Սեքս առանց ցանկության․ ինչո՞վ է վնասում կնոջը
17.11.2015
Հաճախ, ամենատարբեր պատճառներով, կանայք համաձայնվում են առանց ցանկության սեռական հարաբերություն ունենալ։ Բժիշկները գտնում են, որ նման զիջողականությունը կարող է վատ անդրադառնալ կնոջ առողջության վրա։
Ամենատարածված հետևանքներից են վնասվածքները։ Առանց գրգռվածության սեռական օրգանները զերծ են քսուքներից, ինչը հանգեցնում է ֆիզիկական վնասվածքների և վարակների պարարտ հող է սռեղծում
Առանց ցանկության սեքսը կարող է հանգեցնել նաև կանացի հիվանդությունների։ Մերձեցման ժամանակ դեպի սեռական օրգանները տեղի է ունենում արյան ներհոսք, սակայն առանց լիցքաթափման այն աստիճանաբար հետ է հոսում, լճանում է, ինչը պաթոլոգիական փոփոխություններ է առաջացնում արգանդում և ձվարաններում։
Այդպիսի սեքսը հղի է նաև հորմոնալ շեղումներով։ Էնդորֆին հորմոնի արտադրությունը խախտվում է, քանի որ գրգռում տեղի չի ունենում։
«Հանուն տղամարդու» սեռական հարաբերությունը կնոջը զգացմունքային բավարարվածություն չի բերում: Եթե դա տեղի է ունենում պարբերաբար, նրան սպառնում են նևրոզները, զգացմունքային պոռթկումները, նյարդային ընկճվածությունը։
Վերջին տվյալներով՝ սեքսն առանց ցանկության ծանոթ է կանանց 66 տոկոսին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10681 անգամ
Читать на русском
|