Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչպես լավ տեսք ունենալ և քողարկել հոգնածության հետքերը

07.05.2015

Ի հեճուկս տրածված կարծիքի՝ հոգնել կարելի է ոչ միայն աշխատավայրում: Երկարաժամկետ թռիչքը, ժամային գոտիների փոփոխությունը, փոքր երեխան, աշխատանքի վայրում տարած սթրեսները, բազում այլ գործոններ կարող են դառնալ գերհոգնածության պատճառ, ինչը չի կարող չանդրադառնալ ձեր արտաքին տեսքի վրա:

Բնական գեղեցկության 5 գաղտնիք

Այդուհանդերձ, ցանկացած կին, չնայած ամենօրա հոգսերին, միշտ հարց է տալիս, թե ինչպե՞ս լավ տեսք ունենալ և քողարկել հոգնածության հնարավոր հետքերը: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն միշտ մնալ պայծառ և կեսունակ՝ անկախ ձեր ներքին վիճակից:

1. Խմելու ջուր

600x580

Սովորական խմելու ջուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, լավացնել մաշկի վիճակը և բավականին թամ տեսք ունենալ, քանի որ ջրազրկված մաշկը դեղնում է, կնճռոտվում և չորանում: Աչքերի կարմիր գույնը և դրանց տակ առաջացած պարկիկները հոգնածության առաջին նախանշաններն են: Ցանկանո՞ւմ եք լավ տեսք ունենալ: Շատ ջուր խմեք, այն ձեզ կօգնի ազատվել այտուցներից:

2. Պարկեր՝ աչքերի տակ

600x580

Եթե դուք անհրաժեշտ քանակո՞վ չեք քնել և միաժամանակ անհրաժեշտ քանակով ջուր չե՞ք խմում. ձեր աչքերը դավաճանաբար կմատներ ձեր օրգանիզմի հոգնածության մասին, դրանց տակ առաջանում են սև շրջանակներ և պարկեր: Հոգնածության այդ հայտանիշներից ազատվելու մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել աղի և ալկոհոլի չափից շատ օգտագործումից: Սակայն ի՞նչ անել, եթե դուք առանց այդ էլ աղ քիչ եք օգտագործում և սպիրտային խմիրքներ չեք խմում: Այդ դեպքում պետք է օգտվել հին, ստուգված մեթոդից, որը, թեև ոչ միանշանակ մեկնաբանությունների է արժանանում, մինչ օրս արդյունավետ գործում է: Խոսքը սառը վարունգով աչքի թրջոցների մասին է , որն օգնում է վերացնել աչքերի տակի ուռածությունը: Բացի այդ՝ սև շրջանակները կարելի է քողարկել հայլայնթերով:

3. Ցերեկային քուն

600x580

Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ որպեսզի լավ տեսք ունենալ, հարկավոր է շատ քնել, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում: Առավել ևս, եթե դուք ցանկանում եք ազատվել աչքերի ուռածությունից, աշխատեք ձեր օրվա գրաֆիկը կազմել այնպես, որ ժամանակ գտնեք ցերեկը գոնե 20 րոպե քնելու համար: Իհարկե, դա դժվար է աշխատավայրում իրականացնել, սակայն կարելի է ընդմիջման ժամին նստել մեքենա, ուղևորվել այնտեղ, ուրեղ ձեզ ոչ ոք չի տեսնում և չի կարող անհանգստացնել, հետ գցել նստատեղը և 20 րոպե հանգիստ ննջել: Եթե դուք չեք աշխատում, այլ տանը երեխա եք մեծացնում, ապա պարզապես պարտավոր եք ձեզ համար կազմակերպել ցերեկային հանգիստ, քանի որ առկան են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ինչո՞ւ հատկապես 20 րոպե: Այդ ժամանակահատվածը գիտնականների կողմից երաշխավորվել է ոչ պատահական. ցերեկային այդպիսի կարճ քունը չի կարող ազդել գիշերային քնի ռեժիմի վրա և անքնության չի հանգեցնի:

4. Արագ զբոսանք

600x580

Աշխատանքային օրվա ամենաթեժ պահին դժվար է տրամադրվել ֆիզիկական վարժություններ կատարելուն: Սակայն 20 րոպե ննջելուց հետո ձեզ ևս 15 րոպե տրամադրեք և արագ քայլեք: Դա կօգնի արագ արթնանալ, վերականգնել այտերի առողջ վարդագույնը և լավ տեսք ունենալ: Իսկ ընդմիջման մնացած ժամանակը օգտագործեք դրա բուն նպատակի համար՝ սնվեք: Այն մայրերը, ովքեր երեխաների հետ նստած են տանը, արագ քայլը կարող են իրականացնել երեխային զբոսանքի հանելիս: Պետք չէ վախենալ վատ եղանակից, եթե դուք և երեխան տաք հագնված եք , ապա մաքուր օդը ձեզ միայն օգտակար կլինի:

5. Սանրվածք և դիմահարդարում

600x580

Եթե դուք, իրապես, ծանրաբեռնված եք լարված աշխատանքով, տնային կամ այլ գործերով, ապա ձեր խնամքի ռեժիմը կարող է խախտվել: Չե՞ք հասցնում ամեն օր լվանալ գլուխը: Օգտվեք չոր շամպունից կամ մանկական փոշի օգտագործեք: Որպեսզի քողարկեք հոգնածությունից առաջացած գունատությունը, օգտագործեք մի փոքր ինքնարևայրուք, որը մաշկին կհաղորդի ավելի առողջ տեսք: Սակայն ամենակարևորը՝ հիշեք, որ ձեր ընտանիքին անհրաժեշտ է առողջ և կեսունակ մայր և կին: Այդ իսկ պատճառով աշխատեք չգերհոգնել և միշտ 100%-անոց տեսք ունենալ: Պահպանեք ձեզ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 15761 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1199 անգամ
19.06.2026
Դիտվել է 383 անգամ
18.06.2026
Դիտվել է 364 անգամ
23.06.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster