Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես գտնել սեփական ոճը և դառնալ ինքնուրույն ոճաբան

06.06.2015

Ինչո՞ւ է հարկավոր դառնալ սեփական ոճաբանը և չօգտվել արհեստավարժների օգնությունից: Ամեն ինչ շատ պարզ է: Դուք միակն եք, ով, իրավամբ, գիտեք ձեր նախընտրությունները, ճաշակն ու սովորությունները:

Եթե դուք չեք հասցնում հետևել նորաձևության միտումներին և, այդ իսկ պատճառով, միշտ նույն հագուստն եք կրում, ապա հետևեք մեր պարզ խորհուրդներին, թե ինչպե՞ս գտնել սեփական ոճը:

Հագնվում ենք ճաշակով

1. Կարգուկանոն մտցրեք զգեստապահարանում

Զգեստապահարանը հիմնավորապես կարգավորելու համար որոշակի ժամանակ կպահանջվի, փոխարենը՝ դուք կկարողանաք հեշտորեն գտնել անհրաժեշտ իրերը, որոնք կհամապատասխանեն ընտրված ոճին: Բացի այդ՝ հավաքելու ընթացքում դուք, ամենայն հավանականությամբ, կգտնեք հագուստ, որի մասին վաղուց մոռացել էիք:

2. Կարգավորեք ձեր զգեստապահարանը հետևյալ կերպ.

1. Ամառային շորեր
2. Ձմեռային հագուստ
3. Բազմանպատակ հագուստ. թիկնոցներ, բաճկոններ և այլն
4. Աքսեսուարներ. շարֆեր, զարդեղեն, գոտիներ
5. Կոշիկներ. մարզական, առօրյա, «պաշտոնական»
6. Երեկոյան զգեստներ. Ժամադրության, երեկույթների և առանց երեխաների այլ միջոցառումների համար:

3. Հագուստը պատրաստեք նախօրոք

Եթե մեկ շաբաթ առաջ գիտեք ձեր ծրագրերը, հեշտությամբ կարելի է նախապատրաստել հագուստը յուրաքանչյուր օրվա համար: Դա էապես կխնայի ժամանակը: Ընդ որում, եթե օրակարգում փոփոխություններ լինեն, և դուք չօգտվեք նախապատրաստած հագուստից, այն կարող եք հագնել հաջորդ շաբաթ: Եթե հստակ աշխատակարգ չունեք, ապա պարզապես նախօրոք մի քանի զգեստ պատրաստեք:

Ինչպես գտնել սեփական ոճը

600x580

1. Մտացեք, թե ինչո՞վ եք զբաղվելու գալիք շաբաթ: Երեխաներին պարապմունքների՞ եք տանելու: Աշխատանքի՞ եք գնալու: Հաճախելու եք մարզասրա՞հ: Գործնական հանդիպո՞ւմ եք ունենալու: Ձեր զգեստապահարանում միշտ պետք է լինի հարմար հագուստ՝ նախատեսված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:

2. Դիտարկենք նորաձևության` ջեզ դուր եկած միտումները: Ձեր սիրելի գույնը դեղի՞նն է: Ընտրեք դեղին երանագով մեկ-երկու զգեստ, որպեսզի ձեր արտաքին տեսքը ձեզ դուր գա և որևէ անհարմարություն չզգաք: Եկեք նայենք ճշմարտության աչքերին. Երբ կինն իրեն հարմարավետ է զգում, ավելի ինքնավստահ է դառնում:

3. Եթե դուք ինչ-որ բանում կասկածում եք կամ ցանկանում եք փորձել միացնել հագուստի մի քանի բաղադրիչներ, որոնք, ըստ ձեզ, այնքան էլ միմյանց չեն ներդաշնակում, ապա ձեր մտերիմներին խնդրեք լուսանկարել ձեզ կամ տեսանկարահանել ձեզ նոր կերպարում: Լուսանկարը կամ տեսանյութը հնարավորություն կտա նայել կողքից, ինչը թույլ կտա գտնել ձեր ոճը:

4. Մի մոռացեք աքսեսուարների մասին: Դրանք հատուկ ստեղծված են, որպեսզի ընդգծեն ձեր անհատականությունը:

5. Պահարանի մեջ յուրաքանչյուր ընտրված հագուստի համար տեղ առանձնացրեք, և դրանք կախեք առանձին կախիչներից՝ իրենց համապատասխան աքսեսուարների հետ միասին: Այդ դեպքում դուք ստիպվախ չեք լինի ինչ-որ բան նորից փնտրելու և հիշելու, թե որ իրերն էին միմյանց հետ ներդաշնակում:

6. Մի վերացրեք արված լուսանկարները կամ տեսանյութը: Դրանք պետք կգան արագ և հեշտ ներշնչվելու համար, երբ դուք քիչ ժամանակ կունենաք հերթական միջոցառման համար հագուստ ընտրելու:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10822 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 665 անգամ
15.05.2024
Դիտվել է 188 անգամ
17.05.2024
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster