Նաոմի Քեմպբելը դատապարտվել է ազատազրկման
04.08.2015
Բրիտանաուհի սուպերմոդել Նաոմի Քեմպբելը դատապարտվել է վեց ամիս ազատազրկման, ճիշտ է, պայմանական՝ լուսանկարչի վրա հարձակվելու համար։
45-ամյա գեղեցկուհու դատավճիռը կայացրել է Սիցիլիայի դատարանը։
Ինչպես հաղորդել է Քեմպբելի դատապաշտպանը, իրենք պատրաստվում են բողոքարկել կայացված դատավճիռը։
Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2009 թվականին տեղի ունեցած միջադեպի մասին։ Գաետանո դի Ջովանի անունով լուսանկարիչը նկարել է Նաոմիին և նրա այն ժամանակվա սիրեկան Վլադիսլավ Դորանինին։
Բռնկվող Քեմպբելը պապարացիին հարվածել է ուսի պայուսակով և ի լրումն՝ եղունգներով հարձակվել նրա դեմքի վրա։ Դի Ջովանին աչքի վնասվածք է ստացել։ Նրան անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն։
Թեև Քեմպբելի և լուսանկարչի իրավաբանները համաձայնության են եկել, և նա հետ է վերցրել մեղադրանքը, այդուհանդերձ, դատախազը գործը հասցրել է մինչև դատարան։
Իր բռնկուն խառնվածքի պատճառով Նաոմին նախկինում էլ խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ Սակայն մինչ այժմ սուպերմոդելին հաջողվել է սահմանափակվել հասարակական աշխատանքներ կատարելով։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5317 անգամ
Читать на русском
|