Առավոտյան սեքս. կենսունակության լիցք` ամբողջ օրվա համար
21.09.2015
Առավոտյան շատ մարդիկ վեր են թռնում զարթուցիչի ձայնից, որպեսզի լվացվեն, իրենց կարգի գցեն, նախաճաշեն և հևիհև հասնեն աշխատավայր: Սակայն մի շտապեք օրը սկսել ունայնությամբ, օրգանիզմի համար շատ ավելի օգտակար և հաճելի է առավոտյան մեկնարկը տալ սեքով, ինչի մասին խոսում են բազմաթիվ գիտնականներ:
Ընդունված է կարծել, որ սեքսով պետք է զբաղվել միայն երեկոյան և գիշերային ժամերին, սակայն դա բոլորովին էլ այդպես չէ: Ինչ խոսք, երեկոյան մենք ժամանակային սահմանափակում չունենք սիրով զբաղվելու համար և, նույնիսկ, հնարավորություն ունենք գիշերը քնել-հանգստանալու: Սակայն հարկ է նշել, որ հենց առավոտյան է կնոջ և տղամարդու օրգանիզմն առավել պատրաստ սեքսուալ գործողությունների համար:
Վերջերս սեռաբանները միասին ապրող մեծ թվով զույգերի շրջանում հարցում են անցկացրել, որի արդյունքները, հիրավի, անսպասելի են: Տղամարդկանց 90%-ը և կանաց 70%-ը մեծ հաճույքով սեքսով կզբաղվեին առավոտյան: Սակայն շատերը, չգիտես, թե ինչու, վախենում են իրենց զուգընկերներին խոստովանել, որ առավոտյան են ցանկանում սիրով զբաղվել, կարծելով, որ նա կհրաժարվի: Բայց՝ իզուր: Հարկ է նշել, որ առավորյան ունեցած կանոնավոր սեքը բարենպաստ ազդեցություն է ունենում ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջության վրա:
Առավոտյան սեքից հետո դուք ստանում եք կենսունակության դրական լիցք ողջ օրվա համար, այն օգնում է ամբողջ օրը օրգանիցմը պահել աշխատունակ: Այն դրական ազդեցություն է ունենում մեր արտաքին տեսքի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` օգնում է լավ կենտրոնանալուն:
Առավոտյան սեքսից հետո մաշկը դառնում է ձիգ և անհավանական հարթ, իսկ աչքերի մասին խոսելու անգամ հարկ չի լինում՝ դրանք պարզապես փայլում են: Դրան զուգահեռ, այն մարդիկ, ովքեր առավոտյան դրական լիցք են ստացել անկողնում, հիմնականում ավելի շատ են ժպտում, իսկ դա վկայում է այն մասին, որ նրանք երջանիկ են:
Համաձայնեք, առավոտյան արթնանալ նրա համար, որպեսզի սեքսով զբաղվել շատ ավելի հաճելի է: Ավելին՝ առավոտյան սեքսը կարող է փոխարինել առավոտյան մարզանքին, քանի որ վարժությունները, գրեթե, նույնն են: Այդպիսի մարզանքից հետո ողջ օրվա ընթացքում հրաշալի կերպով կգործի ձեր դիմադրողական համակարգը:
Այն դեպքում, երբ դուք վախենում եք, որ քունը կիսատ կմնա, խորհուրդ է տրվում կես ժամ վաղ պառկել քնելու: Սկեսեք ձեր օրը հաճույքով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11390 անգամ
Читать на русском
|