Խմորիչը` մազերի երկարացման համար
01.10.2015
Եթե ցանկանում եք երկար մազեր աճեցնել և որքան հնարավոր է շուտ, ապա ընտրեք ներկայացվող բաղադրատոմսերից մեկը և կիրառեք այն շաբաթը մեկ անգամ:
1) 30 գրամ խմորիչը լցրեք 1 ճաշի գդալ ջրի մեջ, ավելացրեք 2 ճաշի գդալ պղպեղի թուրմ և քսեք մազերին: 20 րոպե պահելուց հետո լվացեք սովորական շամպունով:
2) Մի քանի ճաշի գդալ ցանկացած բուսական թուրմը (տաքացրած) խառնեք 1 թեյի գդալ խմորիչի հետ և թողեք կես ժամ:
Այնուհետև ավելացրեք ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ կռատուկի յուղ և մեկ-երկու կաթիլ եթերային յուղ:
Խառնուրդը լավ քսեք մազերի արմատներին: Գլուխը փաթաթեք և պահեք մեկ ժամ: Այս միջոցի կիրառման հաճախությունը շաբաթական երկու անգամ է:
3) 1 ճաշի գդալ չոր խմորիչը լուծեք 2 ճաշի գդալ տաք ջրի մեջ, ավելացրեք 1 թեյի գդալ շաքարավազ և թողեք մեկ ժամ: Այնուհետև ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր և 2 թեյի գդալ մանանեխի փոշի:
Դիմակը հանգամանալի քսեք մազերի արմատներին, պահեք 1 ժամ, որից հետո լվացեք սովորական շամպունով:
Բավարար է օգտագործել շաբաթը մեկ անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16713 անգամ
Читать на русском
|