Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Կնոջ մարմնի կազմվածքն ուղղակիորեն ազդում է կյանքի տևողության վրա

01.10.2015

Կանանց կազմվածքը կարող է լինել մի քանի տիպի, մասնավորապես՝ խնձոր, տանձ, սյուն, ավազի ժամացույց:


Խնձոր

Այս տիպի կազմվածքով կանայք ունեն լայն իրան, փարթամ կուրծք և նեղ կոնքեր: Ընդ որում, այս տիպի կանանց ոտքերը, որպես կանոն, նիհար են կամ բարեկազմ:

600x580

Տանձ

Այս տիպի կազմվածք ունեցող կանայք սովորաբար ունենում են ծանր ներքնամաս: Նրանց ուսերը նեղ են, կոնքերը լայն, իրանը լավ ընդգծված:

600x580

Սյուն

Այս տիպի կանանց մարմինը տեսանելի կորություններ չունի, միաժամանակ, մարմնի վերին մասը ավելի ծանր է:

600x580

Ավազի ժամացույց

Այսպիսի կազմվածքը հավասարակշռված տեսք ունի. կուրծքը և կոնքերը փարթամ են, ընդ որում, սովորաբար ունենում են նույն չափսերը, իրանը բարակ է և, որպես կանոն, կազմում է կոնքերի ծավալի 75% -ը:

600x580

Գիտնականները պարզել են, որ կազմվածքի տիպը ազդում է մարդու երկարակեցության վրա: Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր ունեն տանձաձև կազմվածք, 10 տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր խնձորանման կազմվածք ունեն: Հենց փորի շրջակայքի ճարպն էլ կարճացնում է կյանքը, քանի որ մեծ փոր ունեցողների ներքին օրգանները նույնպես տառապում են ճարպից: Որովայնի շրջակայքի ճարպը կարող է խթանել սիրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարախտի, շնչարգելության և շատ այլ հիվանդությունների զարգացումը:

Հետազոտությունները, որնք անցկացվել են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, հաստատել են, որ, եթե կինը 30 տարեկանում ունենում է խնձորանման կազմվածք, ապա նրա կյանքի տևողությունը կրճատվում է՝ համեմատած տանձանման կազմվածք ունեցող իրենց հասակակիցների:

600x580

Այդ հետազոտությունների ղեկավարը պնդում է, որ կյանքի տևողության վրա ազդում է ոչ միայն որովայնի շրջանում կուտակված ճարպը, այլև որովայնային թուլացած մկանները: Շատ կարևոր է համեմատել իրանի և հասակի չափերը. իրանի շրջագիծը չպետք է գերազանցի մարդու հասակի կեսը: Այսպես՝ 164 սմ հասակով կնոջ իրանի շրջագիծը չպետք է գերազանցի 82 սանտիմետրը:

Որովայնի և իրանի շրջանում ավելորդ ճարպային կուտակումները կարճացնում են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց կյանքի տևողությունը, ուստի հարկ է հետևել սեփական քաշին և պարպերաբար չափել իրանի շրջագիծը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13872 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 832 անգամ
23.04.2024
Դիտվել է 225 անգամ
25.04.2024
Դիտվել է 195 անգամ
26.04.2024
Դիտվել է 163 անգամ
27.04.2024
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster