Կոսմետիկական ապրանքանիշերի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ մենք պետք է մեզ վրա փորձարկենք առնվազն հինգ տոնային կրեմ, որպեսզի գտնենք մեզ համար կատարյալը։
Որպեսզի սխալներից խուսափեք՝ հետևեք այս կանոններին․
1․Մի փորձեք գույնը գնահատել ըստ նրա, թե ինչպիսի տեսք ունի այն ձեռքի մաշկի վրա։ Տոնային կրեմը պետք է փորձարկել դեմքի վրա։
2․ Ընտրեք երեք երենգ, որոնք, ըստ ձեզ, քիչ թե շատ համապատասխան են և դրանք գծերով քսեք դնչի տակ։ Ճիշտ գույնը պետք է համընկնի ձեր մաշկի երանգին՝ գործնականում ձուլվելով նրա հետ։
3․Եթե անգամ համոզվել եք, որ գտել եք ճիշտ երանգը, միանգամից ամբողջական բանկա մի գնեք։ Վերցրեք փորձանմուշը և արդեն տանը դիմահարդարում արեք։ Վերջինիս արդյունքը գնահատեք ցերեկային լույսի ներքո։
23-12-2025 10:08 44-ամյա Աննա Կուրնիկովան և 50-ամյա Էնրիկե Իգլեսիասը չորրորդ երեխային են ընդունել։ Նրանք չորրորդ երեխային են ընդունել դեռևս դեկտեմբերի 17-ին, սակայն նախկին թենիսիստուհին որոշել է լուրը կիսել իր հետևորդների հետ միայն հիմա՝ նորածնի լուսանկարը հրապարակելով Instagram-ում։
22-12-2025 10:40 Ալլա Պուգաչովան թողարկել է նոր երգ՝ «Եկեք պարզապես ապրենք» վերնագրով։ Սինգլի պրեմիերան, որը 76-ամյա երգչուհու շատ երկրպագուներ կապում են նրա՝ որպես ներգաղթյալի դժվարին փորձի հետ, նախօրեին կայացել է երգչուհու պաշտոնական YouTube ալիքում։ Երգի խոսքերը և երաժշտությունը գրել է Ալեքսեյ Մալախովը։
22-12-2025 10:39 Քենդալ Ջենները նոր սիրավեպի մասին լուրեր էր հրահրել։ 30-ամյա սուպերմոդելը հանրությանը հայտնվել է Byredo օծանելիքի հիմնադիր 48-ամյա Բեն Գորհեմի հետ։ Զույգը ժամանակ է անցկացրել Լոս Անջելեսում. նախորդ օրը պապարացիները լուսանկարել էին նրանց՝ հնաոճ իրերի խանութից դուրս գալիս և տեղական սրճարանում սուրճ գնելիս։
22-12-2025 10:28 Ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը, որն առավել հայտնի է քրեական դրամաներում և սարսափ ֆիլմերում իր դերերով, ինքնասպան է եղել 46 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձագետին։ Թերթը նշում է, որ 2021 թվականին դերասանը խոստովանել է, որ մանկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել իր դաստիարակի կողմից, ինչը բացասաբար է անդրադարձել նրա հոգեկան առողջության վրա։ Հետագայում նա 5 տարի տառապել է թմրամոլությունից, բայց կարողացել է թողնել այն։
22-12-2025 10:25 Գիտնականները եւ գրողները նոր կյանք են հաղորդել XVI դարի իսպանացի գրող Բեատրիս Բերնալի գրեթե մոռացված ասպետական վիպակին՝ այն հասանելի դարձնելով ժամանակակից պատանի ընթերցողներին նկարազարդված ադապտացիայի միջոցով: Cristalián de España ինքնատիպ վիպակը, որն առաջին անգամ հրապարակվել է 1545թ., այսօր համարվում է իսպանական արձակի ամենավաղ հայտնի ստեղծագործությունը, որի հեղինակը կին է, բայց երկար ժամանակ մնացել է ավելի հայտնի գրականության, այդ թվում Միգել դը Սերվանտեսի Դոն Քիշոտի ստվերում։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: