Օրգանիզմում եղած ճարպերը երկարացնում են երիտասարդությունը
06.11.2015
Ավելորդ քաշն ընդունված է առողջության համար վնասակար համարել, սակայն ԱՄՆ Բժշկական դպրոցի մասնագետների անցկացրած հետազոտությունն ապացուցել է, որ մարդու մարմնի գիրության գնահատականը դեռևս սրբագրման կարիք ունի:
Հետազոտողները գտնում են, որ ճարպը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա՝ կապված օրգանիզմի ֆիզիոլոգիայի և երկարակեցության հետ:
Մեսնագետները եկել են այն եզրակացության, որ ճարպային շերտն արտադրում է հատուկ ֆերմետ՝ NAMPT, որը որոշակիորեն անզդում է հիպոթալամուսի վրա՝ ուղեղի այն հատվածի, որը էական դեր է խաղում մարմնի ջերմասիճանի, քնային փուլերի և առույգության, սրտի բաբախունների հաճախության, երակային ճնշման, ծարավի և ախորժակի կրգավորման գործընթացներում:
Մկնարի մոտ ճարպային շերտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենդանիների օրգանիզմի ցուցանիշները փոփոխվել են՝ կախված ճարպի վերոհիշյալ ֆերմետի մակարդակից: Այսպես՝ ճարպային շերտում NAMPT-ի փոքր ցուցանիշ ունեցող կենդանիները հիպոթալամուսում ունեցել են ավելի ցածր էներգիա և հանդես են բերել աննշան ֆիզիկական ակտիվություն: Ճիշտ հակառակ վարքն են դրսևորել ճարպային շերտում նշված ֆետմետի բարձր մակարդակ ունեցող կենդանիները:
«ճարպային շերտը կարգավորում է ուղեղի աշխատանքը, իսկ ճարպերի կողմից արտադրվող գլխավոր ֆերմետը, օգնում է պահպանել էներգետիկ մակարդակը: Ճարպերից ստացվող գլխավոր ֆերմետի անբավարարության պարագայում ուղեղը բարձր ակտիվություն չի դրսևորում»,-մեկնաբանել են մասնագետները:
Առայժմ մասնագետները չեն կարողանում ասել, թե ուղեղի բնականոն աշխատանքի համար ի՞նչ քանակությամբ ճարպեր են հարկավոր օրգանիզմին: Սակայն նրանում, որ ճարպն անհրաժեշտ է, բժիշկները կասկած չունեն: Գիտնականների խոսքերով` այն ոչ միայն պահպանում է օրգանիզմի ֆիզիոլոգիան, այլև նպաստում է երիտասարության երկարացմանը:
«Ճարպայի շերտի օպտիմալ քանակն առավելագույնի է հասցնում ուղեղի` ծերացումը և երկարակեցությունը կառավորող կենտրոնի գործառույթը»,- հայտարարել են հետազոտության հեղինակները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5928 անգամ
Читать на русском
|