Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կանացի շրջափուլ. ի՞նչ անել «այդ» օրերին

25.03.2015

Հոգնածություն, քնկոտություն, ջարդրտվող մարմին, ձգտում դեպի քաղցրը, գրգռվածություն` ցանկացած առիթով…Եվ այդպես` ամեն ամիս:

Բայց մի շտապեք դժգոհել կնոջ դժվարին ճակատագրից: Մեր բախտը, սիրելի կանայք, բերել է. յուրաքանչյուր ամիս մենք հնարավորություն ենք ստանում կյանքը սկսել մաքուր էջից: Չէ՞ որ «ճգնաժամային օրերին» մեր օրգանիզմը ոչ միայն ազատվում է տոքսիններից և շլակներից, այլև ոչ պակաս բուռն մաքրվում է նաև մեր էներգետիկ դաշտը:

Ոչ միայն սնահավատություն

Հնուց ի վեր ենթադրվել է, որ «ճգնաժամային օրերին» կնոջն անհրաժեշտ է հանգստություն և միայնություն: Շատ մշակույթներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին այդ ընթացքում արգելվում է կարել, թխել, տունը մաքրել, եփել: Չի թույլատրվում այցելել ուժային վայրեր, մասնակցել այնպիսի միջոցառումների ու տոնակատարությունների, որտեղ մարդկանց հոծ զանգված կա:

Կարծում եք այս ամենը սնահավատությո՞ւն է: Երբեք էլ` ոչ: Հարցն այն է, որ արյունը պարունակում է հսկայական էներգետիկ ուժ: Դաշտանային արյան հետ մեր օրգանիզմից դուրս է գալիս նաև բացասականը, ամենայն հինը, մութը: Պարզվում է, որ ուտելիքը, որը պատրաստել է դաշտան ունեցող կինը, ավելի շուտ է փչանում, կտորները` պատռվում են, իսկ զանգվածային միջոցառումներին մասնակցությունն ավելի շատ ուժեր է խլում:

Դաշտանը` բնության պարգև

600x580

Դաշտանի առաջին օրերին կինն առավել կարիք ունի լռության և հանգստի: Այդ ժամանակահատվածը պետք չէ ընկալել որպես ցավալի կորուստ գործերում, արգելակող գործընթաց, այլ որպես ինքդ քեզ ճանաչելու շրջան: Հենց «ճգնաժամային օրերին» է, որ բնությունը մեզ տրամադրում է առավելագույնս խորասուզվել սեփական զգացմունքային ներաշխարհ և շեղվել շարունական ունայնությունից, որպեսզի լավագույնս մեզ պատրաստենք նոր պարբերությանը, մեր կյանքի նոր փուլին:

«Ճգնաժամային օրերը» նորացման և իրեն սպառած ամեն ինչից ձերբազատման ժամանակաշրջան են: Այդ շրջանը լավագույն առիթ է ցավերից ազատման համար: Բնությունն ինքն է օգնում կնոջը թոթափել վիրավորանքները, տագնապները, նրան դարձնելով զգացնունքային: Սակայն հաճախ ինքներս ենք փակում մեր առջև բացված այդ դուռը, փորձելով կարգավորել տրամադրության վայրիվերումները: Դա դաշտանային օրերին անել չարժե: Եթե ցանկանում եք լաց լինել կամ տխրել, ապա լացեք, ազատություն տվեք զգացմունքներին: Այդպիսով դուք ավելի արագ կազատվեք ծանր անհանգստություններից, տանջող հուշերից, կընդհատեք ցավագին կապերը:

Փորձագետներ. դաշտանից առաջ, ընթացքը և հետոն

Դաշտանի առաջին օրերին, երբ արտանետումները հատկապես ակտիվ են, չարժե զբաղվել ինտիմ մկանների մարմնամարզությամբ: Խորհուրդ չի տրվում նաև մաքրման գործողություններ, քանի որ էներգիայի կորուստն առանց այդ էլ չափազանց մեծ է: Միակ բացառությումը կարելի է անել շնչառական վարժությունների առումով: Ի դեպ, վերջինս ձեզ կօգնի ավելի թեթև տանել ինչպես դաշտանային, այնպես էլ` դրան նախորդող օրերը:

3-4-րդ օրն արդեն կարելի է գործել ողջ ուժով: Սակայն խորհուրդ է տրվում այդ դեպքում սեղմած պահել ինտիմ մկանները: «Սիրո մկանների» վարժությունները կարելի է վերականգնել դաշտանի սկսվելուց 4-5 օր հետո:

Այն բանից հետո, երբ արյունահոսությունը կդադարի, խորհուրդ է տրվում իրականացնել էներգիայի կուտակման գործողություններ: Հենց այդ ժամանակ` դաշտանային փուլի առաջին հատվածում, մինչև օվուլյացիան, ակտիվ սիրո և հաճույքների շրջանն է: Օվուլյացիայից հետո ավելի արդյունավետ են զսպող միջոցառումները:

Ինչպե՞ս կանխարգելել նախադաշտանային լարվածության համախտանիշը և ցավոտ դաշտանը

600x580

Շատ կանանց մոտ խիստ արտահայտված են նախադաշտանային լարվածության համախտանիշը, իսկ բուն դաշանն ուղեկցում է խիստ ցավերով: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Նախևառաջ պատճառները թաքնված են ժամանակակից կնոջ կենսակերպով: Մենք ավելի հաճախ ենք կատարում տղամարդկային վարքագծին հատուկ քայլեր, մեզ թույլ չենք տալիս դրսևորել բուն կանացի որակներ, մրցակցային պայքարի պատճառով գտնվում ենք մշտական սթրեսի մեջ և ճնշող պատասխանատվության ներքո: Կանացի խնդիրները երբեմն ակտիվանում են հաճախակի ուղևորություններից, կլիմայի փոփոխությունից, անհավարարակշիռ սնվելուց և լիարժեք հանգստի բացակայությունից: Էլ չենք խոսում` հնարավոր առողջական խնդիրներից:

Որպեսզի դաշտանն անցնի նվազագույն անհարմարություններով, ամսականներից մի քանի օր առաջ և արյունահոսության շրջանում խորուրդ է տրվում հրաժարվել սուր և աղի սննդից, ալկոհոլից, ցանկացած մթերքից, որը խոչընդոտում է օրգանիզմից ջրի դուրս գալուն: «Ճգնաժամային օրերին» հարկավոր է շատ ջուր խմել, սննդակարգի մեջ ներառել ավելի շատ թարմ մրգեր և բանջարեղեն, հացահատիկային ուտեստներ: Անհարմարությունից խուսափելուն կօգնեն նաև խոտաբույսերով պատրաստված թեյերը:

Եվ ամենակարևորը`հիշեք, որ ցավոտ զգացողությունները` ձեր մարմնի ահազանգն է այն մասին, որ ինչ-որ բան կարգին չէ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ժամանակին զգացմումքային առումով մաքրվել և միջոցներ ձեռնարկել ցավից ու վիրավորանքներից ազատվելու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20386 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 676 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster