Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սիրավեպ գործընկերոջ հետ. արժե՞ սիրահարվել աշխատավայրում

31.10.2015

Սիրահարվել աշխատավայրում և սիրավեպ ունենալ գործընկերոջ հետ․ որո՞նք են թերություններն ու առավելությունները այդպիսի սիրավեպի:

Ի՞նչ անել, եթե հարևան բաժնի գեղեցկադեմ աշխատակցի մասին հիշողությունն անգամ ձեզ զրկել է քնից ու հանգստից: Հանադգնե՞լ, թե՞ խանձարուրում խեղդել ծառայողական սիրավեպի սաղմերը: Չէ՞ որ նժարին դրված է ոչ միայն հոգեկան հանգստությունը, այլև, երբեմն, աշխատանքը:

Իրականում, եթե բոլոր ծառայողական սիրավեպերն այդքան անհեռանկարային լինեին, շատ երջանիկ ընտանիքներ չէին կայանա: Էլ որտե՞ղ հանդիպել մարդուն, եթե ոչ աշխատանքի վայրում, այնտեղ, որտեղ անցկացնում եք ձեր ժամանակի զգալի մասը: Դա, համենայնդեպս, ավելի անվտանգ է, քան փողոցում ծանոթությունը: Չէ՞ որ դուք ձեր ընտրյալի մասին կարող եք հավաքագրել բոլոր տվյալները՝ որտեղ է ծնվել, որտեղ սովորել, արդյոք անձնագրում կնիք չկա: Նույնիսկ՝ վարկերի և վատ սովորությունների մասին տեղեկություններ: Մտածելու առիթ կա, եթե նա միջանցքներում աջ ու ձախ գլուխ է գովում իր սիրային սխրանքների մասին կամ կորպորատիվ միջոցառումների ժամանակ դեմ չէ մի փոքր ավելին ընդունելու: Մտածեք, հարկավո՞ր է արդյոք ձեզ այդպիսի երկրպագու:

Իհարկե, տեղեկությունները պետք է հավաքել ոչ ցուցադրաբար, այլ զգույշ, կողմնակի ճանապարհով: Միաժամանակ հետաքրքրվեք, թե ինչպե՞ս է ղեկավարությունը վերաբերվում այդպիսի սիրավեպերին, նախկինում եղե՞լ են նման իրավիճակներ և ինչո՞վ են դրանք ավարտվել:

Հաջորդ քայլով զգուշորեն պարզեք, թե ինչպե՞ս է ձեզ վերաբերվում հրապուրանքի մեղավորը: Մի բան է, երբ ձեզ մերժում է քիչ կարևորություն ունեցող մեկը, որին դուք այլևս չեք տեսնի, և բոլորովին այլ, երբ այդ գործընկերն անընդհատ լինելու է ձեր աչքի առջև և հիշեցնելու անհաջող սիրավեպի մասին: Իսկ ի՞նչ իմաստ ավելորդ գլխացավի մեջ ընկնելու և աշխատակիցների կողմից քննարկվելու:

600x580

Գնահատեք, թե ինչպե՞ս է ձեզ վերաբերվում գործընկերը, ինչպես է արձագանքում ձեր կատակներին, շփվում է միայն գործի բերումով, թե՞ դեմ չէ նաև զրույցի բռնվելու: Ինչպիսի՞ն է նա ուրիշների հետ, հնարավոր է, նա միևնույն կերպ է բոլորի հետ, իսկ, գուցե, առանձնացնում է միայն ձե՞զ: Գործընկերներին մի խառնեք իրար: Խորհուրդ մի հարցրեք, հակառակ դեպքում բարի կամեցող աշխատակցուհին կբացի թե ողջ գրասենյակի, թե ձեր ասպետի աչքերը, իհարկե, ամենաբարի նկատառումներով:

Քայլ երրորդ․ բոլոր շեշտադրումներն արված են, ձեր զգացմունքները փոխադարձ են, և շոկոլադ-ծաղկեփնջային փուլից սահուն անցել եք ռոմանտիկ ընթրիքի և նախաճաշի: Ինչպե՞ս այժմ կառուցել հարաբերություններն աշխատավայրում: Կարևոր է ծայրահեղությունների մեջ չընկնել՝ թաքնվելով ու քողարկվելով. որոշ ժամանակ դուք կարող եք մոլորեցնել գործընկերներին, սակայն ձեր սիրավեպը շուտով հայտնի կդառնա ինչ-որ մեկին, նշանակում է՝ բոլորին:

Դա լուծում չէ, քանի որ փակվածությունը կհանգեցնի բազմաթիվ հետևությունների ու անհարկի լուրերի: Մյուս կողմից, եթե որոշել եք չքողարկել ձեր հարաբերությունները, կարոր է գործնկերներին, հատկապես՝ ղեկավարությանը, ցույց տաք, որ ձեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա աշքատանքի վրա: Եթե դուք թերանալով պարտականությունների մեջ փորձեք առանձնանալ, հարաբերություններ պարզել, սիրախաղ անել, sms-ներ, էլեկտրոնային նամակներ գրել, գործընկերներն, ինչ խոսք, ըմբռնում կդրսևորեն, սակայն անվճար ներկայացումը շուտով բոլորին կհոգնեցնի և կսկսի նյարդայնացնել, հատկապես, եթե ձեր աշխատանքում սպրդեն սխալներ և անճշտություններ:

 600x580

Եթե սիրելին նաև ձեր ղեկավարն է, որպեսզի սիրավեպը ժամանակից շուտ չավարտվի, մի փորձեք ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք պահանջել, մի ձգտեք շահարկել ձեր ծառայողական պարտականությունները, կենցաղային խնդիրները գրասենյակ քարշ մի տվեք, դրանք հետաձգեք տանը քննարկելու համար:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ծառայողական սիրավեպերի մի մասը՝ մոտ 18%-ը, ավարտվում են ամուսնությամբ, իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարաբերությունները բավականին հեռանկարային են: Հնարավորություն կա թե ընտանիք կազմելու, թե աշխատանքը չկորցնելու:

LADYNEWS.am

Դիտվել է 6571 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 616 անգամ
01.05.2024
Դիտվել է 485 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster