Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Կատարյալ մանիկյուրի 7 գաղտնիք

14.07.2015

Յուրաքանչյուր կին երազում է, որ իր մանիկյուրը կատարյալ տեսք ունենա։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնց շնորհիվ ձեր եղունգները միշտ կունենան հրաշալի տեսք։

1. Պտտեք․ մի թափահարեք

Կա այն թյուր կարծիքը, որ լաքով սրվակը թափ տալը լավագույն եղանակն է քսելուն պատրաստելու համար, սակայն դա ճիշտ չէ։ Այդ մեթոդը հանգեցնում է անհավասարաչափ ծածկույթի, քանի որ լաքի մեջ առաջանում են թթվածնային պղպջակներ։ Դրա փոխարեն խորհուրդ է տրվում սրվակը պտտել ափերի մեջ՝ այն պահելով գլխիվայր։

600x580

2. Տեխնիկա

Սկսեք եղունգի մեջտեղով կատարած մեկ վստահ վրձնահարվածով։ Դրանից հետո ավելացրեք ևս մեկական շտրիխ՝ տարվաի երկու կողմերից, որպեսզի եղունգը պատվի ամբողջությամբ։ Մանիկյուրը «կնքեքելու» համար, վրձինն անցկացրեք եղունգի ամենածայրով, ինչը թույլ կտա ամրացնել լաքի կայունությունը։

 600x580

3. Երկու շերտ

Մեկ շերտը կարող է եղունգն ամբողջությամբ չփակել, իսկ երեք շերտը կարող է չորանալ և եղունգների վրա անփույթ հետքեր թողնել։ Լաքի երկու շերտը՝ կատարյալ տարբերակն է։ Պարզապես համոզվեք, որ շերտերը բարակ են և դրանց չորանալու ժամանակ տվեք։

4. Խուսափեք որոշ բաղադրիչներից

Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել այնպիսի բաղադրիչներից, ինչպիսիք են դիբուտիլֆտալատը, տոլուլը, ֆորմալդեգիդը, ֆորմալդեգիդային խեժերը և կամֆարը։ Դրանք վնասակար են օրգանիզմի համար, վնասում են եղունգի շերտը և գրգռում մաշկը։ Բարեբախտաբար շատ ապրանքանիշեր բացառել են այդ բաղադրիչներն իրենց բանադրատոմսերից։

600x580

5. Մի թրջեք ջրի մեջ

Չնայած, որ այս գործողությունը դասական է համարվում շատ գեղեցկության սրահներում, մասնագետները խորհուրդ են տալիս շրջանցել այն։ Թրջելուց հետո եղունգները փափկում են, և լաքը վատ է պահվում եղունգների վրա։ Առաջարկվում է մանիկյուրը քսել անմիջապես մաքուր, չոր եղունգների վրա։

600x580

6. Կլոր եղունգերն ամուր են

Ներկայումս նորաձև են եղունգների տարբեր ձևեր, սակայն փորձագետները նշում են, որ դասական, կլորացված ձևը եղունգերի ամրության գրավականն են։ Բնական ձևերի եղունգները դժվար են կոտրվում, քան, ասենք, գերսուր տեսքինները։

600x580

7. Բուժեք վերի շերտը

Տրամաբանական է, որ եղունգի վերին շերտն ամենաշատն է գտնվում լաքի բաղադրիչների ազդեցության տակ։ Եղունգների ամրացման համար առաջարկվում են տարբեր եղանակներ։ Տնային պայմաններում եղունգներն ամրացնել և սնուցել կարելի է ծովային աղի, կիտրոնի հյութի, զեյթունի ձեթի, խաղողի կամ դեղձի կորիզների յուղերի միջոցով։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14124 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գազօջախի մաքրում. այրիչները լվանում ենք առանց մեծ ջանքերի

25.10.2024
Ինչպես վերականգնել այրիչների մաքրությունը և փայլը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ:

Դիետոլոգը բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարել խորտիկների միջոցով

