Խնայից դաջվածքները վնասակար են առողջության համար
21.04.2015
Բժիշկները հայտնել են սենսացիոն նորություն` խնայից դաջվածքները վնասակար են առողջության համար:
Մասնագետները նկատել են, որ խնայով դաջվածք անելուց հետո երեք շաբաթվա ընթացքում մարդկանց մոտ ի հայտ են գալիս մաշկային հիվանդություններ. կարմրություն, պիգմենտացիայի կորուստ, ինչպես նաև արևի ճառագայթների նկատմամբ գերզգայունություն:
Գիտնականները եզրակացրել են, որ խնդիրը սև խնայի մեջ է, որն իր բաղադրությունում ունի քիմիական տարր` P-ֆենիլենդիամին (PPD): Հենց դա էլ հանգեցնում է ալերգիայի: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել սև խնայով դաջվածքներից:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8626 անգամ
Читать на русском
|