Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Երջանկության բույնը առողջ ընտանիքն է». Լիլիթ Գալոյան

14.03.2015

Ladynews.am-ի հյուրասրահում է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը:

-Ո ՞վ կամ ի ՞նչը պատճառ դարձավ, որպեսզի սկսեք շախմատ խաղալ, ո՞ւմ եք պարտական ձեր ձեռքբերումների և հաջողությունների համար:

-Կարելի է ասել պատճառ դարձավ հայրս, ով շախմատասեր է: Փոքր տարիքից պարապում էր եղբորս հետ, որպեսզի նա հասնի հաջողությունների: Ես էլ փոքր տարիքից հետևում էի նրանց պարապմունքներին, փորձում մասնակցել: Նախատեսված չէր, որ շախմատով պիտի զբաղվեի: Սակայն քանի որ հայրս և մայրս զբաղված էին, իսկ եղբայրս հաճախում էր շախմատի պարապմունքների, որպեսզի տանը մենակ չմնամ, ինձ ևս գրանցեցին շախմատի դասերի: Կարելի է ասել, որ տանը մենակ չմնալու հանգամանքը և հորս շախմատ սիրելը պատճառ դարձան, որ լինեմ շախմատում:

Իմ ձեռքբերուներում նաև եղբայրս մեծ դեր ունի, ով արդեն ՖԻԴԵ-ի վարպետ է: Մինչև հիմա նրա հետ համագործակցում և պարապում եմ, եղբայրս շատ է նպաստել, որ լինեմ և մնամ շախմատում:

- Իսկ երբ շախմատում ուժերը չափում եք Ձեր եղբոր հետ, ո՞վ է հաղթում:

-Նա չի կարողանում մարտական տրամադրվել և միշտ ասում է, որ դժվար է իմ հետ խաղալը: Բայց լինում են մրցաշարեր, որտեղ ինձանից վատ հանդես չի գալիս:

600x580

- Ըստ Ձեզ, որպես սպորտաձև, ո՞րն է շախմատի առանձնահատկությունը:

-Շախմատը մտավոր խաղ է և ֆիզիկական սպորտաձևերից տարբերվում է նրանով, որ առաջին հերթին պետք է պատրաստ լինես նստել խաղատախտակի առջև և ճիշտ մտածել: Բայց ֆիզիկական գործոնն էլ շատ մեծ նշանակություն ունի. նաև ֆիզիկապես պետք է պատրաստված լինես մրցելույթներին, էներգիա և դիմացկունություն ունենաս, որպեսզի դիմանաս երկար պարտիաներին: Ի տարբերություն մյուս սպորտաձևերի շախմատն առանձնանում է նաև նրանով, որ կոփում է միտքը, տրամաբանությունը: Առանձնահատուկ և հետաքրքիր է նաև հոգեբանական տեսանկյունից, քանզի, երբ երկար ժամանակ նստում ես խաղատախտակի առջև` մեկ մարդու հետ, այդ պայքարի ընթացքում կարծես սկսում ես ճանաչել նրան, խաղաոճը, ավելի զգայուն ես դառնում, սկսում ես գուշակել հակառակորդի միտքը: Անընդհատ այդ լարվածության մեջ պետք է պայքար մղես` գուշակելով հակառակորդի քայլերը և հակադարձես նրան:

-Շախմատում չկա հստակ սահմանված խաղաժամ, ո ՞րն է եղել ձեր ամենաերկար պարտիան:

-Այո, եղել են մինչև յոթ ժամանոց պարտիաներ: Եթե դրանք տեղի են ունենում մրցաշարի սկզբում կամ միջնամասում` շատ էներգիա են խլում, կարծես երկու տուր խաղացած լինես, և լրացուցիչ այդ հոգնածությունը կարող է հետագա խաղերի վրա անդրադառնալ: Բայց ոչինչ կանխել հնարավոր չէ, քանի որ խաղաքարերի դիրքն ինչպես պահանջում է, ըստ այդմ էլ պետք է խաղաս: Մարզիկը չի կարող մատների արաքով նայել խաղին և մտածել, որ վաղը ավելի առույգ լինելու համար կարելի է նաև ոչ ոքի խաղալ: Այդ դեպքում մարզական առումով պատժը չի ուշանա:

- Ձեր հաղթանակներից ո ՞րն է եղել Ձեզ համար ամենատպավորիչը:

-Տպավորիչ հաղթանակ, որպես այդպիսին, այս պահին չեմ մտաբերում: Փորձել եմ աստիճանաբար հաջողություններ գրանցել: Ուժեղ շախմատիստներին հաղթելուց մտածում եմ, որ որոշակի ճանապարհ անցնելով եմ հասել այդ աստիճանին: Բոլոր պարտիաներն էլ իրենց դերն ունեն, կարող ես շատ տպավորիչ հաղթանակ ունենալ մրցաշարի սկզբում, բայց վերջին տուրերում քո խաղացած ոչ ոքին ավելի նշանակալի լինի:

600x580

- Շախմատում կա՞ արդյոք գագաթնակետ, որից հետո մարզիկն այլևս անելիք չունի:

-Ցանկացած մարդ և մարզիկ ինքն է իր համար որոշում այդ վերին սանդղակը. ոմանց համար դա կարող է չլինել չեմպիոնությունը, այլ ուղղակի սպորտով զբաղվելը և իր ձգտած որոշակի հաջողությունների հասնելը: Իհարկե, բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով փոքր տարիքից, մեծ երազանք է հասնել աշխարհի, օլիմպիական չեմպիոնության: Այդ ամենը, կարծես, հենց գագաթնակետն է:

-Ո՞ր խաղաքարն է Ձեզ համար ամենասիրելին և հաջողակը:

-Ես շատ սիրում եմ զինվորներին: Դրանք, իհարկե, բազմակողմանի խաղաքարեր չեն, բայց ինձ դուր է գալիս դրանց փիլիսոփայական իմաստը, այն, որ զինվորն աճելու հնարավորություն ունի`կարող է դառնալ խաղաքարերից յուրաքանչյուրը:

-Ձեր կուռքը` շախմատում, ումի՞ց եք ոգեշնչվում:

-Քանի որ ծնվել եմ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը ու սիրում եմ դիրքային խաղը, ուսումնասիրել եմ նրա խաղաոճը: Այն շատ յուրօրինակ է` պաշտպանական, բայց նաև զսպանակային, կարծես դարանում է հակառակորդին ու հետո սկսում օգտվել նրա սխալներից: Երևի հենց այս ընդհանրություններն են ինձ մոտեցրել շախմատային մեծ վարպերի կերպարին: Իսկ ամենասիրելի շախմատիստներից մեկը, այս անգամ արդեն ոչ հայ, Դավիդ Բրոնշտեյնն է: Նա շատ հարուստ խաղաոճ ունի, բավական դինամիկ և ֆանտաստիկ: Երբեմն, երբ խաղի ընթացքում զգում եմ, որ նմանատիպ մտահղացումները պակասում են, սկսում եմ նրա խաղերով ոգեշնչվել, մտաբերել նրա մոտեցումները, գաղափարները, և դա ինձ օգնում է խաղատախտակի վրա ստեղծագործել ու ստանալ նոր հնարավորություններ:

600x580

-Գիտեմ, որ դասավանդում եք: Երիասարդ սերնդի մոտ կա՞ արդյոք հետաքրքրություն շախմատի նկատմամբ, մեր շախմատի ապագան վստահելի՞ ձեռքերում է:

-Այո, արդեն ութ տարի է դասավանդում եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Ուսանողների մեջ կան ուժեղ շախմատիստներ, ովքեր սիրում են, ժամանակին զբաղվել են շախմատով և հիմա էլ դեռ շարունակում են: Փորձում եմ նրանց ոգևորել, օգնել իմ իմացություններով, շախամատային փորձով: Իհարկե, այս պարագայում նրանց մոտ շախմատն ավելի երկրորդական է, առաջնայինն ուսումն է համալսարանում: Բայց ներկայիս սերունդը շատ ուժեղ է, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շախմատը Հայաստանում շատ լուրջ զարգացում ունի: Եթե նախկինում մանկապատանեկան մրցաշարերում մասնակցում էին հիսուն, ապա այժմ` երկու հարյուր հոգի, եթե ոչ ավելին: Այս ամենն արդեն խոսում է շախմատի տարածման և այդ մարզաձևի նկատմամբ սիրո մասին:

-Իսկ եղե՞լ են դեպքեր, որ մտնեք լսարան, և Ձեր ուսանողներն առաջարկեն իրենց հետ մրցել:

-Այո շատ է պատահել: Ես սկզբում փորձում էի խուսափել` կատակով ասելով, որ միայն գրազով կխաղամ. ուսանողերի մեծամասնությունը խուսափում էր դրանից: Բայց կան նաև համարձակ ուսանողներ, ովքեր պատրաստ են ինձ հետ մրցել, իհարկե` ոչ գրազով:

600x580

-Շախմատը լուրջ պետական աջակցություն է ստանում, ըստ Ձեզ` այդ աջակցությունը բավարա՞ր է, թե՞ դեռ շատ անելիքներ կան:

-Շախմատն արդեն լուրջ ֆինանսավորվում է ու դա մեծ նշանակություն ունի: Նախկինում այն շախմատիստները, ովքեր փոքր տարիքից բավական հաջողություններ էին ունենում, տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունում գրավելով առաջին և երկրորդ տեղերը, ֆինանսական պատճառներով չէին կարողանում մասնակցել մրցաշարերի: Կարելի է ասել, որ ես էլ այդ «զոհերից» մեկն եմ եղել: Այժմ նման խնդիր չկա, ներկայիս սերունդը պետք է ուրախ լինի, որ ունի այս հնարավորությունները: Բացի այդ` նախկինում քիչ գրոսմայստերներ կային, ում հետ կարելի էր շփվել, փորձ ձեռք բերել: Գրոսմայստերներ, ովքեր կզբաղվեին մարզչական աշխատանքով, այն ժամանակ գրեթե չկային, շատ քիչ էին, իսկ ոմանք էլ արտասահման էին մեկնում: Ներկայումս գրոսմայստերներից եզակիներն են, որ լքում են Հայաստանը, որովհետև շախմատի տարածման շնորհիվ նրանք խնդիր չեն ունենում տեղում մարզչական գործունեությամբ զբաղվելու: Իհարկե մանր թերություններ ցանկացած համակարգում էլ կարող ես տեսնել, սակայն եղածը միշտ պետք է համեմատել նախկինի հետ, նկատել բարեփոխումները: Այժմ ցանկացած խնդիր ֆեդերացիան քննարկում և ժամանակի ընթացքում լուծում է տալիս:

-Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը: Այդ իմաստով` ո՞րն է Ձեր ոսկե կանոնը:

-Երջանկության բույնը առողջ ընտանիքն է, առողջ բոլոր առումներով` թե ֆիզիկապես, թե հոգեպես և թե միջանձնային հարաբերություններում: Իսկ իմ ոսկե կանոնը հետևյալն է. կյանքում առաջին հերթին լինել և մնալ մարդ, կին և հետո նոր` մարզիկ:

Հարցազրույցը` Լիլի Խաչատրյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8238 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը․ Մերի Հովնանյան

29.03.2023
Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են միլիոնը։

Աշխարհում ամեն հինգերորդ հղիություն ավարտվում է վիժումով․ խորհուրդներ գինեկոլոգից

16.02.2023
Ցանկալի հղիության ընդհատումը միշտ էլ ողբերգություն է կնոջ և ընտանիքի համար․ ծանր սթրեսը ոչ այնքան ֆիզիկական է, որքան բարոյական:

Ընտանեկան ավանդույթներով՝ «Համով հալվա»

02.12.2022
Ստեղծագործական որոնումներն անընդհատ են, նոր մտահղացումները գալիս են շարունակաբար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-10-2023 10:28
Հայտնի հյուրեր են հավաքվել փարիզյան հյուրանոցներից մեկում՝ գնահատելու նորաձեւության ոլորտի աշխարհի առաջատար 500 գործիչների ցանկը։ Այն ամեն տարի կազմվում է Business of Fashion բիզնես պորտալի կողմից և հանրությանը ներկայացվում Ֆրանսիայի մայրաքաղաքում Նորաձևության շաբաթվա շրջանակներում: Փարիզի նորաձեւության շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի վերջին։
03-10-2023 05:46
Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ում հետ նա ամուսնացավ այս տարվա սկզբին՝ Քիմ Քարդաշյանից պաշտոնական ամուսնալուծությունից հետո, պարզվում է, որ հանցագործ հեղինակության դուստր է։ Նրանց ընտանիքը ծագումով Իտալիայից է, բայց գաղթել է Ավստրալիա, որտեղ ծնվել է Բիանկան։ Հայրը՝ 69-ամյա Էլիա «Լեո» Սենսորին, բանտում է հայտնվել թմրանյութեր և զենք պահելու համար, իսկ 1990-ականներին կասկածվում էր սպանության մեջ։ Բիանկայի հորեղբայրը՝ Էրիս Սենսորին, գանգստեր է, ով հայտնի է որպես «Մելբուռնի Ալ Կապոնե»։
03-10-2023 02:54
Անաստասիա Վոլոչկովան Պավել Վոլյայի շոուի ընթացքում անկեղծորեն պատմել է, որ նախկինում հարաբերությունների մեջ է եղել Ջիմ Քերիի հետ։ Նա ասել է, որ հոլիվուդյան դերասանը հիանալի համբուրող է, դրանով իսկ հաստատելով, որ ռոմանտիկ զգացմունքներ են ունեցել։ Սակայն նրանց հարաբերությունները երկար չեն տևել։ Մեծ թատրոնի նախկին պրիման խոստովանել է, որ իրենց սերը դատապարտված էր, քանի որ երկուսն էլ հասկանում էին, որ չեն կարող լքել իրենց հին կյանքը։
03-10-2023 01:42
Անյա Թեյլոր-Ջոյն ու Մալքոլմ Մաքրեյն ամուսնացել են։ Արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում, որին ներկա են եղել հայտնի հյուրեր՝ Կարա Դելևինը, Ջենիֆեր Գարները, Մայլս Թելլերը և նրա կինը՝ Նիկոլաս Հուլտը և այլք։ Անյա Թեյլոր-Ջոյը և Մալքոլմ Մաքրեյը հանդիպում են 2021 թվականից։ Նրանք հաստատել էին իրենց հարաբերությունները անցյալ տարի «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ Vanity Fair երեկույթի ժամանակ:
02-10-2023 09:43
Բրիթնի Սփիրսն Instagram-ում պահանջել է ներողություն խնդրել իր մոտ եկած ոստիկաններից տեսանյութի պատճառով, որում աստղը պարում է դանակներով։ Բրիթնին վերջերս էր սոցիալական ցանցերում հրապարակել  այդ տեսանյութը, որը մեծապես անհանգստացրել է նրա բաժանորդներին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.10.2023
Դիտվել է 640 անգամ
02.10.2023
Դիտվել է 263 անգամ
27.09.2023
Դիտվել է 173 անգամ
29.09.2023
Դիտվել է 166 անգամ
28.09.2023
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster