Կանանց հիմնական տեսակները միջսեռային հարաբերություններում
03.04.2012
Լեդիներին մտատանջող հարցերից է, թե վերջիվերջո տղամարդկանց ինչպիսի կանայք են դուր գալիս: Իհարկե, միանշանակ պատասխան լինել չի կարող, բայց, օրինակ, Ռուսաստանի հոգեբանների ասոցիացիան, փորձել է ստանալ կանանց հիմնական տեսակների ցանկը եւ հասկանալ՝ նրանցից որն ինչպես է դրսեւորվում միջսեռային հարաբերություններում: Փորձեք ներկայացվող տիպերում գտնել Ձեզ, իսկ եթե ինքներդ Ձեզ չնմանեցնեք ոչ մեկին, ուրախացեք. Դուք եզակի եք:)
Մալվինա
Այս տիպի կանայք վստահ են իրենց ուժերին, իրենց համարում են անզուգական և կարող են ազդել այլ մարդկանց վրա, հատկապես՝ տղամարդկանց : Երբեմն նրանք կարող են հրամայել նաև իրենց ղեկավարին: Արտաքին տեսքը նրանց համար շատ կարևոր է' ճիշտ դիմահարդարումը, գեղեցիկ սանրվածքը և տեղին ընտրված հագուստը: Առանց դիմահարդարման «Մալվինա» ուղղակի չի լինում: Մալվինան ինքն է որոշում իր և տղամարդու հարաբերությունների սահմանը: Հազվադեպ կարելի է տեսնել այսպիսի կանանց ժպտալիս, նրանց շուրթերը միշտ խիստ ընտրողաբար են բացվում: Մալվինան շատ պատասխանատու և պահանջկոտ է թե՛ իր նկատմամբ, թե՛ շրջապատի: Նրան գոհացնելը միշտ դժվար է: Նա նախընտրում է ամեն ինչ լուծել ինքնուրույն, նույնիսկ տղամարդու փոխարեն: Կուզի՝ նրանից կհրաժարվի, կուզի՝ կամուսնանա, չի ուզի ' ինչպես կուզի:) Նա իրեն լավ է զգում թույլ տղամարդու կողքին: Բայց միշտ գանգատվում է, որ ուզում է գտնել ուժեղ տղամարդ, ում հետ նույնիսկ աշխարհի ծայրը կգնար: Այդպիսի Կարաբաս- Բարաբաս, իհարկե, արդեն եղել է նրա կյանքում, բայց նա առաջին իսկ շփումից հետո թողել ու փախել է: Մալվինայի տունը միշտ մաքուր ու հավաքված է: Իսկ եթե մեկը կխախտի կարգուկանոնը, խստագույնս կպատժվի: Մալվինայի կյանքում եթե ինչ-որ բան չի գնում իր պլանավորածի պես, ապա նա մեծ շոկ է ապրում, իսկ սերը կտրուկ փոխվում է ատելության:
Մոխրոտիկ
Շատ համեստ ու սիրալիր աղջիկ է: Այսպիսի գորշ մկնիկը պատրաստ է աշխատել անգամ գիշեր-ցերեկ: Նա երբեք չի մերժում: Եվ դրա համար շրջապատը նրա այս թուլությունը իր շահերի համար է օգտագործում: Օրինակ' օգնել լվանալ հատակը, հերթապահել աշխատանքից հետո, խաղալ հարևանի երեխայի հետ: Բայց ինտիմ կյանքում այս անմերժելիությունը լրիվ հակառակ ազդեցություն է ունենում: Մոխրոտիկներին մեծ դժվարությաբ են նախապատրաստում սեքսի : Նրանք ապրում են միայնության մեջ ու պահում են տարբեր կենդանիներ' տղամարդկանց փոխարեն, բայց երբ հայտնվում է երազանքների ասպետը, նրանք րոպեական «ծաղկում են»:
Մոխրոտիկները վեճերի պատճառ չեն լինում, իսկ բաժանումներից հետո էլ տառապում են միայնակ:
Մատնաչափիկ
Միշտ կյանքին նայում է բարի ժպիտով: Ողջ կյանքում փնտրում են ամուր հենարան' ուս, որը կարող է իր վրա վերցնել իր խնդիրները: Ու քանի դեռ այդ մեկին նա չի գտել, չի սահմանափակվում որոնումներով, այլ ունի այլընտրանքային մի քանի տարբերակ, ասենք՝ ձմեռային մորթյա վերարկուն կամ ուրիշ բան: Բացի այդ այս տեսակը ընդհանրապես վատ չի զգում օգնություն խնդրել, ու դա այնպես պրոֆեսիոնալ է անում, որ մերժել հնարավոր չի լինում: Միշտ իրեն պահում է մանկամտորեն: Եթե «մատնաչափիկը» տղամարդուց ինչ-որ շահ չունենա, դժվար թե համաձայնի ընկերություն անել: Իսկ դրա դիմաց տղամարդը նրա համար մի լավ զվարճանքներ է կազմակերպում, գեղեցիկ հագուստներ գնում, նույնիսկ ծովային ճանապարհորդություն կազմակերպում: Բայց գոյություն ունի նրանց հասնելու մեկ այլ՝ կարճ տարբերակ: Բռնել նրա ձեռքից ու տանել ուր ուզում ես: Նրան տղամարդը սովորաբար հեշտությամբ է հասնում:
Միլոսյան Վեներա
Այս տիպը սիրում է գեղեցիկ հագնվել, բայց շատ ավելի գրավիչ է հանվում: Դեմքը կարծես թե ոչինչ չի ասում, իսկ ահա մարմինը… Մանավանդ ոտքերը. այդպիսի ոտքերին նայում են թե դպրոցականները, թե անգամ թոշակառուները: Վեներան բավական տակտիկորեն է աշխատում, սիրալիր է , բայց ունի մեկ թերություն' անձեռք է: Վախենալ պետք չէ…: Եթե Վեներայի կյանքի տղամարդը ինքնուրույն է, ապա նախանձել կարելի է այս զույգին, իսկ եթե ոչ , ցավակցում ենք. ողջ ծանրությունը մնում է նրանց ուժեղ ուսերին: Այս կանանց գումար վստահել պետք չէ, նրանք միանգամից այն կծախսեն: Իսկ ինտիմ կյանքում նրանք շատ ազատ են, տղամարդկանց կարող են փոխել թաշկինակի պես:
Հարպիա
Սա բարոյականության սահմաններն անվարան խախտող կնոջ տեսակն է: Հարպիան մեծատառով անբարոյական է:
Նոր միջավայրում հայտնվելով՝ նա միանգամից սկսում էի իր կամքը թելադրել: Ինչպես Մալվինան, ամեն ինչ որոշում է միայնակ: Եթե ցանկանա՝ արքա կդարձնի տղամարդուն, եթե ոչ' կօգտագործի և դեն կնետի: Բայց արի ու տես, որ հոգեբանները խոստովանում են՝ տղամարդկանց հենց այս տիպն էլ ամենաշատն է դուր գալիս: Կհարցնեք՝ ինչո՞ւ. գրողը տանի, ոչ ոք չգիտի ...:)
Դիտվել է 12796 անգամ
|