|
Օրգանիզմի թեթև մաքրում` տնային պայմաններում
09.04.2015
Դուք օրական քնում եք սահմանված ութ ժամը, շաբաթ-կիրակին փորձում եք ամբողջությամբ տրամադրել հանգստին, սակայն հոգնածությունն, այդուհանդերձ, հետապնդո՞ւմ է ձեզ:
Նշանակում է օրգանիզմը գերծանրաբենված է շլակներով ու տոքսիններով այնքան, որ նրա ողջ ուժերը գնում են դրանց դեմ պայքարին: Խնդիրը կարելի է լուծել մաքրող մի քանի պարզ արարողակարգերի միջոցով:
Որպեսզի օրգանիզմից դուրս բերվեն կենսունակությանը վնասակար գոյացությունները, օրվա ընթացքում յուրաքանչյուր կես ժամը մեկ խմեք մեկ կում տաք ջուր: Դրա համար ձեռք բերեք մեծ թերմոս և դրանում ամեն առավոտ լցրեք տաք ջուր:
Վերջինս պետք է պատրաստել հետևյալ կերպ. սկզբից ջուրը տաքացրեք մինչև եռման աստիճան, այնուհետև ցածր կրակի վրա պահեք ևս հիսուն րոպե: Նման մշակումից հետո ջուրը դառնում է ավելի արդյունավետ մաքրիչ և իր մեջ ավելի շատ էներգիա է կրում: Տաք ջուրն ակտիվորեն կնպաստի օրգանիզմի մաքրման գործընթացին, իսկ ջերմությունը կընդարձակի և կթուլացնի ստամոքսի ու մարսողական համակարգի պատերը:
Որպեսզի բազմազանություն մտցնեք ջրային այդպիսի ռեժիմի մեջ, ապա կարող եք օրվա մեջ երկու-երեք անգամ ջրին ավելացնել կիտրոնի կտոր. դա նույնիսկ կուժեղացնի մաքրող հատկությունը: Սակայն կիտրոնով ջուր յուրաքանչյուր կես ժամը մեկ խմել չի կարելի:
Բացի նշվածից կարող եք պարբերաբար ձեզ համար սահմանել բեռնաթափման օր` առանց կոշտ ուտելիքների, օգտագործելով միայն հեղուկներ: Այդ օրվա ընթացքում դուք առանց սահմանափակումների կարող եք խմել այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս (միայն թե` ոչ քաղցր գազավորված ընպելիքներ): Դրանք կարող են լինել թարմ մրգային կամ բանջարենեղային հյութեր, մսային արգանակներ, խոտաբույսերից թեյ կամ բնական մածուն:
Եթե նշված արարողակարգը կատարեք պարբերաբար, ապա կհամոզեք` հոգնածության մասին իսպառ կմոռանաք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13381 անգամ
Читать на русском
|