Մրգային սննդակարգ. կարգավորեք ձեր կազմվածքը 14 օրում
01.01.2019
Մրգերով և ոչ յուղոտ մսով սննդակարգը կօգնի ձեզ արագ կարգի բերել ձեր քաշը: Հատկապես սպասվող մրգերի առատությունը կապահովի համեղ և տարատեսակ ընտրություն:
Սննդակարգի ճաշացանկը
Նախաճաշ. Վարսակի փաթիլներ` չրով և ընկույզով, մեկ բաժակ մրգի հյութ, 1 թուրինջ:
Ճաշ. 350 գրամ խաշած անյուղ միս (հավի, հնդուհավի, նապաստակի), մրգային աղցան` ցողված անյուղ յոգուրտով, թեյ` առանց շաքարի:
Ընթրիք. Ցանկացած թարմ միրգ, բացի բանանից, թուզից և խաղողից:
Մինչև նախաճաշը խմել մեկ բաժակ տաք ջուր` մեկ գդալ մեղրով և կիտրոնի հյութով:
Այս սննդակարգը պահպանեք երկու շաբաթ, որից հետո աստիճանաբար վերադարձեք ձեր նախկինին ` առանց չարաշահելու ճարպերը և ածխաջրերը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3419 անգամ
|