20.09.2024
Չնայած փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելու առավելություններին, կարևոր է պահպանել ժամանակացույցը:

Կատարյալ է սրտի համար. սրտաբաններն անվանել են ամենաառողջ շիլաները

29.08.2024
Ներառեք դրանք ձեր սննդակարգում:

Հայտնի են օրգանիզմի դետոքսի համար լավագույն բանջարեղենը

07.08.2024
Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։

Բժիշկները բացատրել են, թե ինչպես խնամել արևից գունաթափված մազերը

16.07.2024
2024 թվականի ամառն անհավանական շոգ ու արևոտ է։ Նման եղանակին կարող է տուժել ոչ միայն ձեր մաշկը, այլեւ մազերը։ Մասնագետներն առանձնացրել են խնամքի պարզ կանոններ։

Ինչպես կրել ջինս ամռան շոգին. 4 խորհուրդ

04.07.2024
Եկեք պարզենք, թե ինչպես ճիշտ ինտեգրել ջինսն ամառային զգեստապահարանում, որպեսզի այն լինի ոչ միայն ոճային, այլև հարմարավետ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2024 11:41
Աշխարհի ամենաբարձրահասակ և ամենակարճահասակ կանայք հանդիպել են Լոնդոնում կեսօրից հետո թեյ խմելու՝ միասին նշելու Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը։ Ռումեյսա Գելգին, ով ունի 215,16 սանտիմետր հասակ, և Ջյոտի Ամգեն, ով ունի ընդամենը 62,8 սանտիմետր հասակ, հանդիպել են Savoy հյուրանոցում, ասվում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի (GWR) հայտարարության մեջ:
23-11-2024 11:27
Դրոշմանիշի չափ ունեցող նոր սպեղանին, որը կարող է անընդհատ վերահսկել զարկերակային ճնշումը, շուտով կարող է օգնել մարդկանց հաղթահարել հիպերտոնիան։ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները, որոնք ստեղծել են կրիչ ուլտրաձայնային սպեղանին, Nature Biomedical Engineering ամսագրի էջերում պատմել են, որ այն լավ է դրսեւորվել ավելի քան 100 պացինտների թեստերում։
22-11-2024 11:53
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 2,48 միլիոն նոր դեպք։ Դրանցից 1,57 միլիոնը տղամարդկանց մոտ է, 908 հազարը՝ կանանց։ Այսինքն՝ հարաբերակցությունը 1,7։1, մահացության ցուցանիշների դեպքում՝ համապատասխանաբար 1,233 մլն և 584 հազար (2,1:1) (Cancer Today, 2023):
22-11-2024 03:10
32-ամյա Մայլի Սայրուսը Harper's Bazaar-ին տված հարցազրույցում խոսել է իր ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի հետ հարաբերությունների մասին, ով իրենից վեց տարով փոքր է։ «Նա կյանքին բոլորովին այլ կերպ է նայում, քան ես: Նա մեծացել եմ նոութբուքով։ Ես համակարգիչ ունեի, որը ես կիսում էի իմ եղբայրների և քույրերի հետ։ Անկեղծ ասած, նա մեր շանը վարժեցրել է Reddit-ի միջոցով», - նշել է երգիչուհին:
22-11-2024 02:15
Wildberries-ի հիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը Telegram-ի իր ալիքում նոր գրառում է հրապարակել, որտեղ նշել է, որ իր նախկին կնոջը՝ Տատյանա Քիմին, «ընտանիքից խլել է» Russ ընկերության համասեփականատեր Լևան Միրզոյանը, այլ ոչ թե նրա եղբայրը՝ Ռոբերտը, ում սկզբում կասկածում էին Տատյանայի հետ սիրավեպ ունենալու մեջ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.11.2024
Դիտվել է 911 անգամ
19.11.2024
Դիտվել է 367 անգամ
20.11.2024
Դիտվել է 328 անգամ
21.11.2024
Դիտվել է 260 անգամ
22.11.2024
Դիտվել է 180 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster