Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ անել, որպեսզի ամուսինը ցանկանա տուն վերադառնալ

20.08.2015

Բոլոր ամուսնացած կանայք, անկախ ընտանեկան կյանքի տևողությունից, ամեն օր իրենց տալիս են հետևյալ հարցը․ «Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ամուսինս միայն ինձ ցանկանա»։

Ամուր ընտանիքի կառուցման համար կարևոր են դրա բոլոր անդամների ջանքերը։ Հենց դա է ընտանիքում հարաբերությունների հոգեբանության հիմքը։ Ավելի հաճախ իրենց առջև նման խնդիր դնում են կանանց երկու խումբ։ Առաջինների թվում այն կանայք են, ովքեր արդեն բախվել են ընտանեկան փոխհարաբերությունների խնդիրներին։ Երկրորդում երիտասարդ կանայք են, ովքեր նոր են ամուսնացել և չեն ցանկանում առօրյա սխալներ գործել՝ չխաթարելու համար ընտանեկան հարաբերությունների ամրությունը։ Վերջիններիս թիվը եթե մեծ լիներ, հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ ամուսնալուծություններից։

Ինչպե՞ս անել, որպեսզի ամուսինն աշխատանքից հետո շտապի դեպի տուն

Առաջին հերթին շատ կարևոր է պարզել, թե ինչպես անել, որպեսզի ձեր ամուսինը երեկոյան ցանկանա տուն գալ։ Յուրաքանչյուր տղամարդ երազում է աշխատանքից հետո վերադառնալ հարմարավետ տուն, որտեղ իրեն սպասում է հանգիստ ու բարենպաստ մթնոլորտ, որտեղ նա կարող է զբաղվել սիրելի գործով, իսկ կողքին՝ սիրելի կինն է։ Ցանկացած կին, անկախ նրանից, թե որտեղ է աշխատում, կամ տնային տնտեսուհի է, իր վրա պետք է վերցնի տնային հոգսերը, որպեսզի ընտանեկան հարմարավետ անկյունը սիրելի տղամարդու համար դառնա դրախտավայր։ Դժվար թե որևէ մեկը ցանկանա ծանր աշխատանքային օրվանից հետո վերադառնալ տուն, որտեղ թափթփված է, անհարմարավետ, չկա ընտանեկան հանգստություն։ Պարտադիր չէ ամբողջ օրը տրամադրել և ամեն օր ամբողջական մաքրում իրականացնել, սակայն որոշ մանր դրվագներ ձեր ուշադրությանը պետք է արժանանան յուրաքանչյուր օր։

600x580

Այս աշխարհում չկա մի տղամարդ, որն անտարբեր մնա համեղ ուտելիքի նկատմամբ։ Փորձեք արթնանալ վաղ առավորյան, առաջ անցնել ամուսնուց և նրա համար պատրաստել իր սիրելի նախաճաշը, կիսեք այն նրա հետ և հաճելի խոսքեր ասելքտանից դուրս գալուց առաջ։ Ավելացրեք դրան համատեղ վայելած ախորժալի ճաշը, իսկ երեկոյան համբերատար լսեք ամուսնու փոքրիկ խնդիրները և փորձեք օգնել խորհուրդով։

Խանդո՞ւմ եք։ Ո՞ւմ։ Ոճային խնամված աղջիկների՞ն։ Դարձեք հենց այդպիսին, հանեք տնային շորերն ու գլխաշորը և կարգի բերեք ձեր տեսքը։ Կարգավորեք սանրվածքը, հագեք ոճային զգեստ և թարմացրեք մատնահարդարանքը, խելացի մոտեցում դրսևորեք ձեր խնդիրների նկատմամբ։

Տանը մաքրություն է, ճաշը՝ սեղանին, հրաշալի կին, սակայն ինչ-որ բան այնպես չէ։ Ձեզ երջանիկ զգացեք, կրակ վառեք ձեր աչքերում։ Գտեք զբաղմունք, որը ձեզ հաճույք է պատճառում․ ընթերցանություն, յոգա, կարուձև, վազք և այլն։ Հաճույք ստացեք ձեր գործողություններից։

Սիրելի լեդիներ։ Ձեր տղամարդու հետ որակյալ հարաբերությունների հաստատման գործընթացը դյուրին չէ, հավելեք դրանք բազմակողմանի բաղադրիչներով։ Արդյունքը ձեր ձեռքերում է։

Մաղթում ենք երջանիկ ընտանեկան երջանկություն։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14800 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7249 անգամ
22.04.2026
Դիտվել է 6187 անգամ
27.04.2026
Դիտվել է 496 անգամ
24.04.2026
Դիտվել է 190 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster