Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես տեսողականորեն երկարացնել ոտքերը

18.07.2015

Երկար ոտքերը կանացի գեղեցկության կարևորագույն չափանիշներից մեկն են: Շատ կանայք մտահոգվում են իրենց ոտքերի երկարության առումով, ինչը բարդույթներ է ծնում:

Սեփական արտաքինի նկատմամբ վստահության գլխավոր կանոնն է. սիրիր քեզ այնպես, ինչպիսին կաս: Շատ կարևոր է նաև այնպիսի հագուստ և կոշիկ ճիշտ ընտրելու կարողությունը, որոնց օգնությամբ կարելի կլինի տեսողականորեն երկարացնել ոտքերը: Թե ինչպես դա անել, ներկայացնում ենք ստորև:

Ընտրում ենք տաբատ

ԱՅՈ

Ընտրեք տաբատների ու ջինսերի դասական ուղիղ մոդելները՝ կարված միատոն կտորից, առանց վերդիր գրպանների, գամերի ու լայն փեշերի: Ուղղահայաց սլաքները և կարերը նույնպես օգնում են կերպարի երկարացմանը: Ուշադրություն դարցրեք բարձրադիր գոտուն՝ այն կերպարն ավելի ներդաշնակ կդարձնի:

600x580

ՈՉ

Հրաժարվեք կարճ կամ ծալած փողքերով տաբատներից, կապրիից, բանան-ջինսերից: Հորիզոնական գծերով, բաց երանգների ու պատկերազարդ տաբատներն ու ջինսերը նույնպես կարճացնում են ոտքերը և դրանք թմբլիկ դարձնում: Տաբատի ներև ընկած գոտին երկարացնում է մարմինը և էլ ավելի է կարճացնում ոտքերը:

Ընտրում ենք շրջազգեստ և կիսազրջազգեստ

ԱՅՈ

Կարճ կիսաշրջազգեստներն ու կարճփեշ շրջազգեստները՝ համադրված մինչև ծնկները հասնող երկարաճիտ կամ զանգվածեղ կոշիկերի հետ տեսողականորեն երկարացնում են ոտքերը: Կատարյալ կիսաշրջազգեստը միաերանգ, մինչև ծնկները հասնող բարձրադիր գոտիով մոդելն է։ Երկարափեշ կիսաշրջազգեստները մինչև պորտը հասնող գոտիով՝ բաձրակրունկ կոշիկների հետ միասին դարձյալ շեշտադրումն անում են մարմնի ներքևի հատվածի վրա։ Շրջազգեստի կամ կիսաշրջազգեստի կողքերին արված բացվածքները ձեր կերպարը կդարձնեն ավելի բարետես և սեքսուալ։

600x580

ՈՉ

Կարճ փեշով շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները միջին երկարությամբ ճտքավոր կոշիկների համադրությամբ կարճացնում են ոտքերը։ Մի բաժանեք ձեր կերպարը մի քանի գույներով մասերի․ օրինակ՝ մուգ կիսաշրջազգեստի, բաց գույնի զուգագուլպայի և սև կոշիկների համադրությամբ դուք կկտրտեք ձեր կերպարը։

Ընտրում ենք կոշիկ

ԱՅՈ

Որպեսզի տեսողականորեն որքերը երկարանան, անհրաժեշտ է համադրել բաց գույնի կոշիկը՝ բաց զուգագուլպայի, մուգը՝ մուգի հետ։ Կարատյալ տարբերակը մարմնագույն զուգագուլպան բաց դարչնագույն բարձրակրունկ կոշիկների հետ է, ինչպես նաև՝ մուգ զուգագուլպան մուգ գույնի կոշիկների հետ հագնելն է։ Երկարաճիտ կոշիկներն ընտրեք մինչև ծնկները հասնող և նույնպես համադրեք զուգագուլպաների գույնի հետ։

600x580

ՈՉ

Միջին երկարության երկարաճիտ կոշիկները, մինչև կոճերը հասնող սպորտային կոշիկները, ինչպես նաև զանգվածեղ կոշիկները կարճացնում են ոտքերը։ Նման կոշիկները կրեք միայն մուգ երանգների և մուգ տաբատի հետ։ Ծնկներն անցնող երկարաճիտ կոշիկները նույնպես կարճացնում են ոտքերը, հատկապես՝ կարճ կիսաշրջազգեստի հետ։

Ինչպես համադրել զգեստները, որպեսզի ոտքերը երկար երևան

-Հագեք կարճ բաճկոնները՝ երկար կիսաշրջազգեստների հետ, իսկ երկարները՝ կարճփեշ կիսաշրջազգեստների հետ։

-Մի հագեք կոնքերը փակող երկար մայկաներ և վերնաշապիկներ։ Այդպիսի հագուստը մարմինը դարձնում է երկար, իսկ ոտքերը՝ կարճ։

-Զարդանախշերով կարճ կիսաշրջազգեսներ կրեք միայն բաց գույնի զուգագուլպաներով և մարմնագույն կոշիկներով։

-Տափակ կոշիկ ընտրելիս ուշադրություն դարձրեք բարդրադիր գոտիով ճոխ կիսաշրջազգեստի վրա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14331 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 757 անգամ
29.04.2024
Դիտվել է 723 անգամ
30.04.2024
Դիտվել է 259 անգամ
03.05.2024
Դիտվել է 136 անգամ
04.05.2024
Դիտվել է 93 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster