Տղամարդկանց կեսից ավելին իրենց զոնքանչներին հրապուրիչ են համարում
25.04.2015
Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և շատ հետաքրքիր մանրամասներ պարզել տղամարդկանց ու նրանց զոնքաչների հարաբերությունների մասին:
Հետազոտողները հարցում են անցկացրել 1500 ամուսնացած տղամարդկանց շրջանում և պարզել, որ նրանց կեսից ավելին իրենց զոնքանչներին համարում են դուրեկան, իսկ մեկ երրորդն այդ մասին անկեղծորեն խոստովանել են իրենց կանանց: Այս հետազոտությունը կասկածի տակ դրեց այն համոզմունքը, որ փեսաներն ու զոնքանչները թշնամիներ են. 10 տղամարդուց 8-ը նշել է, որ իրենց հարաբերությունները հրաշալի են:
Տղամարդկանց մեկ քառորդը գաղտնի սիրահարված է իր «երկրորդ մորը», իսկ յուրաքանչյուր չորրորդը, այսպես, թե այնպես իր զոնքանչին ուշադրության նշաններ է ցույց տվել: Գրեթե մեկ երրորդը, ընդհակառակը, գտնում է, որ այդ տիկիններն են գաղտնի սիրահարված իրենց, իսկ ամուսինների 18%-ը խոստովանել է, որ զոնքանչներն իրական քայլել են ձեռնարկել իրենց գայթակղելու համար:
Յուրաքանչյուր վեցերորդ ամուսին գտնում է, որ իրենց կանանց մայրերն ավելի գրավիչ են, քան վերջիննեիս աղջիկները, իսկ երկու երրորդը կցանկանային, որ իրենց կյանքի ուղեկցուհիները ծերանային նույնքան գեղեցիկ, որքան իրենց զոնքանչները: Հոգեբան Լինդա Պապադոպուլոսը, ով աշխատում է այս հետազոտության վրա, գտնում է, որ դրանց արդյունքները «տարիքով կանանց» կօգնեն ամեն անգամ իրենց ավելի լավ զգալ, երբ գովերգվում է երիտասարդությունը:
Հարցումն անցկացվել է Peter Hahn ապրանքանիշի կողմից, որը մասնագիտանում է տարիքով կանանց հագուստի արտադրության մեջ: Հուսանք, որ արդյունքներն աղավաղված չեն: Ապրանքանիշի ներկայացուցիչները հայտարարում են, որ այս հետազոտությամբ իրենք պարզապես ցանկացել են ապցուցել, որ «այսօր 50, 60 և ավելի տարիքի կանայք ավելի ոճային տեսք ունեն, քանի մի քանի տարի առաջ»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7345 անգամ
Читать на русском
|