Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սիրով կախվածություն մի առաջացրեք․ սերն ազատ ընտրություն է»․ հոգեբաններ

02.11.2015

Հաճախ կարելի է սիրահարներից լսել․ «Ես չեմ կարող առանց նրա»։ Այս խոսքերից հետո ցանկացած հոգեբանի, թերևս, յուրաքանչյուր հասուն, հարաբերությունների մեջ փորձառու մարդու մոտ միտք է առաջանում ոչ թե սիրո, այլ կախվածության մասին։

Եթե մարդը չի կարողանում գործել ինքնուրույն՝ որպես ազատ անհատ, հազիվ թե նրա մասին կարելի է խոսել որպես առողջի։ Նա կախվածություն ունի, ինչպես լինում է թմրամոլների կամ գինեմոլների մոտ։

Մի՞շտ է արդյոք սիրահարվածը հիվանդ։ Այս մարդկանց մոտ սեր ստանալու պահանջն այնքան ուժգին է, որ այն կառավարում է նրանց կյանքը, այդ իսկ պատճառով հոգեբանները, նման դեպքերում, սահմանում են ամենաիսկական աշտորոշումը։ Այն հնչում է այսպես․ «անձի պասիվ կախվածություն»։

600x580

Այն հարաբերությունները, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է լիարժեք անհատականություն, ավելի կայուն են

Ինչո՞ւ պասիվ։ Որովհետև նա, ով այդքան հետևողականորեն իր նկատմամբ սեր է պահանջում, ամենայն հավանականությամբ, այն ստանալու համար ոչինչ չի ձեռնարկում։ Դա լիովին տրամաբանական է՝ նրան առանց դրա էլ կսիրեն։ Սիրո անբավարարվածությունը վրա է հասնում միայն այն ժամանակ, երբ ոչ մի բան չկա, ինչի համար սիրես մարդուն։ Նա պարզապես իրեն այս աշխարհում չի դրսևորում։

Ամեն մի սիրահար չէ, որ հոգեբանորեն հիվանդ է։ Գեղեցիկ և արժանապատիվ միությունները ստեղծվում են այն զույգերի մոտ, որտեղ յուրաքանչյուրն իր ներդրումն է բերում հարաբերություններում, ամեն մեկը լիարժեք անհատ է, և առկա է իրական սեր։

Այն ժամանակ, երբ երկուսն էլ ունակ են հարմարավետ ապրել առանձին, իրենց ազատ ընտրությունը կատարում են առանց զույգի, այդ ընտրությունը հենց համարվում է սեր։

600x580

Որտեղի՞ց է գալիս ոչինչ չանելու ցանկությունը։ Այստեղ ամեն ինչ շատ առօրեական է․ հոգեկան հիվանդությունների մեծ մածը սկիզբ են առնում մանկությունից։ Այդ թվում՝ մարու և նրա սիրո համար ոչինչ չանելու ցանկությունը։ Գրեթե յուրաքանչյուր մարդ իրեն շատ հարմարավետ է զգում, երբ իրեն խմանում են, իր մասին հոգ տանում, սակայն մարդդկանց շատերի համար այդ հարմարավետությունը կյանքի նպատակ չի համարվում, և նրանք հարաբերությունները կառուցում են ոչ նման հաշվարկից ելնելով։

Մարդկաց մեծամասնությանը դուր է գալիս, երբ իրենց մասին հոգ են տանում

Մաննության տարիներին նրանց մոտ, ովքեր չեն արժանացել բավարար ծնողական ուշադրության, առաջ է գալիս հենց այդպիսի պահանջմունք՝ շահարկել ուրիշի սերը։ Նրանք ջղաձգորեն կառչում են ուշադրության և հոգատարության ցանկացած դրսևորումից, ընդ որում, այդ դրսևորումը կորում է նրանց մեջ, ինչպես անհատակ հորում՝ չառաջացնելով ոչ մի երախտիք։ Ինչո՞ւ։ Քանի որ ուշադրությունից զրկված մարդիկ գտնում են, որ իրենց պետք է մշտապես աջակցություն ցույց տալ։ Նրանց մոտ, ովքեր մանկության տարիներին բավարար ուշադրության են արժանացել, այդ պահանջմունքն այդքան սուր չէ, նրանք մեծացել են սեփական անձի արժանիքների նկատմամբ վստահությամբ։

Ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ․ գուցե արժե՞ նրանց մի փոքր ավելի ժամանակ տրամադրել, ավելի շատ ուշադրության ու սիրո արժանացնել, քան դուք անում եք։ Չէ՞ որ դուք ձևավորում եք նրանց ապագա հարաբերություններն այսօր։

Արժե՞ հարաբերությունների մեջ պատ կառուցել։ Ոչ ի դեպքում։ Գծել արհեստական սահմաններ միայն այն բանի համար, որպեսզի չափից դուրս չկապվեք զուգընկերոջը, կարելի է միայն թույլ մարդկանց։ Սակայն չկորցնել հարաբերությունները՝ պահպանելով իր և զուգընկերոջ միջև տարածությունը խոսում է մարդու հոգեբանական ամրության մասին։ Ոչ ոք սիրահարներին խորհուրդ չի տալիս շփվել ժամանակի որոշակի չափաբաժիններով, հարկ է միայն պահպանել ինքնագնահատականը։ Մի մոռացեք՝ սիրել կարելի է միայն նրան, ով ընթանում է հոգևոր աճի իր ճանապարհով։

600x580

Սեփական ինանագնահտականի պահպանումն ու զարգացումը կարող է զուգընկերներից յուրաքանչյուրի համար դառնալ սիրո և հարաբերությունների արժանի նպատակ, ավելին՝ հենց այդպիսի զգացմունքները կարելի է համարել իրական։ Պարզապես օգնեք միմյանց զարգանալ, մի շահարկեք հարաբերությունները՝ սպասելով անսահման խնամք և հոգատարություն։ Այդպիսի գործողություններով դուք ձեզ և ձեր զուգընկերոջը կվերածեք պասիվ կախվածությամբ մարդու, ինչը բացասական ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա։

Այդպիսի սերը մեծ արվեստ․ չէ՞ որ ձեզ առաջարկվում է ոչ միայն զարգանալ, այլև դրանով օգնել ձեր սիրելիին։ Այո, դա հեշտ չէ, սակայն դրա դիմաց երկուստ էլ անգին փոխհատուցում կստանաք։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9383 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 653 անգամ
15.05.2024
Դիտվել է 182 անգամ
17.05.2024
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster