսին ձեր ինքնավստահությունը կարող է տատանվել, բայց միևնույն է, սկսեք անել այն, ինչ իսկապես ցանկացել և երկար ժամանակ հետաձգել եք: Հինգշաբթին հիանալի օր կլինի ճշգրտություն և կենտրոնացում պահանջող նախագծերի համար: Թվերի և թղթաբանության հետ աշխատանքը շատ հեշտ կլինի և կօգնի կարգի բերել ձեր գործերը: Շաբաթավերջին կենտրոնացեք ձեր անձնական կյանքի բարելավման վրա. եթե սխալվել եք, ձեր սիրելիից ներողություն խնդրեք:

Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ կարող են հուզական խռովք ապրել։ Զգույշ եղեք իմպուլսիվ գործողություններից և չմտածված խոսքերից. ձեզ հիմա կոնֆլիկտներ պետք չեն, հատկապես այնպիսիք, որոնք առաջանում են չեղած տեղից։ Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է ստեղծագործականության համար։ Հինգշաբթի պատրաստ եղեք փոխել ծրագրերը. կարող եք հիասթափվել և ստիպված լինել արագ գործել։ Ուրբաթ օրը կատարեք այն որոշումը, որը որոշ ժամանակ հետաձգում էիք։ Շաբաթավերջը բարենպաստ է նոր բաներ սովորելու և խոհանոցում փորձարկումներ անելու համար. պատրաստեք նոր ուտեստներ, թող դա լինի գլխավոր փորձ՝ Նոր տարվա սեղանը համալրելու համար։

Ձկներ

Այս շաբաթ Ձկները պետք է սովորականից ավելի շփվող լինեն։ Տոնական նախապատրաստությունները հաճելի ոգևորություն կբերեն ձեր առօրյային։ Շաբաթվա առաջին կեսին ձեր անցյալից մի մարդ կարող է վերստին հայտնվել. նրան երկրորդ հնարավորություն մի տվեք։ Շաբաթվա կեսին ձեզ կարող է առաջարկվել հետաքրքիր աշխատանքային գործընկերություն. ուշադիր մտածեք հնարավոր թակարդների մասին։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ հաճելի պահեր են սպասվում անձնական կյանքում։ Հանգստյան օրերին նաև ինքներդ ուրախացրեք ձեզ. նոր հագուստը և հաճելի գնումները կստեղծեն ներդաշնակ ու բարձր տրամադրություն։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3932 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1205 անգամ
19.06.2026
Դիտվել է 386 անգամ
18.06.2026
Դիտվել է 368 անգամ
23.06.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster