|
Արդյոք հաճախակի սեքսն ավելի երջանիկ է դարձնում
19.05.2015
Ընդունված է կարծել, թե որքան հաճախ է զույգը սեքով զբաղվում, ապա, այլ հավասար պայմանների դեպքում, նրանք, համեմատած մյուս զույգերի հետ, ավելի երջանիկ են և առավել բավարարված են իրենց հարաբերություններով։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ համատեղ կյանքը կարելի է ավելի երջանիկ դարձնել պարզապես ավելացնելով սեռական հարաբերությունների հաճախականությունը։
Այս հանգամանքը փորձել են պարզել Փիթսբուրգի Քարնեգի-Մելոն համալսարանի հետազոտական կենտրոնի գիտնականները։
Դրա համար հետազոտողների խումբը, Ջորջ Լևենշտեյնի ղեկավարությամբ, անցկացրել է ստեղծագործական հետազոտություն։ Գիտնականները ներգրավել են մեծ թվով հետերոսեքսուալ զույգերի։ Նրանց մի մասին խնդրել են սեքով զբաղվել սովորականից ավելի հաճախ, մյուսներին ոչ մի ցուցում չի տրվել։ Հետազոտության բոլոր մասնակիցները երեք ամիս շարունակ անցել են առցանց անկետավորում՝ հարցաթերթիկում լրացնելով իրենց տրամադրության, սեռական հարաբերությունների հաճախակիության, հարաբերություններով բավարավածության մասին և համանման այլ տեղեկություններ։
Նրանք, ում խնդրել էին ավելի հաճախ զբաղվել սեքսով, սիրով պետք է զբաղվին սովորականից 40% ավելի շատ։ Արդյո՞ք դա նրանց ավելի երջանիկ դարձրեց։
Հետազոտության արդյունքները, որորնք հրապարակվել են Journal of Economic Behavior & Organization ամսագրում, ցույց են տվել, որ չի դարձրել։ Ընդհակառակը։ Այս խմբի մասնակիցների տրամադրության սեփական գնահատականն ավելի ցածր էր, քան նրանց, ում չէին խնդրել ավելացնել հարաբերությունների քանակը, և այս պատկերը պահպանվում է բոլոր երեք ամիսների ընթացքում։ Առաջին խմբի մասնակիցները լավ չէին կողմնորոշվում, երբ նրանց հարցնում էին, թե ի՞նչ հաճախակիությամբ իրենք սեքս կցանկանան։ Թե տղամարդիկ, թե կանայք միակարծիք էին մեկ հարցում՝ ավելի պակաս հաճախությամբ, քան ներկայում։ Թվում է, թե կարելի է միանշանակ հանգել այն հետևության, որ «ավելի շատ սեքսն ավելի երջանիկ է դարձնում» տեսությունը չի գործում։

Սակայն հարկ չկա շտապելու։ Լևենշտեյնն ու նրա գործընկերները չեն հրաժարվում այն մտքից, որ որոշ զույգերի համար սեռական հարաբերությունների թվի մեծացումը կարող է օգտակար լինել և չեն բացառում սեքսի հաճախակիության ու երջանկության պատճառա-հետևանքային կապի առկայությունը։
Ընդհակառակը, հետազոտության արդյունքները միանշանակ ապացուցել են, որ զույգերի մոտ սեքսով զբաղվելու մղումը տուժում է այն հանգամանքի հետևանքով, որ դրանով նրանք պետք է զբաղվեն ինր-որ մեկի պահանջով։ Այսինք, սեռական ցանկության վրա բացասաբար է ազդում պարտադրանքի գործոնը։ Անպտղությամբ տառապող զույգերի հետազոտության ժամանակ նույնպես արձանագրվել է, որ նրանք սեռական հարաբերությունից պակաս հաճույք են ստանում։ Չէ՞ որ, երբ շեշտը դրվում է սեքսի ժամանակագրության վրա, ապա տվյալ պարագայում կրքոտ գրգռման ակտիվությունը կարող է փոխարինվել սերունդը շարունակելու ձգտմամբ։ Այլ խոսքերով՝ Քարնեգի-Մելոն համալսարանի գիտնականները կարծում են, որ փորձում կիրառված պահանջը կարող էր ձևախեղեր ցանկությամբ սեքսը՝ պարտադրված սեքսի, ինչն ազդել է սեռական հարաբերության որակի վրա։

Ինչպե՞ս խուսափել դրանից։ Ջորջ Լևենշտեյնն այդ առումով հետևյալ առաջարկն է անում․ արգելանքի կանոնի փոխարեն, երբ զույգերից մեկը չի ցանկանում սեքով զբաղվել, պետք է կիրառել «բավական է մեկի ցանկությունը» բանաձևը, այսինքն, նրանք պետք է սիրով զբաղվեն նաև այն դեպքում, երբ դրա ցանկությունն ունի զուգընկերներից որևէ մեկը։
Արդյոք սա կօգնի՞, թե զույգից մեկը կհամարի, որ դա պարտադրված սեքս էր՝ իր բալոր հետևանքներով։ Թերևս սա պարզելու համար ևս մեկ հետազոտություն հարկ կլինի անցկացնել։
Պատրաստեց` Անուշ Ավանյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9332 անգամ
Читать на русском
|