Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Օրն առույգ սկսելու յոթ խորհուրդ

01.12.2015

Ինչպե՞ս օրը սկսել առույգ և բարի։ Այս հարցը արդիական է՝ անկախ գտնվելու վայրից և տարվա եղանակից։

Արտադրողները ջանքեր են թափում, որպեսզի ամենատարբեր զարթուցիչների միջոցով անգամ ամենաքնկոտներին հաճելի լինի առավոտյան արթնանալը, և դուք բարձր տրամադրությամբ լքեք անկողինը։

Զարթուցիչներից մեկին պետք է ոտքով հրել, որպեսզի այն լռի, մյուսը՝ մասերի բաժանել, երրորդն, ընդհանրապես, պետք է բարձի տակ դնել։

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն առույգ և բարձր տրամադրությամբ սկսել օրը։

1. Կենսաբանական ժամացույցի կարգավորում

Ձեզ սովորեցրեք պառկել և արթնանալ որոշակի ժամերի։ Պետք չէ ձեր օրգանիզմին ստիպեք անընդհատ հարմարվել միայն այն պատճառով, որ ուշ գիշերին հեռուստացույցով լավ ֆիլմ էին ցուցադրում կամ հանգսյան օրվա առավոտյան դուք ալարում եք դուրս գալ վերմակի տակից։

 600x580

2. Գնեք հաճելի զարթուցիչ

Անշուշտ ձեզ հաճելի կլինի առավոտյան ներդաշնակ երժշտությունը, քան մտածելը, թե․ «Ե՞րբ այն վերջապես ձայնը կկտրի»։ Զարթուցիչը կարելի է դնել նաև հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի միջոցով։ Բացի այդ, հեշտ կլինի արթնանալ, եթե զարթուցիչի սլաքները 10-15 րոպե ավելի վաղ դնեք և թույլ տաք ձեզ էլի մի փոքր պառկած մնալ անկողնում՝ հնարավորության ստեղծելով արթնանալ ողջ օրգանիզմին։ Սակայն մի փակեք աչքերն ու մյուս կողքի վրա շրջվեք՝ մտածելով․ «Հինգ րոպե էլ․․․»։ Այդ դեպքում հաստատ կուշանաք։

600x580

3. Ճիշտ տրամադրվածություն

Դեռևս անկողմում պառկած մտովի տրամադրվեք, որ ձեզ սպասվում է լավ օր, որ հրաշալի է այդ ժամին արթնանալն ու շատ բան հասցնել անելը։ Չարժե մտածել, որ շատ վաղ է, և թե՝ ո՞վ է հնարել այս ժամին աշխատելը։ Ավելի լավ է պատկերացրեք այն, ինչը ձեզ կստիպի վեր կենալ մահճակալից։ Արեք դա։ Սակայն «էլի քնեմ» տարբերակը բացառվում է։ Շատ այլ բաներ կան, որնց համար կարելի է ուրախանալ, որ լույսը բացվել է։

600x580

4. Արթնացում երաժշտությամբ

Ձեզ համար առավոտյան երաժշտությամբ հատուկ սկավառակ պատրաստեք։ Հասկանալի է, որ այն պետք է լինի աշխույժ և ձեր տրամադրությունը բարձրացնող։ Միացրեք այն արթնանալուց անմիջապես հետո, ձերբազատվեք ռադիոյով հնչող հիթերից։ Ավելի լավ է ձայնագրեք այնպիսի երաժշտություն, որը ձեզ լավագույն օրերի մասին կհիշեցնի։ Ուղղորդեք ձեր մտքերը դրական դրսևորումների վրա։

5. Արթնացրեք ձեր մարմինը

Շատ օգտակար է առավոտյան տաք և սառը ցնցուղի ընդունումը։ Բոլորովին էլ պարտադիր չէ, որ կոփեք ձեզ, սակայն սովորականից ավելի սառը ջուրը ձեր օրգանիզմին թույլ կտա արթնանալ և սկսել աշխատել։ Եթե ձեզ դուր չի գալիս առավոտյան ցնցուղը, ապա մարզանք կատարեք։

600x580

6. Պարտադիր նախաճաշեք

Սակայն խասքը ծխախոտով սուրճի մասին չէ։ Եթե կարծում եք, որ ձեր օրգանիզմն առանց սնունդի կդիմանա մինչև ճաշը կամ, պարզապես, չեք ցանկանում նախաճաշել, հիշեք մինիհացադուլի վնասների մասին։ Դուք, ըստ էության, զրկում եք ձեր օրգանիզմին, թույլ չեք տալիս, որպեսզի ամրանա աշխատանքային օրվանից առաջ։ Ձեզ համար  ձու խաշեք կամ ձվածեղ պատրաստեք։ Եթե չեք ցանկանում ծանրաբեռնել՝ կարող եք հերկուլեսով կաթ ընդունել կամ մրգեր ու հատապտուղներ։ Կարք չկա անհանգստանալու․ այն, ինչ դուք կուտեք մինչև առավոտյան 9-ը, ոչ մի կերպ չի ազդի ձեր կազմվածքի վրա։

600x580

7. Առավոտը՝ ինչպես կյանքի սկիզբը

Մտածեք այն մասին, թե ի՞նչ նվաճման կցնականայիք հասնել օրվա ընթացքում։ Ձեր առջև դրեք հստակ նպատակներ և խնդիրներ։ Քանի դեռ նախաճաշում եք՝ նախանշեք գործողությունների հաջորդականությունը, աշխատեք հիշել բոլոր կարևոր գործերը․ այդ պարագայում ձեր հիշողությունն անակնկալ չի մատուցի, թե․ «Սա դեռ պետք է արած լինեի երեք ժամ առաջ»։

 LADYNEWS.am

Դիտվել է 9065 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 245 անգամ
25.04.2024
Դիտվել է 212 անգամ
26.04.2024
Դիտվել է 186 անգամ
27.04.2024
Դիտվել է 160 անգամ
29.04.2024
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster