Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Չստացվեց դերասանուհի ընկերուհի ունենալ մինչեւ վերջ. ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

05.04.2012

LN-ի հյուրասրահում է հեռուստահաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը:

-Եթե մի պահ փորձեք պատկերացնել աշխարհն առանց կանանց, ինչպիսի՞ն կթվա այն Ձեզ:

-Տխուր կլինի ու ոչ այնքան գեղեցիկ:

-Ի՞նչ եք կարծում,  կանա՞յք են ավելի խելացի, թե՞ տղամարդիկ: Նկատի ունեմ բնությունից տրված մտավոր կարողությունները. տարբերություն տեսնո՞ւմ եք:

-Ըստ իս, երկուսն էլ խելացին են, նայած' ով ինչ է սովորում իր կյանքի ընթացքում, ըստ դրա' խելացիությունը կավելանա կամ կպակասի: Ուժի տարբերություն կա. տղամարդը ֆիզիկապես ավելի ուժեղ է, քան կինը, իսկ խելացիությունը հավասար կբաժանեի:

-Ինչպե՞ս կբնորոշեք հայ կանանց:

-Ընդհարնապես կանանց մասին բացասական բաներ չեմ սիրում ասել, երեւի իմ բախտը բերել է. կյանքումս միայն լավ կանանց հետ եմ շփվել՝ սկսած իմ մայրիկից վերջացրած իմ շրջապատի բոլոր կանանցով: Իսկ հայ կանանց ընդհանրապես բարձր եմ դասում այլազգի բոլոր կանանցից:

-Եթե կարողանայիք ինչ-որ բան փոխել բոլոր հայ կանանց եւ աղջիկների մեջ, ի՞նչը կլիներ դա:

-Ռաբիսությունը մի քիչ կպակասեցնեի, փողոցում բարձր խոսող աղջիկներին ոչ մի կերպ չեմ հասկանում: Երբեմն  փողոցում ինչ-որ մեկի տեսնում են, այնքան բարձր են խոսում նրա մասին, որ այդ մարդն էլ է լսում:

-Կնոջը համարո՞ւմ եք առեղծվածային էակ է:

-Հրեշտակներին եմ համարում առեղծվածային, բայց կանանց' ոչ. նրանք սովորական մարդիկ են:

-Շատերն են այդպես ասում:

-Եթե պոետիկ մոտենանք, իհարկե, շատ բաներ կարելի է ասել' հասկանալով, թե պոետները ինչպես են գովաբանում կանանց, բայց եթե ռեալ նայենք, ոչ մի առեղծվածային բան էլ չկա կնոջ մեջ: Ես ինքս կարող եմ ինձ համար ինչ-որ մեկին առեղծվածային էակ դարձնել:

-Այսինքն՝ տղամա՞րդն է ստեղծում կնոջ առեղծվածը:

Բնականաբար, ու նաեւ հակառակը, կինն էլ'տղամարդու:

-Հաճա՞խ եք սիրահարվում:

-Հիմա' ոչ, առաջ, երբ մի քիչ ավելի երիտասարդ էի, հաճախ էի սիրահարվում:

-Իսկ ի՞նչն է պատճառը, ավելի պահանջկո՞տ եք դարձել կանանց հարցում:

-Պարզապես այն ժամանակ շատ տեղերում էի լինում, տարբեր մարդկանց հետ էի շփվում, այդ թվում՝ նաեւ կանանց, հետաքրքրությունն էր մեծ, հիմա տարիքային լրջությունն է ավելացել, դարձել եմ ավելի բծախնդիր:

-Ինչո՞վ կարող է կինը շատ արագ Ձեզ գրավել:

-Գեղեցիկ տեսքով, երկար ոտքերով, մարմնի հաճելի մասերով: Ես այդպես հեռվից չեմ կարող նայել կնոջ աչքերի մեջ ու ասել' օ՜, կարդացած է, ես նրան սիրում եմ: Հետո մնացած ամեն ինչով, եթե իհարկե լինում է... Ցավոք շատ հաճախ միայն տեսքն է :

-Ի՞նչն է կնոջ մեջ Ձեզ հունից հանում:

-Նույն բանը մի քանի անգամ ասելը. չեմ սիրում, որ կնոջ մեջ ինչ-որ բանը շատ է լինում, նույնիսկ շատ սերը. դա ինձ կնյարդայնացնի:

-Ինչո՞ւ:

-Որովհետեւ կհոգնես շատ սիրուց. ամեն ինչ պետք է հավասարաչափ բաշխված լինի:

-Կարիերիստ կանանց հասկանո՞ւմ եք: Ըստ Ձեզ, այդ հատկանիշը բացառո՞ւմ է ընտանիքին նվիրվածությունը:

-Այդպիսի բաժանումներ չեմ դնում. եթե կինը կարիերիստ է, ընտանիքին նվիրված չի կարող չլինել, որովհետեւ այդ ամենն անում է ընտանիքի համար:

 

-Այնուամենայնիվ, չե՞ք կարծում' կարիերիստ կանանց դեպքում ընտանիքը մղվում է երկրոդ պլան:

-Կախված է տղամարդուց' ինչը որ կողմ կմղվի. եթե տղամարդը թույլ տա, իհարկե, կմղվի՝ որ կողմ ուզես, բայց եթե տղամարդը թույլ չտա, այդպիսի բան չի լինի:

-Կա՞ կնոջ ինչ-որ տեսակ, որին անհնար է' սիրեք:

-Չեմ սիրում չար, նախանձ կանանց, չափից շատ բարի լինելն էլ նախընտրելի չէ:

-Եղե՞լ է Ձեր կյանքում կին, ում երբեք չեք մոռանա:

-Այո:՛

-Մե՞կը:

-Այո՛:

-Ի՞նչն եք առաջին հերթին կարեւորում ու գնահատում կնոջ մեջ:

-Խելքը, որովհետեւ գեղեցկությունը անխելքությունը չի փրկի. երբ գեղեցկությանը չի լրացնում ուղեղը, դա շատ տխրեցնում է, ու շփումն էլ տեւում է շատ կարճ, եթե ասելիք չկա, ընդհանուր թեմա չկա, նույնիսկ անեկդոտ չկա պատմելու, ապա անիմաստ է շփվել:

-Իսկ շատ խելացի կինը Ձեզ չի՞  վախեցնի:

-Ընդհակառակը, ես համոզված եմ՝ անգամ չափից շատ խելացի կնոջը կդիմանամ գոնե մի ժամ:

-Իսկ մի ամբողջ կյա՞նք:

-Այդ մեկ ժամից հետո պարզ կլինի' կդիմանա՞մ, թե՞ չէ:

-Ի վերջո, կնախընտրեք խելացի՞, թե՞ գեղեցիկ կնոջ:

-Խելացի: Իսկ եթե լինի ե՛ւ խելացի, ե՛ւ գեղեցիկ, դա կլինի իդեալական տարբերակ:

-Այդպիսի տարբերակ լինո՞ւմ է:

-Այո՛, ես իմ կյանքի ընթացքում շփվել եմ այդպիսի կանանց հետ, որոնք ե՛ւ գեղեցիկ են եղել, ե՛ւ խելացի:

-Ի՞նչը չեք ների այն կնոջը, ով կլինի Ձեր կողքին:

-Դավաճանությունը, ու էլի շատ բաներ միանշանակ չեմ ների. ես խանդոտ եմ, այդ մասին չգիտեի, բայց ինձ ասում են ու հասկացել եմ'ճիշտ են:

-Անմատչելի, անհասանելի կանայք գրավո՞ւմ են Ձեզ:

-Ընդհանրապես ցանկացած անհասանելի բան գրավիչ է, իսկ անհասանելի կինը, իհարկե, ձգում է, բայց ես կնոջ հետեւից ընկնող կերպար չեմ. եթե ինչ-որ մեկի տեսնեմ, հավանեմ, չեմ գնա իրենց բակ' նրա մասին ճշտումներ անելու, որովհետեւ այս կյանքում ամեն ինչից շատ կա, ու եթե ինչ –որ մեկին համակրում ես ու դա փոխադարձ չէ, թանկացնում են, ապա բարի ճանապարհ իրենց, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր դա չեն անի:

-Ձեր ապագա կնոջ մեջ կփնտրե՞ք Ձեր մայրիկի հետ նմանություններ:

-Ո՛չ: Ոչ մեկի մեջ չեմ կարող մայրիկիս տեսնել, ոչ էլ ուզում եմ փնտրել. կողմ չեմ «Նրա մեջ գտա իմ մորը» գաղափարին:

-Կա՞ բնագավառ, որտեղից չեք ուզի'լինի Ձեր ապագա կինը:

-Չէի ուզի'կինս դերասանուհի լիներ: Չստացվեց դերասանուհի ընկերուհի ունենալ մինչեւ վերջ, այդ խանդի գործոնը խանգարեց. չկիսել ոչ մեկի հետ, ոչ թե որպես սեփականություն, այլ այն, ինչը իրոք քոնն է:

-Ի՞նչ եք կարծում, Ձեր կողքի կանայք Ձեզնից ի՞նչ բողոքներ կունենան:

-Կբողոքեն, որ շատ խանդոտ եմ: Պետք է խոստովանեմ, որ մեր հայկականը իմ մեջ էլ նստած է ինչ-որ չափով. կողքիդ կինը պետք է կարճ չհագնի, ուրիշներին չնայի ու էլի նման բաներ, ու դա շատ լավ է:

-«Երազում եմ գտնել իմ կեսին, իմ միակին» ցանկությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

-Այդ միակ հասկացողությունը չեմ հասկանում. մեր կյանքի ընթացքում շատ փուլերով ենք անցնում ու փոխվում, ու եթե ինչ-որ մեկը կարողանում է մեզ հետ փոխվել ու առաջ ընթանալ, ուրեմն նա այդ միակն է: Բայց հաճախ այդ միակը լինում է մի ժամանակահատվածի համար: Մարդիկ կան, ովքեր դա չեն ընդունում, ասում են' ոչինչ, մինչեւ վերջ կմնամ ու կապրեմ, կարծում եմ'հենց հասկացվում է, որ շարունակություն չկա, լավ կլինի չշարունակել ու հանգիտս ապրել, քան թե շարունակել ու տանջվել ամբողջ կյանքում:

 

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

Դիտվել է 16078 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1171 անգամ
12.08.2026
Դիտվել է 294 անգամ
14.08.2026
Դիտվել է 206 անգամ
15.08.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster