Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհատական և անձնագրային տարիք․ կա՞ն արդյոք հակասություններ

25.09.2015

Քանի գարուն և ձմեռ էլ դիմավորենք, շատերը, նախկինի նման, իրենց երիտասարդ են զգում։ Որտեղի՞ց է գալիս Ես-ի ներքին զգացողությունը, և որքանո՞վ կարող են տարբերվել անձնագրային և անհատական տարիքները, այն, որում մենք ինքներս ենք մեզ զգում։

Ընդ որում՝ այդ զգացողությունները նույնն են շատ երկրներում։ 12-25 տարեկան երիտասարդ մարդիկ իրենց զգում են ավելի մեծ, քան իրականում են։ Այնուհետև անձնագրային և տարիքային զգացողությունները համընկնում են։ Ավելի ուշ՝ արդեն 30-ից հետո, մարդը, որպես կանոն, իրեն ավելի երիտասարդ է զգում, քան անձնագրային տարիքն է, սկզբում՝ մեկ-երկու տարի, ապա տարբերությունը գնալով մեծանում է։

Տարբերությունն այն է, թե քանի տարեկան է մարդը, և թե որքանում է իրեն զգում․ ժամանակի հետ այն կարող է հասնել մինչև 14-18 տարվա։ Շատ 60 տարեկաններ ներքուստ իրենց զգում են 45 ± 5 տարեկան։ Եվ դա երիտասարդության ու գեղեցկության նկատմամբ անհագ ձգտումից չէ, որը հատուկ է շատ զարգացած երկրների հասարակություններին։ Բացահայտված օրինաչափությամբ՝ նրանք, ովքեր իրենք իրենց տարիքում են զգում, ավելի են վախենում ծերությունից։ Կենսակերպը, միջավայրն իրենց հետքն են թողնում։ Բացասական իրադարձությունները կարող են կտրուկ ծերացնել։

 600x580

Ծննդայն օրից առաջ մարդն ավելի ուժգին է զգում իր տարիքը, և որքան քիչ ժամանակ է մնում տարեդարձին, այդքան ուժգին է տարիքը մեզ վրա ճնշում։ Ներքին տարիքը այն չէ, թե ինչ տարիքի տեսք ունի մարդը․ որպես կանոն, իր արտաքին տվյալները մարդն ավելի իրատեսորեն է գնահատում։ Կինը կարող է իր վրայից մի քանի տարի դեն նետել և տեսողականորեն իրեն երիտասարդ զգալ։ Սակայն անհատական տարիքը բոլորովին այլ է և պայմանավորված է նրանով, թե ինչպիսին ենք մենք մեզ զգում ներքուստ։ Մարդն իր մասին մտածում է որպես ավելի երիտասարդի, իրեն այլ կերպ է զգում։ Ի՞նչ է դա տալիս։ Դա հնատավորություն է ընձեռում աճելու անհատապես և մասնագիտական առումով։ Մարդը, ով իրեն դեռ երիտասարդ է զգում, նպատակամղված է դեպի ապագան։

Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մարդը երիտասարդանում է, իրեն դրսևորում է որպես երիտասարդ, ապա դա դրական ազդեցություն է ունենում թե ինքնազգացողության, թե ինքնագնահատականի վրա։ Եթե մարդը նպատակամիտված է դեպի ապագան, նա ավելի շատ ներքին կարողություններ է ունենում։ Ակտիվ մարդիկ իրենց թե ավելի լավ են զգում, թե ավելի երիտասարդ տեսք են ունենում։ Այլ պատկեր է նրանց մոտ, ովքեր իրենց մեծ են զգում։ Որպես կանոն այդպիսի մարդն ավելի շատ անցյալով է ապրում, ժամանակի ինչ-որ հատվածով, երբ իրեն լավ էր զգում։ Ներկան այդպիսի մարդուն չի գոհացնում, իսկ ապագայի մասին չի էլ մտածում։ Բոլոր մտքերը, ողջ մտահոգությունները կենտրոնացված են անցյալի ինչ-որ հատվածի վրա։

 600x580

Իհարկե, եթե դուք արդեն 40 եք, չարժե լինել թինջերի կերպարում, սակայն բուն տրամադրվածությունը, երիտասարդության զգացողությունը, ամենակարևորը՝ նորի յուրացման, կյանքի ռիթմից չընկնելու ցանկությունը մարդուն ակտիվ է դարձնում։ Կրթությունը, լրացուցիչ գիտելիքների յուրացումը նոր նեյրոնային ազդակների ակտիվացման են հանգեցնում, ինչը օրգանիզմի վրա երիտասարդացնող ազդեցություն է ունենում։ Երբ մարդն ալարկոտ է, դադարում է աշխատեցնել միտքը, ապա ծերացումը շատ ավելի շուտ է վրա հասնում։ Երբ մարդն ընտանիք ունի, ամուր թիկունք, ապա իրեն պաշտշանված, ավելի երիտասարդ է զգում։

 600x580

Ինքնազգացողության վրա ազդում է նաև կյանքի նյութական ապահովվածության մակարդակը։ Պարտադիր չէ հարուստ լինել։ Եթե առկա է կայուն եկամուտ, որը թույլ է տալիս վաստակել միջին մակարդակից ոչ ցածր, ապա մարդն ավելի մեծ հնարավորություն ունի լավատեսորեն նայելու ապագային։ Երբ եկամուտը շատ ցածր է, մարդն իրեն պակաս գունազարդ է գնահատում։ Ընդ որում՝ այդ դեպքում անհատական տարիքը կարող է ավելի մեծ լինել իրականից։

Կանայք իրենց ավելի երիտասարդ են սկսում զգալ արդեն 30 տարեկանից հետո, տղմարդիկ քիչ ավելի ուշ՝ 40-ին մոտ։ Փոխարենը՝ տղամարդը կարող է ավելի մեծ տարբերություն զգալ անձնագրային և այն տարիքի միջև, որն իրականում զգում է։

LADYNEWS.am

Դիտվել է 12076 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7250 անգամ
22.04.2026
Դիտվել է 6187 անգամ
27.04.2026
Դիտվել է 516 անգամ
24.04.2026
Դիտվել է 190 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster