Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես արևահարվել, որպեսզի չվառվել

03.08.2015

Ամառային արձակուրդների եռուն շրջան է, և շատերն իրենց հանգիստը շտապում են անցկացնել ծովափին: Գեղեցիկ արևայրուքը հանգստի ամենահաճելի հիշողություններից մեկն է: Այն ոչ միայն գեղագիտորեն գեղեցիկ տեսք ունի, այլ նաև բավականին օգտակար է:

Արևի ճառագայթների հետ ստացվող D վիտամինը հարստացնում և լիցքավորում է օրգանիզմը ողջ տարվա ընթացքում: Այդուհանդերձ, եթե դուք ունեք բաց, նուրբ և զգայուն մաշկ, արևի տակ մնալը կարող է ավարտվել ոչ թե հրապուրիչ հարթ արևայրուքով, այլ վառող այրվածքներով և վանիչ կարմրությամբ:

Ներկայացնում ենք մի քանի խորամանկություններ, որոնք պետք է իմանալ՝ արևի տակ չվառվելու համար:

Հետևեք կարգին

Արևի տակ չափից դուրս երկար մնալը լավագույն դեպքում կարող է ավարտվել ժամանակից շուտ տառապանքներով ու այրվածքներով, վատագույն դեպքում՝ քաղցկեղածին հիվանդություններով: Կարևոր է հիշեք, որ արևի տակ մնալու թույլատրելի միջին տևողությունը 20-30 րոպե է: Եթե դուք շիկահեր եք , այսինքն բաց գույներն են տիրապետում, և, հետևաբար, ավելի զգայուն եք արևի ճառագայթների նկատմամբ, ապա ժամանակն ավելի է պետք կրճատել՝ մինչև 20 րոպե:

600x580

Ծովափնյա պայուսակի գլխավոր իրը կրեմն է

Չարժե անտեսել այնպիսի արագ և հաճելի արարողակարգի կարևորությունը, ինչպիսին մաշկին արևապաշտպան կրեմի քսելն է: Սակայն դրանից պետք է օգտվել ոչ թե լողափին, այլ արևային լոգանքն ընդունելուց 20 րոպե առաջ, որպեսզի այն հասցնի ներծծվել ու խոնավացնել մաշկը: Վաճառակետերից գնված կրեմների փոխարեն կարելի է օգտագործել բնական փեթ կամ թթվասեր:

Արևապաշտպան քսուքի ընտրության դեպքում նկատի ունեցեք, որ դեմքի ու մարմնի համար նախատեսված կրեմները, թեկուզև խոնավացնող են, այդուհանդերձ, այս գործի համար պիտանի չեն։ Նույնիսկ, եթե դրա SPF ցուցանիշը վեցից տասնհինգ է, վառ արևի տակ լինելիս դա բավական չէ։ Արևապաշտպան քսուքը մաշկը պետք է պաշտպանի UVA и UVB ճառագայթներից, ինչը և պատք է նշված լինի փաթեթավորման վրա։

600x580

Տեղը և ժամը

Շատերին թվում է, որ եթե իրենք նստած են հոցհանոցի տակ, նշանակում է այլևս չեն արևահարվում։ Ջուրը և ավազը հրաշալի կերպով անդրադարձնում են արևային ճառագայթները, այդ իսկ պատճառով անգամ ջրում մաշկն այն ստանում է։ Բճիշկներն զգուշացնում են, որ կեսօրից մինչև ժամը չորսն արևն առավել ակտիվ է, և այդ ժամանակն ավելի լավ է անցկացնել հյուրանոցի համարում կամ ճաշի սեղանի շուրջ։ Մի շրջանցեք այս խորհուրդը։ Սկսած 10-11-ից մինչև «վառ արևի» շրջանը, մեծանում է արևային հարվածների և այրվածքների ստացման հավանականությունը, այդ իսկ պատճառով այդ շրջանում հենց արժե մինչև երեկո լքել ծովափը։

600x580

Դեմքի մաշկին՝ հատուկ ուշադրություն

Մարմնի տարբեր հատվածներում մաշկը տարբեր ուժգնությամբ է արևահարվում։ Դեմքն առավել զգայուն հատվածն է, ընդ որում, այդտեղ առաջամարտիկները քիթն ու ականջների ծայրերն են։ Մեջքը, ուսերն ու կրծքավանդակը նույնպես զգայուն են արևի ճառագայթների նկատմամաբ։ Բոլոր այդ հատվածների արևապաշտպան քսուք հարկ է ավելի աճախ քսել՝ բարձր SPF-ով։ Բացի այդ՝ լայնեզր գլխարկները, արևապաշտպան գլխի ծածկոցները, ուսերին գցված թեթև թիկնոցները նույնպես պետք է ձեռքի տակ ունենալ։ Չպետք է մոռանալ նաև արևապաշտպան ակնոցների մասին։

600x580

Զինանոցում ունենալով նշված միջոցները, և առաջնորվելով վերը նշված խորհուրդներով, դուք ոչ միայն չեք վառվի, այլև արդյունքում կստանակ հարթ, գեղեցիկ արևայուք։ Այն կուրախացնի ձեզ և դեռ երկար ժամանակ կհիշեցնի հրաշալի անցկացրած արձակուրդի մասին։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14078 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-09-2026 10:19
Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14
Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25
Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29
Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ:
23-09-2026 02:39
48-ամյա ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան բացահայտել է պրոդյուսեր Ալեքսանդր Զլատոպոլսկու հետ իր հարսանիքը հետաձգելու պատճառները։ Նա այս մասին կիսվել է «VK Лекториум»-ին։ Նրա խոսքով՝ տոնակատարությունը ստիպված է եղել հետաձգել իր շան բուժման պատճառով։ «Ամբողջ բյուջեն ծախսվել է իմ շան՝ Ամերիկայում լիմֆոմայի բուժման վրա։ Հետևաբար, մեր առաջնահերթությունը շանը բուժելն էր, այլ ոչ թե շքեղ հարսանիք անելը։ Բայց մենք երազանքներ ունենք, ուստի կարծում ենք, որ դրանք կիրականացնենք մինչև հաջորդ ամառ», - ասել է դերասանուհին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2026
Դիտվել է 820 անգամ
22.09.2026
Դիտվել է 193 անգամ
23.09.2026
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster