The Guardian-ը տեղեկացնում է. կրծքով կերակրելը նպաստում է բարձր տարիքում ավելի բարձր մակարդակի IQ-ի և եկամուտի ձևավորմանը:
Բրազիլացի գիտնակաների անցկացրած զանգվածային հետազոտությունից պարզվել է, որ այն երեխաները, ովքեր մանուկ հասակում սնվել են մայրական կաթով, երեսուն տարեկանում ունեցել են ավելի լավ կրթություն և ավելի բարձր եկամուտ քան նրանք, ովքեր կերակրվել են կաթնային խառնուրդներով: Հետազոտվել է ավելի քան երեք հազար երեխայի կյանքի ուղին:
Հետզոտության արդյունքները հրապարակվել են Lancet Global Health ամսագրում:
Մասնագետները Պելոտաս քաղաքի 1982 թվականին բոլոր ծնվածներին նամակներ են ուղարկել` հրավիրելով հարցազրույցի: Նրանց կոչին արձագանքել է 3500 հոգի, որոնց գիտնականները խնդրել են անցնել IQ թեստ, ինչպես նաև հարցաթերթիկ լրացնել:
Պարզվել է, որ բոլոր նրանք, ում մանուկ հասակում կրծքով են կերակրել, ունեն IQ-ի ավելի բարձր մակարդակ, լավագույն կրթություն և ավելի մեծ եկամուտ: Հատկապես առանձնացել են նրանք, ում մայրերը կրծքով կերակրել են մինչև երեխայի մեկ տարին լրանալը. նրանց IQ-ն ամբողջ չորս կետով գերազանցել է մյուսներինը, իսկ ամսական եկամուտը միջին ցուցանիշից բարձր է եղել 140 դոլարով:
Ճշգրիտ ցուցանիշներ ստանալու համար գիտնականները բացառել են ընտանիքի եկամուտի, գեների և այլ գործոնների ազդեցությունը:
01-05-2026 11:55 Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: